
Ալավերդյանը բողոքել է ընտրական հանձնաժողովի անդամներին, որոնք պատասխանել են, թե ընտրողները կարող են «նույնիսկ իրենց արյունով» նշում անել քվեաթերթիկում:
Հայաստանի նախկին օմբուդսմեն, ներկայումս «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ Նորագավիթի թիվ 98 դպրոցում գտնվող 12/26 ընտրատարածք ընտրողներին բերել են ավտոբուսներով և քվեաթերթիկները նշելու համար ֆլոմաստերներ են բաժանել:Ալավերդյանը բողոքել է ընտրական հանձնաժողովի անդամներին, որոնք պատասխանել են, թե ընտրողները կարող են «նույնիսկ իրենց արյունով» նշում անել քվեաթերթիկում:
Ալավերդյանն ասել է, որ ընտրատեղամասում ստեղծված իրավիճակը հիշեցնում է այսպես կոչված «կարուսել» ընտրախախտումը, որը տեղ է գտել Հայաստանի նախորդ ընտրություններում, ինչպես նաև այլ երկրներում:
Ըստ Ալավերդյանի` ներկա տեղացի դիտորդները տեղամաս են հրավիրել միջազգային դիտորդների: Նա նաև ասաց, որ միջոցներ կձեռնարկի, որպեսզի տեղամասում անցկացված ընտրություններն անվավեր համարվեն:
Երևանի Շենգավիթ համայնքում «ԱրմենիաՆաուի» լրագրող Գայանե Աբրահամյանը ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ անձնագրով մտնում մի համատիրություն և դուրս գալիս 3000-ական դրամով: Ընտրողները հայտնել են Աբրահամյանին, որ փողն իրենց տվել են Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
Երևանի Դավիթաշեն համայնքի 5/3 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) փորձել է ընտրողների մեջ տարածել արդեն լրացրած քվեաթերթիկներ` խնդրելով իրեն տալ մաքուր քվեաթերթիկները: Թեկնածուների վստահված անձինք թույլ չեն տվել այդ անել:
Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Ռուզան Խաչատրյանը հայտնել է «ԱրմենիաՆաուին», որ իրեն տեղեկացրել են, որ երեկ գիշեր «Զվարթնոց» օդակայանում քվեատուփ են տեղադրել` հորդորելով մեկնող ուղևորներին թռիչքից առաջ քվեարկել:
Հայաստանյան բոլոր ընտրությունների ժամանակ Ճշգրիտ ընտրացուցակները արգելք են հանդիսացել կեղծիքների :
Այսօր «ԱրմենիաՆաուի» հայերենի խմբագիր Թագուհի Սուսլիյանը գնացել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 184 դպրոցում գտնվող իր ընտրատեղամաս` քվեարկելու: Սուսլիյանը մասնակցել է նորանկախ Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններին: Սակայն այսօր նրա անունը ընտրացուցակներում չի եղել: Նրան խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն:
Այսօր առավոտյան քվեարկելուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է լրագրողներին, որ խորհրդարանում «գերադասում է տեսնել իսկական ընդդիմություն», այլ ոչ թե «արտասահմանյան ներկայացուցչություններ»: Ենթադրվում է, որ նա նկատի ուներ Արթուր Բաղդասարյանին, որը քարոզարշավի ընթացքում հայտնվել էր բանավեճերի կենտրոնում` բարձրաստիճան բրիտանացի դիվանագետի հետ գաղտնալսված զրույցի պատճառով: