Xocali.net. նոր կայքն ի ցույց է դնում Ադրբեջանի աղճատված տեսակետը Խոջալուի դեպքերի վերաբերյալ
Xocali.net կայքի հեղինակները պնդում են, որ ադրբեջանական քարոզչությունը մամուլում, գրքերում և ինտերնետում ակտիվորեն օգտագործում է կեղծ նյութեր, որոնք ոչ մի կապ չունեն Աղդամի ռազմական գործողությունների հետ (որոնք տեղի են ունեցել փետրվարի 26-ին Խոջալու գյուղի մոտ): 18 առաջ ԼՂՀ պաշտպանության բանակը իր վերահսկողության տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ դեպի արևմուտք տեղակայված Խոջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը, որտեղ Խոջալուի օդակայանն էր, որտեղով էլ Լեռնային Ղարաբաղ էին փոխադրվում վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Սուդանից և Չեչնիայից, որոնք մասնակցում էին Ղարաբաղյան պատերազմին Ադրբեջանի կողմից: Այդ պլացդարմի գրավումը կարևոր ռազմավարական խնդիր էր հայկական բանակի համար, որը բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ: Ադրբեջանը փորձել է ներկայացնել այդ ռազմական գործողությունը որպես էթնիկ զտում ընդդեմ բնակչության: Իսկ հայկական կողմը պնդում էր, որ Ադրբեջանը խեղաթյուրում է իրադարձությունները և մեղադրում ադրբեջանական բանակին` իրենց հարձակման ժամանակ քաղաքացիներին որպես վահան օգտագործելու համար, թեև Ղարաբաղի զինուժը նախքան հարձակումը ադրբեջանցիներին տարածքից տեղահանվելու նախազգուշացում էր արել: Ինչպես բազմիցս հաստատել է այն օրերի նախագահ Այազ Մութալիբովը` Խոջալուն վերահսկողության տակ վերցնելու օպերացիայից առաջ ԼՂՀ իշխանությունները տեղեկացրել էին ադրբեջանական կողմին դեռ դրա սկսելուց առաջ, սակայն իշխանությունները այդպես էլ չէին տեղահանել գյուղի բնակչությանը: Հետագայում Մութալիբովը նաև ընդունել է, որ Աղդամի շրջանի սահմանի մատույցների մոտ ադրբեջանցի խաղաղ բնակիչների շարասյան վրա կրակ են բացել հենց ադրբեջանցի զինվորները: Նա այդ քայլը կապել էր իրեն պաշտոնանկ անելու` ընդդիմության փորձերի հետ, որոնք կատարվածի ողջ պատասխանատվությունը նրա վրա բարդեցին: Այժմ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տեղի ունեցածը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն ճանաչել: Xocali.net կայքը, որ անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն ու պարսկերեն է, հիմնականում արտաքին աշխարհի համար է: Հեղինակներն օգտագործել են ադրբեջանցիների օգտագործած գրության ձևը (Xocali, ոչ թե Khojali), որպեսզի ինտերնետը հեղեղած նույնանուն հասցեներով ադրբեջանական կայքերի կողքին բացվի նաև հայկական տեսակետը ներկայացնող կայքը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` իրենք ադրբեջանական կողմի կեղծարարություններն առաջին անգամ հայտնաբերել են այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը ներկայացրել է Խոջալու գյուղում զոհված հայ զինվորների լուսանկարները` որպես 2008-ին ռուս-վրացական հակամարտության ընթացքում զոհված վրացի զինվորների լուսանկարներ: Ըստ Մարտիրոսյանի` հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, սակայն, որ «իրականում կեղծիքներն ահավոր շատ են»: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ նախագահ Արմինե Ադիբեկյանը ներկայացնում է ադրբեջանցիների կողմից շատ հաճախ օգտագործվող, իբր Խոջալուում վիրավորված երեխաների լուսանկարներ, որոնք իրականում այդ դեպքերից դեռ երեք տարի առաջ են արվել` ավտոբուսի պայթյունից հետո: Ըստ հեղինակների` Խոջալուին չի առնչվում նաև երեխաների դիակների մոտ ողբացող մոր լուսանկարը, որն արվել է դեռ 1983 թ. Թուրքիայում` երկրաշարժից հետո: Ադրբեջանցիները շատ հաճախ Խոջալուի դեպքերին են վերագրում նաև բալկանյան հակամարտությունների ժամանակ արված լուսանկարներից մեկը: Մարտիրոսյանի խոսքով` Ադրբեջանը դիմում է կեղծիքների՝ սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով: «Խոջալուի շուրջ աղմուկ բարձրացնելով՝ փորձում են անուշադրության մատնել սումգայիթյան ջարդերը»,- ասում է Մարտիրոսյանը: Կայքի հեղինակները կեղծիքներ են հայտնաբերել նաև զոհվածների ցուցակներում: Այս ուղղությամբ նույնպես հայկական կողմը լուրջ աշխատանքներ է կատարում: Կայքի աշխատակազմը շարունակելու է ուսումնասիրությունները, որպեսզի «աշխարհին ներկայացնի Խոջալուի իրական պատմությունը»:
Other Articles in Features
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.