Հյուրընկալում են աշխարհի ըմբիշներին. մյուս ամիս Հայաստանում կանցկացվի 2010 թ. ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը
Ռազմիկ Ստեփանյանն (աջից) ու Հրանտ Ենոքյանը խոսեցին Երևանում անցկացվելիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մասին: ՀՀ-ում խաղերը ձեռք բերելու իրավունքը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապում են նախորդ տարի Ֆրանսիայում աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ պատվավոր երրորդ տեղը գրավելու հետ: Երևանում անցկացվելիք խաղարկության մասնակից 8 երկրների մեջ Հայաստանից բացի լինելու են նաև Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Կուբան, Վրաստանը, Հունգարիան: Ութերորդն Ադրբեջանն է, որի մասնակցությունը առայժմ հարցականի տակ է, քանի որ նրանք դեռ հստակ պատասխան չեն տվել ֆեդերացիային: «Պետք չէ այժմ կենտրոնանալ` կգա՞ն նրանք, թե՞ ոչ, կամ գալու պարագայում ի՞նչ կլինի, քանի որ այժմ պետք է ուրախանալ, որ նման կարգի խոշոր մրցումներ են անցկացվելու Հայաստանում»,- ասաց Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Ամեն դեպքում նրանք կարծում են, որ Ադրբեջանի հետ մարզական հարաբերություններում սառույցն արդեն կոտրվել է, երբ հայերը 2007 թ. մասնակցեցին Բաքվում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային աշխարհի առաջնությանը: Նույն հաջողությամբ նրանք պատրաստվում են 2 ամիս հետո նորից մեկնել Բաքու` արդեն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու: (Նույն կերպ, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցեց Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանում հայ մարզիկների և Հայաստանում ադրբեջանցի մարզիկների անվտանգության հարցերի շուրջ կողմերը նախապես համաձայնության են եկել կառավարության մակարդակով և միջազգային կազմակերպությունների երաշխիքների համաձայն:) Եթե Ադրբեջանը որոշի չմասնակցել, Հայաստան կգան կամ Դանիայի, կամ Շվեդիայի, կամ էլ Ուզբեկստանի ներկայացուցիչները: Դեռ հստակ որոշված չէ, թե որքան կլինի մասնակիցների թիվը, բայց, նախնական պայմանավորվածության համաձայն, ամեն քաշային կարգում կլինի 2 մարզիկ, այսինքն` ընդհանուր թիվը կլինի 14 մարզիկ յուրաքանչյուր երկրից: Գավաթի խաղարկությունը չի ֆինանսավորվում ՀՀ բյուջեով, մոտ 600 000 դոլար (225 մլն դրամ) արժեցող այս մրցումը ֆինանսավորելու են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Խաղերն անցկացվելու են Երևանում` «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում, փետրվարի 13-14-ը:
Other Articles in Wrestling
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.