X-պերիմենտալ. Հայաստանում մեկնարկել է «Թատրոն-X» փառատոնը
Այս տարի Հայաստանի թատրոն ունեցող բոլոր մարզերը մասնակցելու են «Թատրոն-X» փառատոնին: Փառատոնն անցկացվելու է մինչև մարտի 28-ը, որի շրջանակներում յուրաքանչյուր ներկայացումից հետո հրապարակային քննարկումներ են տեղի ունենալու ասպարեզի առաջատար մասնագետների, լրագրողների և հանդիսատեսի մասնակցությամբ: Այս տարի փառատոնին կմասնակցեն 25 թատրոններ 26 ներկայացումներով: Անցյալ տարի փառատոնին մասնակցել է 16, իսկ 2008-ին` 8 թատրոն: Ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի` այս տարի փառատոնին մասնակցում են թատրոն ունեցող բոլոր մարզերը (Հայաստանի վեց մարզերը, ինչպես նաև Շուշի քաղաքի թատերախումբը ԼՂՀ-ից): «Քանի որ մայրաքաղաքի և մարզերի մշակութային կյանքի միջև բավական մեծ տարբերություն կա, այդ իսկ պատճառով մենք մարզային թատրոնները չենք բերում Երևան, այնպես որ, փառատոնը կանցկացվի նաև մարզերում»,- ասում է «Թատրոն-X» փառատոնի նախագահ Խզմալյանը: Փառատոնի հովանավորը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է, որը երեք մրցանակ է սահմանել լավագույն թատրոնների համար` համապատասխանաբար 1 մլն, 500 հազար և 300 հազար դրամ (մոտ 2500, 1300 և 780 դոլար): Փառատոնի ժամանակ կներկայացվեն Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են Երևանի տիկնիկային թատրոնում Նարեկ Դուրյանի բեմադրած «Սե Լա Վի», Երևանի կամերային թատրոնի «Կարևոր չէ՞` ում հետ» և այլ ներկայացումներ:
Other Articles in Arts and Culture
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.