Պարզ, սակայն սիրով. Հավաքեք ձեր ընտանիքը փոխինձով խաշիլը սեղանի շուրջը`ջերմացնելու ձմռան օրերը
Փոխինձով խաշիլի հիմնական բաղադրամասը հենց փոխինձն է: Փոխինձը նախապես թավայում բոված ցորենն է, բայց ավելի մուգ գույնի, իսկ հատիկները ալյուրի հատիկներից ավելի խոշոր են: Փոխինձով խաշիլը Հայաստանում հիմնականում ձմեռային ճաշատեսակ է, մատչելի և պարզ պատրաստվող: «Գազօջախին ենք դնում 2 լիտր ջրով կաթսան: Երբ ջուրը սկում է եռալ, վերցնում ենք կրակի վրայից և ավելացնում կես ճաշի գդալ աղ: Սպասում ենք, մինչև ջուրը սառչի»,- բացատրում է Աննան, որն այդ խաշիլ պատրաստելը սովորել է իր մայրիկից և տատիկներից և այժմ սիրով մատուցում է այն իր ընտանիքին, որն ապրում է Երևանում: «Երբ մի քիչ սառչում է, փոխինձը գդալ-գդալ լցնում ենք ջրի մեջ` անընդհատ խառնելով: Եվ խառնում ենք այնքան ժամանակ, մինչև այն սկսում է թանձրանալ»: Թեև այս խաշիլ պատրաստելը դյուրին է թվում, այդուհանդերձ կան որոշ գաղտնիքներ, որ հայ կանայք ժառագել են իրենց մայրերից և տատիկներից: Աննան ասում է, որ պետք է շատ խառնել, որպեսզի փոխինձը ջրում լավ լուծվի, գնդիկներ չառաջանան: Ապա այն նորից դնում են գազօջախին: Սպասում են` մինչև փոխինձով ապուրն սկսում է «խոսել»`մեղմ քլթքլթալով: Երբ եռալուց մեծ օղակներ են առաջանում խաշիլի երեսին, ուրեմն ժամանակն է այն կրակի վրայից վերցնելու: Մինչ խաշիլը պատրաստվում է, Աննան արդեն սեղանին է դնում յուղն ու մածունը: Աննան մատուցում է փոխինձով խաշիլը, իսկ նրա որդիներից Ազատը ցույց է տալիս, թե ինչպես են այն ուտում: «Ափսեի կենտրոնում գդալով փոքր փոս ենք բացում ու մեջը յուղ լցնում: Մնացած փոխինձի վրա մածուն ենք քսում»,- ասում է 26-ամյա Ազատը: Դյուրին պատրաստված, դյուրին սպառված: Սակայն Աննան ասում է, որ նման ավանդական կերակուրներն աստիճանաբար գործածությունից դուրս են գալիս, սակայն նա փորձում է պահպանել դրանք: «Երբ երկար ժամանակ չեմ եփում, երեխեքն իրենք են ասում. «Մա´մ, էն հին ճաշերից մի բան եփի, ուտենք էլի»,- ասում է նա: Պատրաստման համար 0,5 կգ փոխինձ 2 լ ջուր 0,5 ճաշի գդալ աղ 150 գ յուղ 500 գ մածուն Պատրաստման եղանակը
2 լ ջուրը կաթսայով դնել գազօջախին: Երբ ջուրն սկսում է եռալ, վերցնել կրակի վրայից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի: Այնուհետև գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ գդալով խառնել այնքան ժամանակ, մինչև այն թանձր զանգված դառնա: Այդ զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակելով խառնել այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախի վրայից: Այնուհետև պատրաստի փոխինձով խաշիլը լցնել ափսեների մեջ: Ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա մածուն քսել և ճաշակել: Ճիշտ պատրաստված փոխինձը պետք է քաղցրահամ ու աղի լինի և ջերմացնի կովկասյան ձմեռները:
Other Articles in Mama Makes It Better
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.