Սպանություններ ԼՂՀ-ում. զոհվել է վեց հայ զինծառայող

Սպանություններ ԼՂՀ-ում.  զոհվել է վեց հայ զինծառայող

Photolure

Army conscripts face front-line pressures and battle a history of wrongdoing in the military

ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ Ղարաբաղի Մարտունու շրջանում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել է 6 զինծառայող:

Նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդում` միայն հրապարակելով զոհվածների անունները. ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը (Երեւանից), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը (Էջմիածնից), Անդրանիկ Սարգսյանը (Երևանից), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձորից), Արտյոմ Մանասյանը (Չարենցավանից) և Կարո Այվազյանը (Երևանից):

Մինչ այդ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջ է քաշում մեկ վարկած, ըստ որի` հուլիսի 28-ի սպանությունները տեղի են ունեցել գիշերը, երբ 20-ամյա Անդրանիկ Սարգսյանը քնած է եղել պահակակետում: Սպաներն արթնացրել են ու սկսել վիրավորել Անդրանիկին, որի պատճառով նրա ընկեր Այվազյանը սկսել է պաշտպանել ընկերոջը, որի հետևանքով գրանցվել է 6 զոհ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկ օր առաջ, ՊՆ-ի տվյալներով, Տավուշի մարզում ոչ մարտական գործողությունների ընթացքում ինքնաձիգով ինքնասպան է եղել 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանը: Սակայն նրա ծնողները հերքում են ինքնասպանության պաշտոնական վարկածը` հայտարարելով, որ դատական փորձաքննության ժամանակ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բութ առարկայով հասցված բռնության հետքեր:
Inside Armenianow