| ഀ
Ամբողջական փաթեթ. Ալիս Ադամյան` մայր, ակտիվիստ, արվեստագետ, մտավորական… ഀ
Գայանե Աբրահամյան ഀ
«ԱրմենիաՆաուի» թղթակից ഀ
ഀ
Մշակույթի նախկին փոխնախարար, վարչապետի խորհրդական, ջութակահար և 28 տարվա մանկավարժ Ալիս Ադամյանը կնոջ մեջ ամենից շատ կարևորում է կին լինելը:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
«… մեզ պետք են գիտակ կանայք` խնդիրները բարձրաձայնելու համար…» | ഀ
ഀ
«Ինչ պաշտոն էլ զբաղեցնի, կինը պետք է չկորցնի իր կանացիությունը»,- ասում է 3 արվեստագետ զավակների մայրը: ഀ
ഀ
Ղարաբաղյան շարժման սկզբին հիմնած «Հայ մտավորական կին» մշակութային կազմակերպությամբ նա սկսեց աջակցել կանանց` տարբեր միջազգային միջոցառումներին ցուցադրելով նրանց ստեղծագործական ներուժը: ഀ
ഀ
«Այն տարիներին չգիտեինք կանանց իրավունքների մասին, և ինձ համար մեծ փորձ էր 1995 թվականին մասնակցել Պեկինի Կանանց համաշխարհային համաժողովին, որից հետո կանանց հայաստանյան շարժումը սկսեց ինչ-որ չափով միջազգայինի հետքերով քայլել»,- ասում է Ադամյանը: ഀ
ഀ
Ադամյանի կարծիքով` երկրի համար շռայլություն է չօգտագործել երկրի բնակչության 52 տոկոսը կազմող կանանց ներուժը: ഀ
| ഀ
ഀ
ഀ
«Ազգային ժողովում կանայք կազմում են ընդամենը 4,5 տոկոս, իսկ կառավարությունում` ընդամենը 2 տոկոս: Դա չափազանց քիչ է տղամարդկանց այս հսկայական աշխարհում, որտեղ կանայք այդքան խնդիրներ ունեն, որոնց բարձրաձայնելու և լուծում տալու համար անհրաժեշտ են գիտակ կանայք»,- ասում է Ադամյանը: ഀ
ഀ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կուսակցական ցուցակներում առնվազն 15 տոկոս կանանց ընդգրկելու մասին հոդվածը, սակայն, ըստ Ադամյանի, դա քիչ է: ഀ
ഀ
«Դա բավարար չէ, պետք է ձևակերպվեր, որ 15 տոկոսը լինի արդյունքում` ընտրված պատգամավոր, այլապես փորձը ցույց է տալիս, որ կուսակցական ցուցակներում կանանց գրում են վերջին տեղերում, և եթե կուսակցությունը հաղթահարի միայն 5 տոկոսը` ապա ոչ մի կին չի մտնի Ազգային ժողով»,- ասում է Ադամյանը: ഀ
ഀ
Նա կարևորում է կանանց մասնակցությունը գալիք ընտրություններին, չնայած ընտրվելու հավանականությունը փոքր է: Հիմնական պատճառը, ըստ Ադամյանի, կանանց ֆինանսական ռեսուրսների պակասն է, ինչը հայաստանյան ընտրություններում մեծ դեր է խաղում:ഀ
ഀ
«Օրենսդրորեն կինը հավասար իրավունքներ ունի, մենք միացել ենք կանանց իրավունքների համաշխարհային մի շարք կոնվենցիաների, սակայն այդ ամենը դեռևս թղթի վրա է,- ասում է Ադամյանը: - Հաճախ կնոջ ընդգրկումը իմիտացիոն բնույթ է կրում, դեկլարատիվ է` տեսեք, մենք կնոջը տեղ ենք տալիս, օրինակ, մեր կուսակցական ցուցակներում, բայց որտեղ` ամենավերջում, պաշտոն ենք տալիս, բայց միայն այն պաշտոնները, որ զուրկ են երկրի համար կարևոր որոշումներ կայացնելու հնարավորությունից»: ഀ
ഀ
Նա համոզված է, որ կանայք կարող ուժ են, որոնց պետք է հնարավորություն ընձեռել, սակայն չպետք է մոռանալ նաև ընտանիքի կարևորությունը: ഀ
ഀ
«Պետք է դաստիարակենք աղջիկներ, որոնք կլինեն ակտիվ, ինքնավստահ, բայց կգնահատեն նաև ընտանիքի դերը, լավ տանտիկին կլինեն, որ չկորցնենք մեր ընտանիքի սյունը լինելու ավանդույթը»:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
|
ഀ