Մշակույթի քաղաքականությունը. կանադահայ ճանաչված արվեստագետ զույգը արտահայտում է մշակույթի վերաբերյալ իր կարծիքը

Մշակույթի քաղաքականությունը. կանադահայ ճանաչված արվեստագետ զույգը արտահայտում է մշակույթի վերաբերյալ իր կարծիքը

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Արսինե Խանջյանի կարծիքով՝ հասարակությունը պետք է ինքը պատասխանատվություն ստանձնի արվեստի ապագայի համար, քանի որ պետությունը դա չի անում:

Երբ արվեստագետը դադարում է ռիսկի դիմել, դադարում է արվեստագետ լինելուց, իսկ արվեստը դադարում է արվեստ լինելուց, երբ խառնվում է քաղաքականությանը:


Այս կարծիքին են «Սիվիլիթաս» հիմնադրամի և «Քաունթերփարթ ինթերնեշնլի» կազմակերպած «Մշակույթի քաղաքականությունը» միջոցառման ժամանակ կանադահայ հանրահայտ ռեժիսոր, հայկական ցեղասպանությունը ներկայացնող ամենահայտնի ֆիլմերից մեկի` «Արարատի» ռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը`ճանաչված դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Երբ «Արարատն» էի նկարահանում, գիտեի, որ գործ ունեի մեծ ռիսկի հետ… բայց ֆիլմը միևնույն է ստեղծվեց»,- ասում է էգոյանը:
«Երբ Փարաջանովը նկարահանեց իր «Նռան գույնը», շատերը քննադատում էին, իսկ այժմ այն մեծ ընծա է մեր ազգի համար: Ես էլ որ նկարում է «Արարատը», գիտեի, որ գործ ունեմ մեծ ռիսկի հետ` կոլեկտիվ խղճի խնդիր, տարիների ընթացքում այս խնդրին անդրադարձած այլ արվեստագետների մոտեցումներ, գիտեի, որ Թուրքիա չեմ կարող գնալ, բայց ֆիլմը, միևնույն է, ստեղծվեց»,- ասում է էգոյանը:

Էգոյանը նաև խոստովանեց, որ ինքը մեծ ճանաչում ուներ, ուստիև հասունացել էր «Արարատ» ֆիլմը նկարահանելու ժամանակը, թեև քաջ գիտակցում էր, որ բոլորն իրեն քննադատելու են սեփական խնդիրը բարձրացնելու և ոչ թե կինոբիզնեսին հետևելու համար:

Էգոյանը և Խանջյանը ազատ արվեստի կողմնակից են: Խանջյանն ասում է, որ պետական մարմինները պետք է գիտակցեն, որ ցանկացած երկրի, ի թիվս որոնց` Հայաստանի, տնտեսական և սոցիալական խնդիրները ամուր շաղկապված են նրա հետ, թե ինչպես ես մատուցում քո արվեստն աշխարհին:

Ըստ Խանջյանի` խնդիրը քաղաքացիական հասարակություն ձևավորելն է, որը անվախ կքննադատի ու կբարձրաձայնի խնդիրները` ստանձնելով ինքնաիրավազորի դերը:
Inside Armenianow