Հայաստանը խորացնում է Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի ընթացքում Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՊԳԿ «Հաջողության ուղիները» զեկույցը, ի թիվս չորս այլ պետությունների, բարձր է գնահատել Հայաստանի օրինակը` որպես առաջադրված նպատակներին հասնելու և ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծման փորձառություն։
Հայաստանը 1993 թվականից ՊԳԿ անդամ է: Վարչապետն ասաց, որ Հայաստանը ողջունում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում անցկացնելու մասին որոշումը:ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի ընթացքում Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՊԳԿ «Հաջողության ուղիները» զեկույցը, ի թիվս չորս այլ պետությունների, բարձր է գնահատել Հայաստանի օրինակը` որպես առաջադրված նպատակներին հասնելու և ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծման փորձառություն։
Հայաստանը 1993 թվականից ՊԳԿ անդամ է: Վարչապետն ասաց, որ Հայաստանը ողջունում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում անցկացնելու մասին որոշումը:
«Հայտնի է, որ պարենի արտադրությունը ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, խիստ ռիսկային ոլորտ է։ Արդի ֆինանսական և տնտեսական ճգնաժամն իր հերթին բացասական ազդեցություն թողեց սննդի պահանջարկի վրա, ինչն առավել ընդգծված զգացվեց զարգացող երկրներում։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք այս համաժողովն ու խնդրի լուծմանն ուղղված բոլոր պետությունների ու միջազգային կազմակերպությունների ջանքերը»,- նոյեմբերի 17-ին կայացած համաժողովի ընթացքում ասաց Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է Հայաստանում հացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի սերմնաբուծության, ձկնաբուծության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ստեղծման, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ոլորտներում համագործակցության զարգացումը։