Քայքայման և այլ վիճելի պատճառներով. Վրաստանում փլուզվել է հայկական եկեղեցի
Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցին՝ փլուզումից հետո:
Հինգշաբթի գիշերը` նոյեմբերի 19-ին, Թբիլիսում հայկական Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել էր 1356 թ., փլուզվել է:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ վիճահարույց եկեղեցիներից է, որը Հայաստանյայց Առաքելական և վրաց եկեղեցիների միջև տարաձայնության պատճառ էր դարձել:Հինգշաբթի գիշերը` նոյեմբերի 19-ին, Թբիլիսում հայկական Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել էր 1356 թ., փլուզվել է:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ վիճահարույց եկեղեցիներից է, որը Հայաստանյայց Առաքելական և վրաց եկեղեցիների միջև տարաձայնության պատճառ էր դարձել:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները»:
Խաչաձև կենտրոնագմբեթ միջնադարյան եկեղեցին 18-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: (Հաղպատը Հայաստանի ամենամեծ և կարևոր հոգևոր կենտրոններից է:) Խորհրդային տարիներին եկեղեցին փակվելով` վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990 թվականին` որակվելով որպես վթարային և ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց: Հետո եկեղեցին վերջնականապես հայտնվեց անմխիթար վիճակում:
Սա երկրորդ հայկական եկեղեցին է, որ փլուզվեց Վրաստանում: Առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին: