Վճարիր հիմա, վայելիր հետո. կուտակային կենսաթոշակային նոր համակարգը մտահոգությունների տեղիք է տալիս
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծիք հայտնեց, որ թեև պետությունը պարտադրում է իր քաղաքացիներին ամեն ամիս փոխանցել իրենց աշխատավարձի 5 տոկոսը կենսաթոշակային կուտակային ֆոնդ, սակայն երաշխիք չի տրամադրում, որ, օրինակ` 25 տարի հետո քաղաքացին իր գումարը հետ կստանա: Ներկայումս Հայաստանում 460 հազար աշխատող քաղաքացի պահում է 520 հազար քաղաքացու: Կենսաթոշակային նոր համակարգով մինչև 40 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կուտակելու իր կենսաթոշակը: Ամեն ամիս աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվելու է պետության կողմից լիցենզավորված կուտակային կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացու անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին ավելացնելու է փոխանցված գումարին հավասար գումար: Իսկ հիմնադրամները գումարները ներդնելու են արժեթղթերի շուկայում: «Մեր արժեթղթերի շուկան ընդհանրապես չի աշխատում, եթե արժեթղթերի շուկայում հերթական անկումը լինի, ո՞վ է քաղաքացուն վերադարձնելու իր գումարները»,- հարցնում է Մեսրոբյանը, որը կարծում է, թե նախքան այս համակարգին անցնելը պետք է ունենալ կայացած արժեթղթերի շուկա: Մեսրոբյանը նաև կարծում է, որ համակարգին անցնելը պետք է ոչ թե պարտադիր լինի, այլ կամավոր, որպեսզի կամավոր կուտակային համակարգին անցած քաղաքացիները հասկանան, թե ինչ ռիսկեր ու օգուտներ կարող են իրենք ունենալ: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանն էլ ասում է, որ արժեթղթերի շուկան վերջին տարիներին արդեն զարգանում է Հայաստանում, և նույնիսկ կենսաթոշակային ֆոնդերի սնանկացման դեպքում քաղաքացին իր կուտակած փողը չի կորցնի, քանի որ դրանք վերադարձնելու մեխանիզմներ կմշակվեն:
Other Articles in Pensions
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.