Վախճանվել է օպերային հայտնի երգչուհի Արաքս Դավթյանը
Անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը Աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգասրահների, այդ թվում` Նյու Յորքի «Կարնեգի հոլի», Փարիզի «Գավոյի», Ամստերդամի «Գեբաուի», Տոկիոյի «Սենթեր հոլի» հանդիսատեսներն առիթ են ունեցել ըմբոշխնելու Դավթյանի քնարական սոպրանոն: Հիշարժան է նրա հատկապես 1988 թվականի ելույթը «Գեբաուում», ուր կատարել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Արաքս Դավթյանը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում` ներկայացնելով երգարվեստի բացառիկ գլուխգործոցներ: Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր մաեստրո Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների լավագույն մեկնաբաններից մեկն է ողջ աշխարհում: Օպերային անզուգական երգչուհի լինելուց զատ, Դավթյանը նաև հրաշալի մանկավարժ էր. դասավանդել է Երևանում (1997 թվականից պետական կոնսերվատորիայում) և Մոսկվայում, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը: Արաքս Դավթյանի աճյունը կամփոփվի Հայաստանում: Երգչուհու հուղարկավորության նպատակով Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով: |
Readers' comments
-Vanessa Kachadurian, US
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.