Sports | 27.11.09 | 16:00

Սպորտ. հայ կանանց մրցելույթները բասկետբոլում ոգևորիչ են, ֆուտբոլում` հիասթափեցնող

«Հատիս» կանանց բասկետբոլի թիմը


«Հատիս» կանանց բասկետբոլի թիմը

By Suren Musayelyan
ArmeniaNow Deputy Editor
Բասկետբոլ

Երևանի կանանց բասկետբոլի թիմը` «Հատիսը», Ստամբուլում հյուրընկալվելով «Բեշիկթաշին», Եվրոպայի գավաթի 2009-2010 թթ. խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրում 87:64 հաշվով հաղթեց մրցակցին: Բասկետբոլ

Երևանի կանանց բասկետբոլի թիմը` «Հատիսը», Ստամբուլում հյուրընկալվելով «Բեշիկթաշին», Եվրոպայի գավաթի 2009-2010 թթ. խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրում 87:64 հաշվով հաղթեց մրցակցին:

F խմբում ընդգրկված «Հատիսը» Աթենքում պարտվել էր «Աթինաիկոսին», ապա Երևանում հաղթել Ռուսաստանի «Չևակատային»:

Վերջին հաղթանակից հետո «Հատիսը» գործնականում ապահովեց մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալը:

Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» Երևանում կմրցի հունական «Աթինաիկոսի» հետ:

Խաղը կսկսվի 17:30-ին «Միկա» մարզադահլիճում:

(Աղբյուրը` Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբ)


Ֆուտբոլ

Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է 2011 թ. Աշխարհի գավաթի որակավորման փուլում իր անհաջող մրցելույթները` ծանր պարտություն կրելով արտագնա երկու հանդիպումներում:

Առաջին խաղում Հայաստանը 0:7 հաշվով պարտվեց Ֆինլանդիային: Այնուհետև` չորեքշաբթի, Սամվել Ադամյանի սաները նույն հաշվով պարտություն կրեցին նաև Իտալիայի հավաքականից:

Անցյալ ամիս Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կրել էր երկու պարտություն. 0:8 հաշվով` Իտալիայի և 1:5` Սլովենիայի հավաքականներից: Մարզիչը պարտությունները պայմանավորեց նման մրցաշարերում փորձի պակասով: «Առնվազն երկու-երեք տարի է անհրաժեշտ` փոխելու իրավիճակը: Այս մրցաշարը դիտում ենք որպես առաջիկա եվրոպական առաջնություններին նախապատրաստվելու փուլ»,- վերջերս հարցազրույցի ընթացքում ասել է Ադամյանը:

Այժմ Հայաստանն իր խմբում, որտեղ բացի նշված հավաքականներից ընդգրկված է նաև Պորտուգալիան, զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Անցյալ ամիս Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը նույնպես Եվրոպայի որակավորման մրցաշարի խմբային փուլի բոլոր խաղերում խոշոր հաշվով պարտվեց` 0:12` Սերբիայի, 0:19` Ռուսաստանի և 0:21` Իսպանիայի հավաքականներին:

(Աղբյուրը` ՀՖՖ)

Ծանրամարտ

Հայազգի 19-ամյա ծանրորդ Նազիկ Ավդալյանը հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում` երկամարտում, հաղթող ճանաչվեց: Պոկում վարժությունում Ավդալյանն իր կամքին ենթարկեց 119, իսկ հրում վարժությունում` 147 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ռուսաստանի և Մակաոյի ներկայացուցիչները:

Հայաստանի տղամարդ ծանրորդներն առաջնությունում նվաճեցին երկու արծաթե մեդալ:

Առաքել Միրզոյանն արծաթե մեդալի արժանացավ 69 կգ քաշային կարգում` երկամարտում իր հաշվին գրանցելով 334 կգ արդյունք: Այս մրցաձևում չեմպիոնի կոչմանն արժանացավ չինացի Հու Լիաոն` 346 կգ ընդհանուր արդյունքով: (330 կգ արդյունքով երրորդ տեղը զբաղեցրեց ինդոնեզիացի Տրիյանտոն:)

Երեքշաբթի Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ) նվաճեց արծաթե մեդալ (170 կգ պոկում, 200 կգ հրում վարժությունում): Չինացի ծանրամարտիկներ Լյու Քսյաոյունին նվաճեց ոսկի (174, 204 արդյունքով), իսկ Սու Դաինը (165, 200 արդյունքով)` բրոնզե մեդալ։

Գոյանգում ընթացող առաջնությունը կավարտվի նոյեմբերի 29-ին:


Շախմատ

Մարզիչ Արշակ Պետրոսյանի առաջարկով հաստատվեց 2010 թ. հունվարի 3-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությունում հանդես եկող Հայաստանի հավաքականի կազմը: Թիմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը: Շախմատիստները նշված են ըստ խաղատախտակների հերթականության:

(Աղբյուրը` armchess.am)


Source URL: http://www.armenianow.com/node/19364


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.