«Ոսկե ծիրան». Հայաստանի միջազգային յոթերորդ կինոփառատոնն ավարտվեց
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությունը
Այս տարի կինոքննադատներն անընդհատ կրկնում էին մեկ միտք` թուրքական կինոն մեծ զարգացում է ապրում` ստեղծելով ինքնատիպ ու հետաքրքիր արտադրանք: Կինոքննադատ Արծվի Բախչինյանը առանձնացնում է հենց հաղթող ֆիլմը` նշելով, որ զգացվում է ռեժիսորական ամուր ձեռքի առկայությունը ֆիլմի միջավայրի, կերպարների և գործողությունների կերտման մեջ: Նա համոզված է, որ Էրդեմի խենթ հերոսները ինչ-որ տեղ էլ հիշեցնում են ճանաչված սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կերպարներին: Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթող է ճանաչվել ազգությամբ ռուս Պավել Կոստոմարովի «Երկուսով» ֆիլմը, իսկ Հայկական համայնապատկեր մրցույթում` Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը: FPRESCI-ի (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի) ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը (Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Խորվաթիա, Գերմանիա), Էկումենիկ ժյուրիի մրցանակը` Սուրեն Բաբայանի «Մի´ նայիր հայելուն» ֆիլմը: Կինոփառատոնն անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն էր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Other Articles in Arts and Culture
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.