Ոչ մի թիզ չզիջելով. Երուսաղեմի հայերը վառ են պահում հավատքի ճրագը
Սակայն սակավաթիվ հայերի թաղամասը մյուս համայնքների, հատկապես արագ ընդարձակվող հարևան հրեական թաղամասի համար դարձել է նախանձի առարկա: Հրեական թաղամասը Իսրայելի վերահսկողության տակ գտնվող 43 տարիների ընթացքում զանգվածային վերակառուցման է ենթարկվել` 1948-1967 թթ. Հորդանանի իշխանության ժամանակ ավերվելուց հետո: Եկեղեցին, որ հպարտանում է, թե 301 թ. հայոց թագավորն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն (Հռոմեական կայսրությունից մի քանի տարի առաջ), քրիստոնյա Երուսաղեմի անբաժան մասն է: Դրա շուրջ սփռված փոքր էթնիկ աշխարհիկ հայկական համայնքն ավելի անվստահ է իր ապագայի նկատմամբ: 6-րդ դարում Կոստանդնուպոլսի և Հռոմի իշխանությունների հետ կապերը խզելուց հետո (Հիսուսի մարդկային և աստվածային բնության շուրջ բարդ վիճաբանությունների պատճառով) եկեղեցին իր հետագա գոյությունն ապահովեց` Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ստատուս քվոյի միջոցով: Հայկական եկեղեցին, շատ ավելի մեծ Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների հետ միասին ցայսօր շարունակում է տնօրինել Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերը, մասնավորապես, Սուրբ Հարության տաճարը, որտեղ Հայկական եկեղեցին մաս ունի: Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները, ինչպես նաև արաբ քրիստոնյաների փոքրիկ համայնքը, որոնք գերակշռում են քրիստոնեական թաղամասում, կարծես մեկուսացրել են հայերին (ինչը լավ է, թեև գուցե ինչ-որ չափով մտահոգիչ). նրանք ապրում են Հայկական թաղամասում` իրենց հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզվով, ինքնատիպ գրերով և ուրույն ավանդույթներով: Հայերի և նվազող այլ քրիստոնյա դավանանքների ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներից է միմյանց հետ համագործակցելը և միևնույն ժամանակ իրենց ավանդույթները պահպանելը: Շատերը ողջունում են տարբեր քրիստոնեական հարանվանությունների պատկանող հավատացյալների միջև ամուսնությունները` այն համարելով համայնքները պահպանելու անխուսափելի միջոց: Սակայն նման ամուսնությունները նաև խնդիրներ են առաջացնում նրանց համար, որոնք ձգտում են պահպանել իրենց լեզվական, կրոնական և այլ տարբերությունները: Հակասությունները հաճախադեպ են ոչ միայն Երուսաղեմի մահմեդականների և հրեաների միջև, այլև քաղաքի հենց քրիստոնեական սրբավայրերում: Թեև շատերի համար հաճելի է տեսնել Երուսաղեմում քրիստոնեական զանազան հարանվանությունների ծիսական արարողությունները, սակայն վերջերս Իսրայելի ոստիկանությունը և զինված ուժերը հաճախ ստիպված են լինում բաժանել Քրիստոսի գերեզմանի մոտ իրար քաշքշող հոգևորականների, հատկապես` հայ և հույն, ինչն բնավ չի նպաստում էկումենիզմի մասին եկեղեցու առաջնորդների քարոզներին:
Other Articles in Features
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.