Ցյուրիխյան արձանագրություններից մինչև դուրս գալու ռազմավարություն. ընդունվեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը
ԱԺ-ն հրատապ կարգով՝ նախատեսված երկրորդ ընթերցումից երկու շաբաթ շուտ, ընդունեց օրինագիծը: Այս օրինագծի ընդունումը հիմնականում առնչվում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրություններին և նախատեսում է հնարավորություն կասեցնել և չեղյալ համարել ստորագրված միջազգային պայմանագրերը մինչև դրանց ուժի մեջ մտնելը։ Օրինագծին դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը: «Փաստաթուղթը կիսատ-պռատ է, իսկ մենք կիսատ փաստաթղթերի համար չենք քվեարկում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ ՀՅԴ խմբակցությունը, որն առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել, վերջնական քվեարկությանը չմասնակցեց` ի նշան բողոքի, քանի որ չէին ընդունվել իրենց ներկայացրած առաջարկությունները: «Մենք` որպես արձանագրություններին «ոչ» ասող կուսակցություն, այս օրինագծին կողմ էինք, սակայն այն պետք է ավելի ընդլայնվեր, և առավել ամբողջական կլիներ, եթե ընդունվեին մեր առաջարկությունները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունն առաջարկում էր օրինագծում ամրագրել դրույթ, որով միջազգային պայմանագրերի ստորագրման և վավերացման գործընթացը կասեցնելու իրավասությամբ օժտված լինի ոչ միայն գործադիրը (կառավարությունը), այլ նաև օրենսդիր (Ազգային ժողովը) իշխանությունը, պահանջում էին նաև, որ օրենսդիրը պայմանագրերը վավերացնելիս վերապահումներ անելու իրավունք ստանար: Օրենքի հապշտապ ընդունումը փորձագետները պայմանավորում են նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությամբ, թե Հայաստանը շարունակելու է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, սակայն պատրաստելու է օրենքում համապատասխան փոփոխություններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հայաստանը դուրս գա հայ-թուրքական գործընթացից։ |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.