Social | 20.11.09 | 16:00
Ի՞նչ գեղասահք առանց սառույցի. երեխաները սպորտով չեն զբաղվում, քանի որ սահադաշտը փակ է վերանորոգման պատճառով
Այս ձմեռ Կարապի լճի բացօթյա սահադաշտը, հնարավոր է, գեղասահքով զբաղվելու միակ տեղը լինի:
Քաղաքապետարանի որոշմամբ` Երևանի գեղասահքի դպրոցը վերանորոգվում է, սակայն ծնողները մտահոգվում են, որ մեկ տարվա ընթացքում երեխաները մասնագիտական հետընթաց կապրեն:
Դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանի խոսքով` դպրոցն արդեն 20 տարի է, ինչ չի վերանորոգվել, և այդ խնդիրը տնօրինությունը բազմիցս բարձրացրել է: Նա խորհուրդ է տալիս ծնողներին (այն շուրջ 200 երեխաների, որոնք հաճախում են գեղասահքի դպրոց) ավելի հանգիստ մոտենալ խնդրին, քանի որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել է «մեկ տարվա ընթացքում համապատասխան տարածք տրամադրել»:Քաղաքապետարանի որոշմամբ` Երևանի գեղասահքի դպրոցը վերանորոգվում է, սակայն ծնողները մտահոգվում են, որ մեկ տարվա ընթացքում երեխաները մասնագիտական հետընթաց կապրեն:
Դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանի խոսքով` դպրոցն արդեն 20 տարի է, ինչ չի վերանորոգվել, և այդ խնդիրը տնօրինությունը բազմիցս բարձրացրել է: Նա խորհուրդ է տալիս ծնողներին (այն շուրջ 200 երեխաների, որոնք հաճախում են գեղասահքի դպրոց) ավելի հանգիստ մոտենալ խնդրին, քանի որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել է «մեկ տարվա ընթացքում համապատասխան տարածք տրամադրել»:
«Միևնույն է, այս տարածքն այլևս պիտանի չէր օգտագործման համար, քանի որ վթարային վիճակում էր»,- ասել է Ավագյանը:
Սակայն ծնողները դժվարանում են հավատալ այդ խոստումներին, որոնք բազմիցս լսել են, երբ դիմել են համապատասխան կառույցների «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրի սառույցի` ամռան և աշնան ամիսներին բացակայության համար: Թեև դպրոցի տնօրենը տեղեկացնում է, որ այն մոտ մեկ շաբաթից արդեն կգործի, բայց 5-ամյա Վահան Խաչատրյանի տատը չի հավատում դրան.
«Մեզ մայիսից ասում էին, թե մարզական մրցումների համար են սառույցը հալեցրել և մի քանի շաբաթից կվերականգնեն, բայց մինչև այսօր վերականգնում են, իսկ ես արդեն չգիտեմ`ուր փախչեմ թոռիցս, որն ամեն օր հարցնում է. «Տատ, ե՞րբ ես ինձ գեղասահքի տանելու»,- անհանգստացած է Վահանի տատիկը:
Մարզահամերգային համալիրի սահադաշտը միակն է հանրապետությունում, որտեղ հնարավոր է գեղասահքի պարապմունքներ անցկացնել, քանի որ Կարապի լճում ձմռան ամիսներին ստեղծված բացօթյա սահադաշտը հարմար չէ պրոֆեսիոնալ պարապմունքների և լավ արդյունքների հասնելու համար:
2008 թ. դեկտեմբերին, երբ ռուս նշանավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստանում էր, հայտարարեց «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում դպրոց հիմնելու մասին, քանի որ «հայ երեխաների աչքերում տեսնում է մեծ ցանկություն, որն ամենակարևորն է գեղասահքում»:
Շատերը ոգևորվեցին, սկսեցին խոսակցություններ տարածվել, թե գեղասահքը Հայաստանում էլ կզարգանա հայտնի ռուս գեղասահորդի աջակցությամբ, սակայն ո´չ դպրոցը բացվեց, ո´չ էլ խոստացված արտասահմանցի մասնագետներ եկան:
Միակ դրական բանը սահադաշտն էր, որտեղ պարապելու համար երեխաների ծնողները ամսական մուծում էին 10000 դրամ (26 դոլար):
Բայց մրցումների ժամանակ Երևանում մարզված երեխաները արդյունքների չեն հասնում: Միայն վերջերս պատանի գեղասահորդներ Սարգիս և Սլավիկ Հայրապետյան եղբայրները ԱՊՀ և բալթյան երկրների առաջնությունում զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տեղերը տղաների մենասահքում, այն էլ նրա շնորհիվ, որ արդեն 3 տարի է`պարապմունքներն անցկացնում են Ռուսաստանում:
Երբ գալիք տարվա փետրվարին Վանկուվերում (Կանադա) մեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը, հայ երկրպագուները սակավաթիվ հայրենակիցների կկարողանան սատարել: Շատերը Երևանում գեղասահքի դպրոցի բացումը նման մարզաձևերը զարգացնելուն և ավելի շատ հետաքրքրություններ ստեղծելուն միտված առաջընթաց են համարել: Այդ հույսերն առայժմ սառեցվել են: