| ഀ
Մարդու իրավունքների պաշտպանուհին. Լարիսա Ալավերդյանի խոսքերով` «ուժային» հասարակությունում կանայք մարգինալացվում են ഀ
Գայանե Աբրահամյան ഀ
«ԱրմենիաՆաուի» թղթակից ഀ
ഀ
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի քաղաքական ակտիվ գործունեության արմատները հասնում են 70-ականներ, երբ երիտասարդ ֆիզիկոսն ընտրվեց Երևանի քաղխորհրդի պատգամավոր:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
«Իմ ողջ գործունեության ընթացքում իմ կին լինելն ինձ երբևէ չի կաշկանդել» | ഀ
ഀ
«Այդ բոլոր պաշտոնները ձևական էին, բայց ես շատ ակտիվ աշխատում էի ու փորձում պաշտպանել ինձ դիմողների իրավունքները, ինչը զարմացնում էր շատերին,- ասում է Ալավերդյանը: - Հիմնականում դիմում էին բնակարանային խնդիրներ ունեցող քաղաքացիներ: Հիշում եմ` մեծ դժվարությամբ Լալայանց փողոցում մի խնդիր լուծեցի»: ഀ
ഀ
Տարօրինակ զուգադիպությամբ` օմբուդսմեն Ալավերդյանին բազում քաղաքացիներ դիմեցին Լալայանց փողոցի բնակարանների խնդիրներով, սակայն նրանց հարցերի լուծման պատրաստակամությունն էլ դարձավ օմբուդսմենի պաշտոնից ազատման պատճառներից մեկը: ഀ
ഀ
Պատերազմը ստիպեց ստեղծել «Ընդդեմ իրավական կամայականությունների» իրավապաշտպան կազմակերպությունը, որը 1991 թվականից ղեկավարում է Ալավերդյանը: ഀ
| ഀ
ഀ
ഀ
«Բավական դժվար էին պատանդների և անօրինական ձերբակալվածների ազատ արձակման համար տարվող աշխատանքները, սակայն ողջ գործունեության ընթացքում իմ կին լինելն ինձ երբևէ չի կաշկանդել»,- ասում է Ալավերդյանը: ഀ
ഀ
«Օմբուդսմենի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի շատ շահարկում էին ոչ թե իմ կին, այլ ղարաբաղցի լինելը»:ഀ
ഀ
Ալավերդյանը կարծում է, որ հաճախ ավանդույթները խեղաթյուրվում են, հայերին վերագրվող ավանդապաշտությունն արհեստածին է: Հայ կնոջ խաղացած կարևոր դերն արտացոլված է պատմության մեջ, հայ կինը միշտ ունեցել է իր խոսքն ասելու իրավունք:ഀ
ഀ
Հայ առաջին կին օմբուդսմենը համոզված է, որ քաղաքական դաշտից կնոջ դուրս մղումը կապված է սոցիալ-քաղաքական ավանդույթների հետ: ഀ
ഀ
«Ցանկացած պետությունում, որն ուժային է և ոչ իրավական, կինն անպայման մարգինալացվում է, և դա կապված չէ ազգային ավանդույթների հետ,- ասում է նա: - Կառավարական մարմիններում ավելի մեծ թվով կանայք ունեցող երկիրը նվազ «ուժային» է լինում: Այսօր պետպաշտոնյաներին բոլորովին ձեռնտու չէ կանանց ընդգրկումը, քանի որ նրանց հետ ոչ իրավական դաշտում գործարքների մեջ մտնելն ավելի դժվար է, քան տղամարդկանց»:ഀ
ഀ
Ըստ նրա` այսօր էլ կանանց ընդգրկումը ձևական բնույթ է կրում, քանզի նրանք նշանակվում են հիմնականում այնպիսի պաշտոնների, որտեղ լուրջ որոշումներ չեն ընդունվում և մեծ չեն ֆինանսական ռեսուրսները` վատնելու համար: Այն ոլորտներում, որոնց դռները բաց են կնոջ առաջ, կարևոր քաղաքական որոշումներ չեն ընդունվում:ഀ
ഀ
«Կանանց մարգինալացումն արդյունք է պաշտոնյաների մի փոքր խմբի աշխարհաքաղաքական կողմնորոշման, որոնք տիրում են իշխանության բոլոր լծակներին և երկրի համար ծանրակշիռ որոշումներ կայացնելու մենաշնորհին,- ասում է Ալավերդյանը: - Մարգինալացումը կանանց թույլ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանք չէ»:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
|
ഀ