Ամուսնալուծություն հայկական ձևով. Երևանում ընտանիքը դիմում է դատարան` երեխաներին բաժանելու

Ամուսնալուծություն հայկական ձևով. Երևանում ընտանիքը դիմում է դատարան` երեխաներին բաժանելու

Photolure

Իգոր Հակոբջանյանն իր երկու դստրերի հետ

9-ամյա Կամոն և 13-ամյա Վիկտորյան պնդում են, որ իրենց չկիսեն խնձորի կամ թխվածքի պես:

2009 թ. ամուսնալուծվելուց հետո Իգոր և Կարինե Հակոբջանյանները մինչև այսօր չեն կարողանում որոշել, թե իրենց երեք անչափահաս երեխաներն ո´ւմ հետ են մնալու:

Վերաքննիչ դատարանը որոշել է Կամոյին և 5-ամյա դստերը հանձնել մորը, իսկ 13-ամյա Վիկտորյային ՀՀ ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` հանձնել են հոր խնամակալությանը, քանի որ նա ասել է, թե ուզում է հայրիկի հետ ապրել: Նույնն է հայտնել նաև Կամոն, սակայն օրենքով միայն 10 տարին լրացած երեխայի կարծիքն են հաշվի առնում:

Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ և´ երեխաները, և´ նրանց հայրը պատմեցին իրենց պատմությունը, և մինչ հայրը պատրաստ է հոգ տանելու երեխաների համար, վերջիններս իրենց հերթին ասում են, որ չեն ցանկանում ապրել մոր հետ:

Հայրն այժմ բողոքարկել է վճռաբեկ դատարան` նշելով, որ Նոր Նորքի թաղապետարանը, որ համայնքում իրենք բնակվում են, որոշել է երեխաների խնամակալությունը հանձնել իրեն: Մինչ այդ երեք երեխաներն էլ արդեն 10 ամիս է` ապրում են հոր մոտ:

Երեխաները հրաժարվում են հանդիպել մոր հետ նշանակված օրերին` ասելով, որ մայրը նրանց փորձում է տրամադրել իրենց հոր բարեկամների դեմ: Նրանք նաև ասում են, որ մայրը նրանց ծեծում էր:

«Նա մեր դասերը մեր տեղը գրում էր, ասում էր` արագ արտագրեք, հետո մենք դուրս էինք գալիս, ինքը մեզ թողնում էր դրսում, ինքը գնում էր իր գործերով»,- պատմում է Վիկտորյան:

Իսկ Կամոն ավելացնում է, որ այդ ժամանակ մայրը հանդիպում էր տարբեր տղամարդկանց հետ:

Երեխաների մայրը` Կարինե Հակոբջանյանը, հրաժարվեց «ԱրմենիաՆաուին» մեկնաբանություններ տալուց` ասելով, որ սպասում է վճռաբեկ դատարանի պատասխանին: Միայն հաղորդեց, որ համոզված է` երեխաները գտնվում են վախի մթնոլորտում և ասում են այն, ինչ իրենց թելադրում են: Հայրը ժխտեց այս մեղադրանքը:

Նրա հաղորդած տվյալներով`մայրը չունի բարձրագույն կրթություն և աշխատանք, իսկ ինքը փոխտնօրենի պաշտոն է զբաղեցնում և կարող է ֆինանսապես ապահովել իր երեխաներին:
Inside Armenianow