| ഀ
Թռչելու հարկադրված. ողբերգությունը խթանեց Անահիտ Բախշյանի առաջնորդի կարիերան ഀ
Գայանե Աբրահամյան ഀ
«ԱրմենիաՆաուի» թղթակից ഀ
ഀ
Երևանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանի համար կյանքը բաժանվում է երկու փուլի` 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ և հետո:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
«Ես հասկացա, որ առավել մեծ դերակատարություն կարող եմ ունենալ քաղաքացիական հասարակություն ձևավորելու գործում»: | ഀ
ഀ
Այդ ճակատագրական օրը նրա ամուսինը` խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանը, դարձավ Ազգային ժողովի շենքում կատարված ահաբեկչության 8 զոհերից մեկը: ഀ
ഀ
«27-ի ողբերգությունից առաջ ես ինձ զգում էի կին ամենալայն իմաստով. ոչ միայն ճաշ էի եփում, այլև հագուստ էի կարում ընտանիքիս 5 անդամների համար: Կին էի, և հաճելի էր լինել մի քիչ թույլ ու զգալ թիկունքում կանգնած տղամարդուն»,- ասում է Բախշյանը:ഀ
ഀ
«27-ից հետո դադարեցի կին լինելուց: Երբ ամուսինս Ազգային ժողովում սպանվեց, ես հասկացա, որ ողջ կյանքում պետք է մենակ պայքարեմ, շատ հարցերի լուծում միայնակ գտնեմ»:ഀ
ഀ
Իսկ նրան հուզող հարցերը բազմաթիվ էին: ഀ
| ഀ
ഀ
ഀ
«Լիովին փոխվեց իմ վերաբերմունքը հասարակության, պետության նկատմամբ, և հասկացա, որ առավել մեծ դերակատարություն կարող եմ ունենալ քաղաքացիական հասարակություն ձևավորելու գործում»: ഀ
ഀ
Նրա պայքարի դաշտը դարձավ կրթությունը, մասնավորապես, թիվ 27 դպրոցը: Նրա նախաձեռնությամբ այն դարձավ առաջին դպրոցը Հայաստանում, որտեղ ստեղծվեցին աշակերտական խորհուրդ և խորհրդարան:ഀ
ഀ
«Ես շատ եմ կարևորում ազատությունը, երեխային դեռ մանկուց պետք է սովորեցնել պաշտպանել իր իրավունքները, լինել ընդվզող, ունենալ իր տեսակետը»,- ասում է Բախշյանը:ഀ
ഀ
Ըստ նրա` հայ կանայք էմանսիպացված են, բայց մինչև որոշակի սահման, որից այն կողմ տղամարդիկ կասեցնում են նրա առաջխաղացումը:ഀ
ഀ
«Եթե քաղաքականության մեջ կանայք 50 տոկոս կազմեն, մեր երկիրը կտրուկ կփոխվի, բայց տղամարդիկ գիտեն, որ կինը չի մտնի իրենց կեղտոտ խաղերի մեջ, կինն ավելի ազնիվ ու պատասխանատու է, կինը բնազդաբար իր երեխայի համար անվտանգություն է ուզում, որի համար ապահով կդարձնի ամբողջ երկիրը, և ոչ միայն իր տունը»:ഀ
ഀ
Բախշյանը հիշում է, որ երբ 24 տարեկանում առաջին անգամ մտավ դասարան որպես ֆիզիկայի ուսուցչուհի, սարսափելի անվստահ էր, պայքարելու փոխարեն կարող էր միայն լաց լինել: Իսկ ութ տարի առաջ` 52 տարեկանում, նա ստանձնեց դպրոցի տնօրենի պաշտոնը, և դպրոցը դարձրեց քաղաքացիական կրթության մոդել: ഀ
ഀ
«Աստիճանաբար սովորեցի մենակ թռչել: Ինձ համար ուղեցույց է Ռիչարդ Բախի «Ճայը», որն առանձնացավ իր երամից, սովորեց թռչել ու ընկերներին էլ նույն խորհուրդը տվեց: Ես դա անում եմ իմ դպրոցում»:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
|
ഀ