News | 01.12.09 | 16:00

Պաշտոնական հաղորդագրություն. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Աթենքում` ԵԱՀԿ նիստում

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստի նախօրեին Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի մայրաքաղաքում` Աթենքում, հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստի նախօրեին Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի մայրաքաղաքում` Աթենքում, հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նալբանդյանը Հունաստանի մայրաքաղաք ժամանեց նոյեմբերի 30-ի առավոտյան` մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին: Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ պետություններ են:

Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Այնուհետև տեղի ունեցավ եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև, որն ընթացավ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Ակնկալվում էր, որ երեքշաբթի թե´ Նալբանդյանը և թե´ Մամեդյարովը պետք է ելույթ ունենան ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում:


Source URL: http://www.armenianow.com/node/19632


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.