Sports | 20.11.09 | 16:00
Սպորտ. Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող խաղ է ցուցադրում Էստոնիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներում
Հայաստանը ջախջախիչ հաղթանակ տարավ Իռլանդիայի հանդեպ:
Ֆուտբոլ
Դանիացի մարզչի հայ սաները Իռլանդիայի և Էստոնիայի հավաքականների հետ սեփական հարկի տակ հանդիպումներում զարմանալիորեն հաջող հանդես եկան ընդհանուր առմամբ իրենց համար անհաջող ֆուտբոլային մրցաշրջանում:Ֆուտբոլ
Դանիացի մարզչի հայ սաները Իռլանդիայի և Էստոնիայի հավաքականների հետ սեփական հարկի տակ հանդիպումներում զարմանալիորեն հաջող հանդես եկան ընդհանուր առմամբ իրենց համար անհաջող ֆուտբոլային մրցաշրջանում:
Շաբաթ Հանրապետական մարզադաշտում Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորած մինչև 21 տարեկանների հավաքականը Էստոնիայի հետ խաղում քիչ էր մնում հասներ ցանկալի հաղթանակին, սակայն մրցակցի դարպասը մեկ գնդակ ուղարկելուց և իրենց առավելությունը շոշափելի դարձնելու բազմաթիվ լավ հնարավորություններ կորցնելուց հետո, խաղավարտից րոպեներ առաջ մեկ գոլ բաց թողեց` հանդիպումն ավարտելով 1:1 հաշվով:
Երեք օր անց Հայաստանի երիտասարդական հավաքականը Իռլանդիայի հետ խաղում ուժեղ մրցակցի տպավորություն գործեց: Սերիցլևի սաները ընթացիկ ընտրական մրցաշրջանում առաջին հաղթանակը տոնեցին (4:1): Հենրիկ Մկրտչյանը դարձավ երեք գոլի հեղինակ:
Այսպիսով, (վեց խաղում) վաստակելով 4 միավոր` Հայաստանը կարողացավ տեղաշարժել Իռլանդիային 5-րդից 4-րդ հորիզոնական: Վեց երկրների հավաքականներից բաղկացած խմբում են նաև Շվեյցարիան, Թուրքիան և Վրաստանը:
Պատասխան խաղի համար Հայաստանի հավաքականը կմեկնի Իռլանդիա մարտի սկզբին:
(Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա)
Բասկետբոլ
Հայաստանի կանանց բասկետբոլի լեգենդար թիմը մասնակցում է Եվրոպական ակումբային մրցաշարին` առաջին անգամ ներկայացնելով անկախ Հայաստանը:
Խորհրդային տարիներին լավ արդյունքների հասած «Հատիս» թիմը իր խաղաշրջանը սկսեց` մասնակցելով բասկետբոլի Եվրագավաթի խաղարկությանը: Անցյալ շաբաթ Աթենքում նրանք հանդիպեցին Եվրոպայի լավագույն թիմերից մեկին` Հունաստանի չեմպիոն «Սոնի Աթինաիկոսին» և 54:105 հաշվով պարտություն կրեցին:
Հինգշաբթի Երևանում «Հատիսը» միջազգային մրցաշարում սեփական հարկի տակ իր առաջին հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Ռուսաստանի «Չևակատա» թիմն էր: Դրամատիկ պայքարում Հայաստանի թիմը 103:99 հաշվով հաղթեց հյուրերին:
«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է: Խորհրդային տարիներին հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ առաջնություններում, 1988 թ. դարձել ԽՍՀՄ գավաթակիր:
ԽՍՀՄ փլուզումից հետո «Հատիսը» այլ մարզական ակումբների նման դադարեց հանդես գալուց նորանկախ Հայաստանում: Այս տարի, ի վերջո, հաջողվեց վերականգնել ակումբը:
«Հատիսի» մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք թիմի պաշտոնական կայք` www.hatis.am:
Շախմատ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Միխայիլ Տալի հուշամրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո շարունակեց հանդես գալ աշխարհի «բլից» առաջնությունում, որին մասնակցում է 22 շախմատիստ: Նոյեմբերի 16-18-ը կազմակերպված մրցաշարում Հայաստանի թիվ մեկ շախմատիստը 21 միավորով հայտնվեց 12-րդ տեղում: Նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կարլսենը 31 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
(Աղբյուրը` armchess.am)