Թատրոնների ջեռուցումն ու այլ մտահոգություններ. ծրագրեր 2010-ի խաղաշրջանի համար
«Պետք չէ հարվածել մշակութային կառուցներին»,- ասում է Հովհաննիսյանը: «Մենք ամսական ծախսում ենք 4 մլն դրամ (10600 դոլար) հսկայական օպերայի շենքը պահելու համար, եթե սակագները բարձրանան 41 տոկոսով, այդ գումարը զգալիորեն կաճի»,- մտահոգվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Երևանում գործում են 15 պետական թատրոններ, որոնց մեջ ամենախոշորը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն է: Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը խոսել է նաև անցյալ տարվա իրենց հաջողված ներկայացումների և այս տարվա ծրագրերի մասին: ԱՄՆ-ից հրավիրվել է նոր բալետմայստեր` Ռուդոլֆ Խառատյանը` խաղացանկը հարստացնելու նպատակով: Այս տարի արդեն սկսել են բեմադրել նաև Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան, որի վրա կծախսվի 100 մլն դրամ (266 600 դոլար): Գարնան ամիսներին երեք նոր պրեմիերա կներկայացնի նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Դրանք կլինեն 2009 թ. նախատեսված, բայց այդպես էլ հանդիսատեսին չներկայացրած գործերը` «Մեղրը», «Լեգենդ Մակբեթի մասին» ու ևս մեկ ներկայացում` նվիրված աշխարհահռչակ նկարիչ Գոյային: «Այս ներկայացումների բեմադրությունն ուշացավ, քանի որ անցյալ տարի մահացավ թատրոնի գլխավոր նկարիչը: Բայց այս տարի մենք կունենանք նաև մեկ ժամանակակից ու մեկ դասական նոր ներկայացում»,- հավաստիացրեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչո´ւ թատրոնն անցյալ տարվանից չունի գեղարվեստական ղեկավար, Դավթյանը պատասխանեց, որ իրենք միաձայն առաջարկում են Արմեն Էլբակյանի թեկնածությունը: ՀՀ մշակույթի նախարարությունը այս հարցի առնչությամբ դեռ որոշում չի կայացրել:
Other Articles in Arts and Culture
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.