Business | 24.11.09 | 16:00

Ճգնաժամը խոչընդոտ չէ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ

Աբրահամյանը խոսել է Հայաստանում ՏՏ ոլորտի աճող մրցունակության առավելությունների մասին:


Աբրահամյանը խոսել է Հայաստանում ՏՏ ոլորտի աճող մրցունակության առավելությունների մասին:

By Georg Khachaturyan
ArmeniaNow reporter
Երևանում անցկացված Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մրցունակության երրորդ ամենամյա համաժողովի մասնակիցներն ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն չունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի վրա: Ընդհակառակը` նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցվել:

Համաժողովն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ:Երևանում անցկացված Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մրցունակության երրորդ ամենամյա համաժողովի մասնակիցներն ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն չունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի վրա: Ընդհակառակը` նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցվել:

Համաժողովն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ: ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Դեյվիդ Հալն իր ելույթում ասաց, որ, ֆինանսական դժվարին ժամանակաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտը գրանցել է մի շարք ձեռքբերումներ. հարկային և մաքսային բարեփոխումներ մասնավոր հատված-կառավարություն հաջող համագործակցության արդյունքում, բջջային երրորդ օպերատորի` «Օրանժ-Արմենիայի» մուտքը հեռահաղորդակցության շուկա:

«Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը մեծապես կարող են նպաստել նորագույն տեխնոլոգիաների հնարավորինս արագ ներմուծումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հայերեն տեղեկության առկայությունն ու կրթական միջավայրի ստեղծումը»,- համաժողովի իր ելույթում նշել է CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:

1990 թվականից սկսած Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նոր դարաշրջան սկսվեց, երբ ծրագրավորող ամերիկյան մի շարք ընկերություններ հիմնեցին իրենց երևանյան մասնաճյուղերը, դրանց թվում էին Boomerang Software-ը, Credence Systems-ը և այլն: Ներկայումս Հայաստանում ՏՏ ոլորտում մասնագիտացող 210 ձեռնարկություն կա, որոնցից 58-ը` արտասահմանյան: Այս ընկերությունների տեղեկատվական արտադրանքը (70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ) արտահանվում է աշխարհի ավելի քան 20 երկիր:


Source URL: http://www.armenianow.com/node/19350


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.