Մի հոգս ավել. Երևանը և հարակից տարածքները սպասարկող ջրամատակարարող ընկերությունը փորձում է բարձրացնել ջրի սակագինը
Եթե սակագինը հաստատվի, ապա գնաճը հավելյալ բեռ կդառնա բնակիչների և ձեռնարկությունների համար, որոնք հաջորդ ամսից սկսած ստիպված են լինելու ավելի շատ վճարել նաև բնական գազի համար: Ջրի 1 խորանարդ մետրը կարժենա շուրջ 206,9 դրամ (54 սենթ)` ներկայիս գնից 7 սենթով ավելի: Երևան քաղաքը և հարակից 31 գյուղերը սպասարկող «Երևան ջուր» ՓԲԸ առևտրային տնօրեն Գագիկ Մարգարյանի խոսքով` այդ թանկացումը չի առնչվում ապրիլից սպասվող գազի սակագնի 37,5 տոկոսով բարձրացման հետ: «Ջրի սակագնի բարձրացումը միշտ պայմանավորված է չորս գործոններով`Էլեկտրաէներգիա, սղաճ, դրամի ու եվրոյի փոխարժեք և վաճառված ջրի ծավալ: Քանի որ էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու, այդ 14,3 տոկոսը կազմվել է մյուս երեք գործոններով, քանի որ Հայաստանում պաշտոնական տվյալներով կա սղաճ, եվրոյի փոխարժեքը տատանվում է, ջրի սպառումը` նվազում»,- ասաց Մարգարյանը: Ընկերության 2009 թ. ջրարտադրության ծավալները կազմել են 362,8 մլն խմ` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 2,5 տոկոսով: 2010 թ. համար կանխատեսվում է 345 մլն խմ ջրարտադրության ծավալ, այսինքն` 4,9 տոկոսով նվազում: Մարգարյանի հաղորդած տվյալներով`18 խոշոր ընկերություններ, նախորդ տարվա համեմատությամբ, 4-5 մլն խմ-ով նվազեցրել են ջրի օգտագործումը, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Մարգարյանի կարծիքով` սակագների բարձրացումը ջրի սպառման ծավալներն ավելի չի նվազեցնի, այլ, ամենայն հավանականությամբ, ձեռներեցները կբարձրացնեն իրենց արտադրանքի գինը:
Other Articles in Crisis
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.