Գնաճ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրում է գնաճ

Գնաճ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրում է գնաճ


ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն`օգոստոսի ընթացքում սպառողական գներն աճել են մինչև 2,0%` արտացոլելով եղանակային պայմանների հետևանքով մրգերի և գյուղատնտեսական ապրանքների գների կայուն աճը:


Մասնավորապես, անհաջող ամառ էր մրգերի գների առումով, քանի որ այս օգոստոսին սեխի, դեղձի և այլնի գները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 35,6%-ով: Օրինակ` ծիրանն անցյալ տարի հնարավոր էր գնել 100 դրամով (27 սենթ), իսկ այս տարի` 1000-ով (2,76 դոլար) (ուշ գարնանային ցրտահարության պատճառով):

Օգոստոսին նաև պարենային ապրանքների ոլորտում է արձանագրվել 2,5% գնաճ: 1 կիլոգրամ կարտոֆիլի գինը բարձրացել է` հասնելով 250 դրամի, այսինքն` 12,4% գնաճ (մասամբ բերքի փտելու պատճառով): Ինչպես հաղորդվել է այս շաբաթվա սկզբին, անցյալ ամիս հացի և հացամթերքի գներն աճել են 7,1%-ով` մասամբ Ռուսաստանում երաշտի պատճառով (Հայաստանը իր հացահատիկի ավելի քան 80%-ը ներմուծում է Ռուսաստանից):

Inside Armenianow