Վիճելի հայտարարություններ. ՀՀՇ նորընտիր նախագահն աջակցում է ընդդիմության առաջնորդին
Մանուկյանի կարծիքով` «լեգիտիմ իշխանությամբ դեռևս կարելի է լուծել» ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները: Հուլիսի 17-ին կառավարության նիստերի դահլիճում Հայոց համազգային շարժման հերթական համագումարի ժամանակ Մանուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը չի համարում էապես տարբեր 2007-ին նույն Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից: Սակայն քննադատները պնդում են, որ իր 2007 թ. ելույթում Տեր-Պետրոսյանն ասել է ճիշտ հակառակը, որ Հայաստանի ներքին խնդիրները լուծելով միայն կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Նրա (Լևոն Տեր-Պետրոսյանի) առաջարկն այն է, որ ներկա իշխանությունը փոխելով, լեգիտիմ իշխանությամբ դեռևս կարելի է լուծել այդ երկու խնդիրները»,- ասում է Մանուկյանը: Առաջին նախագահի վերջին հայտարարությունը, սակայն, բացասաբար է ընդունվել ինչպես իշխանական ճամբարի, այնպես էլ որոշ ընդդիմադիրների շրջանում: Օրինակ` դրան բացասական արձագանք է տվել ՀՀՇ վարչության անդամի թեկնածու առաջադրված Կարապետ Ռուբինյանը, որը չընտրվելուց հետո դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀՇ-ին: Տարբեր քաղաքական գործիչներ նաև հայտարարում են, որ ՀՀՇ-ի ներսում անառողջ մթնոլորտ է տիրում, որը Մանուկյանը նորից ժխտում է` ասելով, որ իրենք լուրջ գործեր ունեն անելու` բարձրացնելու են քաղբանտարկյալների հարցը միջազգային ասպարեզում, ընդլայնելու են իրենց գործունեությունը Հայաստանում և աշխատելու են նոր երիտասարդներ ներգրավել իրենց շարքերում: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.