Arts and Culture | 20.11.09 | 16:00

«Բարսելոնայի» գոլը` հօգուտ Հայաստանի. դեռատի երգչուհին հուսով է հաղթել «Եվրատեսիլում» ֆուտբոլային ուրախ երգով

Լուարա Հայրապետյանը հույս ունի գերել եվրոպական լսարանի սրտերը իր «Բարսելոնա» ուրախ երգով


Լուարա Հայրապետյանը հույս ունի գերել եվրոպական լսարանի սրտերը իր «Բարսելոնա» ուրախ երգով

By Karine Ionesyan
ArmeniaNow reporter
Հագնելով եվրոպական հայտնի ֆուտբոլային ակումբի կարմիր-կապույտ մարզահագուստը և երգելով ուրախ երգ` «Մանկական Եվրատեսիլ-2009»-ի Հայաստանը ներկայացնող մասնակիցը հույս ունի, որ կկարողանա գերել Եվրոպայի երաժշտասեր հանդիսատեսների սրտերը և հավանաբար ստանալ Իսպանիայի առաջնության գրանդ ակումբի երկրպագուների աջակցությունը:

Շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանի Աստրախան քաղաքից 12-ամյա Լուարա Հայրապետյանը: Նա երգելու է հայերեն իր և եղբոր սիրելի «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի մասին: Հագնելով եվրոպական հայտնի ֆուտբոլային ակումբի կարմիր-կապույտ մարզահագուստը և երգելով ուրախ երգ` «Մանկական Եվրատեսիլ-2009»-ի Հայաստանը ներկայացնող մասնակիցը հույս ունի, որ կկարողանա գերել Եվրոպայի երաժշտասեր հանդիսատեսների սրտերը և հավանաբար ստանալ Իսպանիայի առաջնության գրանդ ակումբի երկրպագուների աջակցությունը:

Շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանի Աստրախան քաղաքից 12-ամյա Լուարա Հայրապետյանը: Նա երգելու է հայերեն իր և եղբոր սիրելի «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի մասին:

Բազմաթիվ երաժշտասերների կողմից արդեն սիրված երգի սյուժեն ծնվեց այն ժամանակ, երբ Հայրապետյանների ընտանիքը դիտում էր Չեմպիոնների լիգայի անցյալ մրցաշրջանի «Մանչեսթեր յունայթեդ»-«Բարսելոնա» խաղը: Ինչպես հետագայում ասել էր Լաուրան, իր ողջ ընտանիքը վեր էր ցատկել` բղավելով` «գո´լ, Բարսելոնա», երբ տոնում էր կատալոնյան ակումբի հաղթանակը: (Դուք կարող եք լսել երգը այստեղ` http://www.junioreurovision.tv/event/artistdetail?song=24743&event=1483:)

Հուլիսին` նախընտրական փուլի ժամանակ, յոթ երգերից ընտրված երգի հեղինակը և կատարողը Լուարան է: Այժմ 12-ամյա աղջնակը և Հայաստանը ներկայացնող ինը մարդուց բաղկացած պատվիրակությունն արդեն մեկնել են Կիև` իրենց բախտը փորձելու երաժշտական մրցույթի եզրափակչում, որին մասնակցելու են 13 երկրների 10-15 տարեկան պատանիներ:

Հայաստանն այս մրցույթին մասնակցում է արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը զբաղեցրեց 2-րդ, 2008 թ. գյումրեցի Մոնիկա Մանուչարովան` 8-րդ տեղը:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացնում է արտերկրում ապրող հայ մասնակիցը: Լուարան Հայաստանի քաղաքացի է և շատ ժամանակ լինում է նաև Կապանում, հաճախում սաքսոֆոնի, վոկալի և պարի դասերի: «Դո-ռե-մի» մանկապատանեկան կենտրոնի ղեկավարը մեծ պոտենցիալ է տեսնում այս աղջնակի մեջ:

«Ուժեղ երեխա է` թե´ վոկալ և թե´ դերասանական վարպետության տվյալներով: Ես վստահ եմ նրա ուժերին, թեպետ չեմ լսել մյուս մասնակիցների կատարումները»,- ասել է Նադեժդա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթիի» ռադիոհաղորդումներից մեկի ընթացքում:

Շատերի կարծիքով` ֆուտբոլային ամենահայտնի «Բարսելոնա» ակումբի մասին երգի ընտրությունը, հնարավոր է, նպաստավոր լինի տարբեր երաժշտական ճաշակ ունեցող եվրոպացի ունկնդիրների ձայները ստանալու համար:

Նման մրցույթներում Հայաստանն ավանդաբար ակնկալում է Եվրոպայի տարբեր երկրներում ապրող հայության աջակցությունը հեռուստաքվեարկության միջոցով: Կարծիք կա, որ ի տարբերություն մեծահասակների` «Մանկական եվրատեսիլում» «քաղաքականությունը» և այսպես կոչված` «էթնիկ քվեարկությունը» այնքան էլ մեծ դեր չեն խաղա, որքան լավ վոկալը և ելույթը:

Հանրային հեռուստատեսությամբ «Մանկական եվրատեսիլի» օրագրի ընթացքում «Հ1»-ի հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը նշել է, որ Հայաստանը ներկայացնող երգը ինտերնետային տարբեր կայքերում ընդգրկվել է լավագույն եռյակում:

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ («Հ1») շաբաթ երեկոյան` ժամը 23:15-ից (Երևանի ժամանակով): Լուարա Հայրապետյանը և 5 պարող երեխաներ կներկայանան 3-րդ համարի տակ:


Source URL: http://www.armenianow.com/node/19280


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.