News | 23.10.09 | 16:00

ԱՍԱԼԱ. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների

By Georg Khachaturyan
ArmeniaNow reporter
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չպետք է վավերացվեն, քանի որ դրանք ուղղակի սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՍԱԼԱ հայ գաղտնի բանակի «Ուխտ Արարատի» ռազմահասարակական կազմակերպության համակարգող Տիգրան Փաշաբեզյանը:

Փաշաբեզյանի կարծիքով` արձանագրությունների ստորագրումը ակտիվացրել է իսլամական ահաբեկչական խմբավորումներին, որոնք հոկտեմբերի 10-ից սկսած մի շարք ահաբեկչություններ են կատարել Աֆղանստանում, Իրանում և Պակիստանում: Իսկ եթե փաստաթուղթը վավերացվի, ապա մտավախություն կա, որ նման բան կսկսվի նաև Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սամցխե-Ջավախեթիում:Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չպետք է վավերացվեն, քանի որ դրանք ուղղակի սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՍԱԼԱ հայ գաղտնի բանակի «Ուխտ Արարատի» ռազմահասարակական կազմակերպության համակարգող Տիգրան Փաշաբեզյանը:

Փաշաբեզյանի կարծիքով` արձանագրությունների ստորագրումը ակտիվացրել է իսլամական ահաբեկչական խմբավորումներին, որոնք հոկտեմբերի 10-ից սկսած մի շարք ահաբեկչություններ են կատարել Աֆղանստանում, Իրանում և Պակիստանում: Իսկ եթե փաստաթուղթը վավերացվի, ապա մտավախություն կա, որ նման բան կսկսվի նաև Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սամցխե-Ջավախեթիում:

«Արձանագրությունների ստորագրումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համահայկական ուղևորություն կատարեց սփյուռքի խոշոր հայկական համայնքներ, իսկ ինչո՞ւ նմանօրինակ այց չկատարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Պատասխանը միանշանակ է. արձանագրությունները ակնհայտորեն թուրքամետ են»,- ասում է Փաշաբեզյանը:

Նա տեղեկացրեց, որ իր ներկայացրած կազմակերպությունը բաց նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին և Աբդուլլահ Գյուլին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների` Չինաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին` ասելով, որ ցյուրիխյան արձանագրությունները հարցականի տակ են դնում 1919 թ. Սևրի պայմանագիրը, որը տարածաշրջանում պետական սահմանների անխախտելիության երաշխավորն է:

Հարկ է նշել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ահաբեկչական կազմակերպություն է որակել 1975 թ. Բեյրութում հիմնված ԱՍԱԼԱ հայկական ազգայնական կազմակերպությունը:

Կազմակերպության հիմնական նպատակը Հայաստանի պատմական տարածքների վերականգնումն է: Զինված գործողությունների նպատակն էր Թուրքիային պարտադրել ընդունելու 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպությունն արդեն դադարեցրել է ակտիվ գործունեությունը:


Source URL: http://www.armenianow.com/node/19170


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.