News | 24.04.09 | 16:00

Ամերիկայի հայկական համագումար. շարունակվում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը

By Arpi Harutyunyan
ArmeniaNow reporter
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար), Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևին արդեն սատարում են երկու կուսակցությունների 100-ից ավելի անդամներ:

«Հայոց ցեղասպանության վերահաստատման գործընթացն այսօր ևս մեկ կարևոր քայլ արեց»,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մինչ ապրիլին նշում ենք ցեղասպանությունների կանխման ամիսը, իսկ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցը, ուժգնանում է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հստակ ճանաչման պահանջը: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` մենք նպաստում ենք ցեղասպանությունների կանխմանը»,- հավելեց Արդունին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար), Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևին արդեն սատարում են երկու կուսակցությունների 100-ից ավելի անդամներ:

«Հայոց ցեղասպանության վերահաստատման գործընթացն այսօր ևս մեկ կարևոր քայլ արեց»,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մինչ ապրիլին նշում ենք ցեղասպանությունների կանխման ամիսը, իսկ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցը, ուժգնանում է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հստակ ճանաչման պահանջը: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` մենք նպաստում ենք ցեղասպանությունների կանխմանը»,- հավելեց Արդունին:

Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին ԱՀՀ տարածաշրջանային ղեկավար Արփի Վարդանյանը նույնպես անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցին:

«Երբ Օբաման սենատոր էր և նախագահի թեկնածու, նա բազմիցս ասել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի: Եվ մենք ակնկալում ենք, որ նա կկատարի իր խոստումը»,- ասում է Վարդանյանը, թեև դժվարանում է կանխագուշակել` արդյոք Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը:

Նրա կարծիքով` վերջին շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, ինչպիսին են Օբամայի հայտարարությունը Թուրքիայի խորհրդարանում, որ ինքը չի փոխել իր դիրքորոշումն այս հարցում, ինչպես նաև Ռուանդայի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նրա հնչեցրած խոսքը, թե բոլոր ցեղասպանությունները պետք է կանխվեն, հուսադրող են:

Անդրադառնալով Համագումարի կողմից տարվող աշխատանքներին` Վարդանյանը շեշտեց, որ ԱՀՀ-ն աշխատում է ոչ միայն ապրիլ ամսվա, այլև ողջ տարվա ընթացքում, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Աշխատում ենք կոնգրեսականների, սենատորների, Օբամայի վարչակազմի հետ: Բայց ամենակարևորը համայնքի հետ աշխատանքն է,- ասաց Վարդանյանը: - Նախկինում մի քիչ ավելի դժվար էր, աշխատում էինք կոնգրեսականների կողմից բանաձևի ընդունման ուղղությամբ»:

Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձևը, որը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից, կազմվել է Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձևի նմանությամբ, որն ընդունվել է պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Կոնգրեսի 110-րդ նստաշրջանում: Թիվ 252 բանաձևը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը (դեմոկրատ` Կալիֆոռնիայի նահանգից), Ջորջ Ռադանովիչը (հանրապետական` Կալիֆոռնիայի նահանգից), ինչպես նաև Հայկական հարցերով Կոնգրեսի հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոուն Կրտսերը (հանրապետական` Կալիֆոռնիայի նահանգից) և Մարկ Քիրքը (հանրապետական` Իլինոյսի նահանգից):

Հունվարին Համագումարը հիմնեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված իր կայքը` ArmenianGenocideAffirmation.com: Կայքը հնարավորություն է տալիս այցելուներին նամակ ուղարկելու նախագահ Բարաք Օբամային կամ Կոնգրեսի իրենց ներկայացուցչին, ծանոթանալու թիվ 252 բանաձևն աջակցողների ներկա ցուցակին, միանալու Համագումարի ֆեյսբուքի խմբին կամ դառնալու Ճանաչման դեսպան, ինչպես նաև դիտելու վերջին տեսաուղերձները:




Source URL: http://www.armenianow.com/node/9715


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.