Սիրով` Հունաստանից. Դելփյան խաղերն անցկացվում են Հայաստանում

Սիրով` Հունաստանից. Դելփյան խաղերն անցկացվում են Հայաստանում

Photolure

ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական 6-րդ Դելփյան խաղերի բացման արարողությունը

ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ Դելփյան խաղերը` հին հունական խաղերը, առաջին անգամ անցկացվում են կովկասյան երկրում`Հայաստանում: (ԱՊՀ մասնակից պետությունների առաջին Դելփյան խաղերն անցկացվել են 2000 թ. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:)


Խաղերին կմասնակցեն 14 երկրների 527 ներկայացուցիչներ, ի թիվս որոնց` ԱՊՀ-ից և այլ երկրներից (Վրաստան, Լատվիա, Էստոնիա, Հնդկաստան): Այս տարվա նորույթն այն է, որ կլինի մեկ մասնակից Լեռնային Ղարաբաղից, որը ժողովրդական երգիչ է: Բացի այդ, մասնակիցները համերգային ծրագրերով կշրջագայեն Հայաստանի ութ մարզերով:

Խաղերը կանցկացվեն երկու տարիքային խմբերում`10-15 և 16-21, իսկ մրցանակները լինելու են երեք մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե) ու երեքական դիպլոմ` 19 անվանակարգերում:

Մ.թ.ա. 582 թ.-ից անցկացվող խաղերը ժամանակին խորհրդանշել են հունական դիցաբանության արվեստների հովանավոր Ապոլլոնի պայքարը Գեա աստվածուհուց ծնված հրեշի` Պիթոնի դեմ: Իսկ այժմ խաղերն այլ նպատակ ունեն` հանուն խաղաղության տարբեր երկրների մշակույթը ճանաչելու միջոց:

Փոխվել են նաև մրցութային ծրագրերը. մարտակառքերով ու ձիերով մրցույթները 21-րդ դարում իրենց տեղը զիջել են պարերի ու երգերի տարբեր տեսակներին, դերասանությանը, վեբ-դիզայնին, նորաձևությանը և այլն:
Այս բոլոր ձևերից Հայաստանը վերջին 5 տարիներին մեդալներ է վաստակել (13 ոսկե, 8 արծաթե և 12 բրոնզե):

Միջոցառման կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը և «Դելփյան խաղերի» կոմիտեն:

www.delphic.am


Inside Armenianow