Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը բացառում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը, քանի որ Ադրբեջանը չի ցանկանա վտանգել տնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ:
«Դա ձեռնտու չէ նաև Թուրքիային, քանի որ երկու երկրներն էլ կապված են նավթի ու գազի արդյունաբերությամբ, առևտրական կապերով, քիմիական ընկերությունների համագործակցությամբ»,- ասում է Օզքանը, որը ներկայումս Հայաստանում դասախոսություններ է կարդում «Հայաստանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերափոխումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով:
Դասախոսը կարծիք հայտնեց նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին.
«Դրանք տապալվեցին, քանի որ Թուրքիայի կառավարությունը կարժանանար ընդդիմության քննադատությանը, եթե առաջ չքաշեր հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը»:
Թուրք դասախոսի կարծիքով`Թուրքիան իրականում ցանկանում էր սահմանը բացել, իսկ թուրքագետ Արտակ Շաքարյանը լրիվ հակառակ կարծիք է հայտնում.
«Ես համոզված եմ, որ Թուրքիային պետք էր այդ գործընթացը, պետք չէր արդյունքը, Թուրքիան, քաջ գիտակցելով, որ Արցախի հարցում որևէ առաջընթաց չի կարող ունենալ, որովհետև սա Հայաստանի իշխանության համար քաղաքական ինքնասպանություն էր, մտավ խաղի մեջ` ժամանակ շահելու և ևս մեկ ապրիլի 24 անցնելու համար»,- ասում է Շաքարյանը:
Օզքանը համոզված է, որ արձանագրությունների վավերացման տապալումից հետո տարիներ կպահանջվեն, որ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Ըստ նրա` Թուրքիայի կառավարությունը հիասթափված է Ռուսաստանի վարած քաղաքականությունից, որը չի ցանկանում այդ հարցը լուծվի, քանի որ կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.