Արտաքսման քաղաքականությո՞ւն. Թուրքիայի վարչապետն օգտագործում է BBC-ն կրկին սպառնալիքներ տեղալու համար
Ըստ Էրդողանի ` Հայաստանը պետք է ազատվի սփյուռքի կախվածությունից: «Տեսեք` իմ երկրում 170 հազար հայ կա, որոնցից 70 հազարն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 000-ի վրա մենք աչք ենք փակում: Իսկ վաղը, եթե հարկ լինի` այդ 100 000-ին էլ կասեմ` գնացե´ք ձեր երկիր»,- ասել է Էրդողանը: Մինչդեռ հենց մարտի 15-ին հայերին վտարելու պահանջով հանդես էր եկել Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ պատգամավոր Ջանան Արըթմանը: Սակայն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հակադարձելով Արըթմանին և Էրդողանին, ասել է, թե այդ քայլը չի բխում Թուրքիայի շահերից: «Թուրքիայում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիների վտարումը հաղթաթուղթ կդառնա մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին, աշխարհի բոլոր երկրների թերթերը կհրապարակեն վտարվող հայերի մասին նյութեր: Կձևավորվի ցեղապաշտական պատկեր, Թուրքիան ավելի դժվարին իրավիճակում կհայտնվի»,- հայտարարել է Դավութօղլուն: Այս անգամ էրդողանը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Լոնդոնում, հայտարարել է, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվում է Հայաստանի պատճառով: «Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներն առաջանում են ոչ թե մեր, այլ հայկական կողմի պատճառով։ Հայաստանը պետք է ընդունի կարևոր որոշում։ Արժե, որ Հայաստանն ազատվի սփյուռքի հիփոթեքից»,- ասել է Էրդողանը։ Երևանում այս խոսքերից զայրացած որոշ խմբեր կոչ են անում իշխանություններին արժանի հակահարված տալ Էրդողանին: «Պետք է հստակ նոտա ուղարկվի և նրանց (Թուրքիային) պարզաբանվի, որ սփյուռքն ու Հայաստանը նույն ազգն են, և այդ սփյուռքը ձևավորվել է նրանց (թուրքերի) ոճրագործության հետևանքով: Ես զայրանում եմ ոչ այնքան Էրդողանի խոսքերից, որքան մերոնց լռությունից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Երիտասարդական միության անդամ Մարինե Մինասյանը:
Other Articles in Politics
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 11 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.