| ഀ
Եռագույն կապտուկներ. դրոշակակիրը` պայքարում ഀ
Մարիաննա Գրիգորյան ഀ
«ԱրմենիաՆաուի» թղթակից ഀ
ഀ
Գայանե Աշուղյանը ոչ քաղաքական գործիչ է, ոչ պաշտոնյա, ոչ էլ նման հավակնություններ ունի, սակայն եղել են պահեր, երբ նրան հսկել է մի ամբողջ «թիկնազոր»:ഀ
ഀ
40-ամյա Գայանեն 2003-ի նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած ընդդիմադիր հանրահավաքների մշտական մասնակիցն էր: ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
«Ես հասկացա, որ պետք է պայքարել…» | ഀ
ഀ
Աշուղյանին մինչև այսօր հաճախ ճանաչում են ոստիկանության աշխատակիցները: ഀ
ഀ
Նա դրոշակակիր էր:ഀ
ഀ
Եռագույն մեծ դրոշը ձեռքին ծածանելով` երեք երեխաների միայնակ մայրը ոգևորում էր ցույցերի և երթերի մասնակիցներին և տանում առաջ:ഀ
ഀ
«Եղել ա` փող չեմ ունեցել, մարշրուտկից թռել, եկել եմ ցույցի: Տենց մի ցույց ու երթ չի եղել, որ մասնակցած չլինեմ,- ասում է Գայանեն: - Միտինգներին մասնակցելու համար երեք անգամ դատվել եմ, երկու անգամ տուգանվել, մի անգամ կալանվել, երկու անգամ էլ էնքան եմ ծեծվել, որ վրես սպիտակ տեղ չի մնացել: Բայց իմ վեջը չէր: Ես պայքարում էի բոլորի համար, պայքարում էի, որ լավ լինի»:ഀ
| ഀ
ഀ
ഀ
Ոստիկանության և անվտանգության ծառայության մի քանի թիկնեղ աշխատակիցներից կազմված «թիկնազորը» հսկում էր միջահասակ կնոջը, որ ցույցերի ժամանակ չկարողանար տնից դուրս գալ: ഀ
ഀ
«Ինձ ասեցին` որ խոսում ես, բոլորին հավաքում ես գլխիդ, եթե էլի ցույցի գնաս, գլուխդ կջարդենք, կդատենք, լույսդ ու ջուրդ կկտրենք, չենք թողի ապրես,- պատմում է Գայանեն: - Ասեցին` կգնա՞ս էլի, ասեցի` հա: Դրանից հետո «ախռանաս» կանգնում էր պադյեզդիս մոտ, որ չկարողանամ տնից դուրս գամ: Ես էլ բարձրանում էի 9-րդ հարկ, էնտեղից` կռիշ, մյուս մուտքով իջնում ու թռնում միտինգի»:ഀ
ഀ
1990-ականների սկզբին Գայանեի ամուսինը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի, և այդպես էլ մոռացել ընտանիքի գոյության մասին: ഀ
ഀ
Ծայրահեղ դժվարությունների ու դառնությունների մեջ Գայանեն միայնակ մեծացրել է իր երկու տղաներին` Հայկին ու Գոռին, և աղջկան` Նունեին, որը տառապում է էպիլեպսիայով: Ասում է, որ դառնության իսկական «համը» զգաց 1999-ի հոկտեմբերի 27-ին:ഀ
ഀ
«Իմ պայքարը սկսվեց 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ սպանեցին Կարեն Դեմիրճյանին ու Վազգենի Սարգսյանին: Ես հասկացա, որ պիտի պայքարեմ,- ասում է Գայանեն: - Դրանից հետո նախագահական ընտրություններն էին, ու էդ անարդարությունը վրես շատ էր ազդում: Գնում էի ընտրության, տեսնում էի` տարիներ առաջ մեռած մերս ինձնից առաջ «արդեն քվեարկել» է: Էդ ամեն ինչից գժվում էի ու որոշել էի մինչև վերջ գնալ»: ഀ
ഀ
Գայանեի «պայքարն» առաջին անգամ նկատում են 2003-ի ապրիլի 7-ին, երբ նա միանում է ընդդիմադիր կանանց երթին: ഀ
ഀ
Երեկոյան Աշուղյանին «Օրրան» բարեգործական հիմնադրամի մոտից, ուր նա աշխատում էր որպես խոհարարի օգնական, մի քանի տղամարդ թևանցուկ են անում և տանում «բաժին»` Կենտրոնի ոստիկանություն:ഀ
ഀ
«Գիտեի, որ բռնելու են, ու չզարմացա: Բաժնում ինձ սպառնացին, ասեցին, որ վերջս լավ չի լինի, եթե շարունակեմ ցույցերին մասնակցել, տուգանեցին ու խոստացան, որ մյուս անգամ աչքներովն ընկնեմ` վերջս լավ չի լինի, բայց ես էլի շարունակեցի»,-պատմում է Գայանեն:ഀ
ഀ
Մյուս անգամ Գայանեն «օրգանի» աշխատակիցների աչքովն է ընկնում երկու օր անց` նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության օրը, երբ ընդդիմությունը կազմակերպում է հերթական բազամահազարանոց երթը: ഀ
ഀ
Գայանեն եռագույնը ձեռքին կրկին առաջին շարքում է լինում: Ոստիկանությունը փորձում է ճնշել երթը` փակելով ճանապարհը և մահակներով հարձակվելով ժողովրդի վրա: ഀ
ഀ
«Հենց տեսա` Սադոյանին (Արշակ Սադոյան, ԱԺ պատգամավոր) խփեցին, արյունը խփեց գլխիս, դրոշակս առա ու հարձակվեցի կարմիր բերետավորներների վրա,- հիշում է Գայանեն: - Դրոշակս բռնեցին` չտվեցի, քաշեցին մտցրին մեքենան: Ժողովուրդը գոռում էր, ես էլ էի գոռում, ասում էի` մի մտածեք, ուժեղ եղեք»:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
Դրոշակակիրը | ഀ
ഀ
Գայանեն ասում է, որ ոստիկանները ծեծում են իրեն:ഀ
ഀ
«Վրես մի հատ սպիտակ տեղ չէր մնացել: Ասում էին` էլի կմասնակցե՞ս, ասում էի` հա, չափալախում էին: Հետո տեսան չեմ հանձնվում, քցեցին գետնին, քացով էնքան ծեծեցին, որ հոգնեցին»,- հիշում նա: ഀ
ഀ
Մի քանի օր բանտում կալանված մնալուց հետո, Գայանեն դուրս է գալիս: Մալաթիայի ոստիկանները սկսում են տարբեր առաջարկներ անել` փող, հող, տուն` փոխարենը պահանջելով, որ չմասնակցի հավաքներին:ഀ
ഀ
Գայանեն սեփական բնակարան չունի և ապրում է եղբոր ընտանիքի հետ` երկուսենյականոց փոքր բնակարանի մեկ սենյակում` ծայրահեղ նեղ պայմաններում, սակայն մերժում է իրեն «ապահովելու» բոլոր առաջարկները:ഀ
| ഀ
ഀ
ഀ
ഀ
«Ասեցին` դու ի՞նչ ձևի մարդ ես, բա ի՞նչ ա ուզածդ, որ փող չես ուզում: Ասեցի` դուք գիտեք` ժողովո՞ւրդ եք: Իմ ուզածն էն ա, որ մուրացկաններ չլինեն, մարդիկ զիբիլից ուտելիք չհանեն, ամեն մեկը նորմալ ապրի: Գիտեք` ձեզ ժողովուրդը բանի տեղ ա դնու՞մ: Ես հենց ձեր, մեր, բոլորի համար եմ պայքարում ու պայքարելու եմ մինչև հաղթանակ»:ഀ
ഀ
Նման պատասխանից մի քանի օր հետո, երբ Գայանեն մասնակցում է նստացույցին, նրա վրա ճնշում գործադրելու համար սկսում են օգտագործել երեխաներին: ഀ
ഀ
Նստացույցի ժամանակ տեղեկանում է, որ 16-ամյա աղջկան` Նունեին, ոստիկանները տարել են «բաժին»:ഀ
ഀ
«Նունեիս պատանդ էին վերցրել ու պայման էին դրել` մամադ ցույցի չի մասնակցի, կգա ոստիկանություն, կթողնենք` գնաս: Չգիտեի` ինչ անեի»:ഀ
ഀ
Գայանեի վիճակը տեսնելով` ներկաներից մեկը զանգահարում է մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին:ഀ
ഀ
«Երեխուն կես ժամ հետո բաց թողեցին: Բայց ոստիկաններն էնքան ստոր էին եղել, որ երեխու էպիլեպսիայի դեղերը, որ միշտ հետն էր, ձեռքից առել էին: Բա դրանք մա՞րդ են»,- բորբոքվում է Գայանեն:ഀ
ഀ
Հաջորդ անգամ Գայանեին կալանում են տխրահռչակ ապրիլյան գիշերը, երբഀ
ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկում Հայաստանի ընդդիմության մնացորդներին: Գայանեն ասում է, որ չնայած բազմաթիվ բռնություններին և հալածանքներին, ինքը երբեք չի վախեցել և միշտ ձգտել է առաջին շարքերում լինել: ഀ
ഀ
«Ես իմ երկրի դրոշն եմ բռնել ու պայքարել հանուն իմ երկրի ճիշտ ապագայի»,- ասում է դրոշակակիրը:ഀ
ഀ
Նա արցունքներով է հիշում իր կյանքի ամենահուզիչ պահերից մեկը, երբ հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, գնահատելով Գայանեի աննկուն պայքարը, հրավիրել է նրան իր տուն: ഀ
ഀ
«Երբ մտա տիկին Կապուտիկյանի տուն, ասեց` Գայանեն եկա՞վ: Ասեցին` այո: Մոտեցավ ինձ, չոքեց դիմացս ու սկսեց ձեռքերս համբուրել: Խառնվեցի իրար, հուզվեցի: Չոքեցի, ասեցի` ի՞նչ եք անում,- հուզված պատմում է Գայանեն: - Նա ամուր գրկեց ինձ ու ասեց` աղջիկս, դու արժանի ես…»:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
|
ഀ