Եվրոպայի 2012թ. առաջնության B խմբի խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ

Եվրոպայի 2012թ. առաջնության B խմբի խաղացանկը կորոշվի  վիճակահանությամբ

www.boxofficefootball.com

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ: Այդ մասին հայտնի դարձավ Մոսկվայում` B խմբում ընդգրկված Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի հավաքականների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում երկարատև քննարկումներից հետո ներկայացվել է Իռլանդիայի և Սլովակիայի պատվիրակությունների համատեղ ջանքերով կազմված խաղացանկ, որին համաձայնվել են B խմբում ընդգրկված բոլոր երկրների պատվիրակությունները` բացի Հայաստանից: Ներկայացված տաբերակը ձեռնատու չի եղել Հայաստանի պատվիրակությանը, և վերջինս չի ստորագրել համաձայնությունը:

Այժմ, ըստ կանոնակարգի, Եվրոպայի 2012թ. առաջնության B խմբի խաղացանկը կորոշի ՈՒԵՖԱ-ն` անցկացնելով վիճակահանություն:
Inside Armenianow