ഀ ഀ Armenianow.Com PRESENTS - Woman and Politics: Listening to the Quietened Voiceഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
  December 8, 2006 | Issue #46 (216), December 08, 2006 | www.armenianow.com
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 Սկիզբ | ഀ Հյուրերի գիրք | ഀ Ֆորում
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ ഀ ഀ
Միջավայր` փոփոխությունների համար. նախկին նախարարի համոզմամբ` խտրականության իսկական թիրախն ինտելեկտն է
Գայանե Աբրահամյան
ഀ «ԱրմենիաՆաուի» թղթակից

ഀ ഀ
Կարինե Դանիելյանը նորանկախ Հայաստանի առաջին կանանցից էր, որոնք կոտրեցին ավանդական գենդերային կարծրատիպերը` խոհանոցից տեղափոխվելով կառավարական շենք: ഀ ഀ

1990 թվականին Դանիելյանին նշանակում են Երևանի փոխքաղաքապետ, իսկ 1991-ին` բնապահպանության նախարար: ഀ ഀ

ഀ ഀ

«Համոզված եմ, որ կինը ստիպված է շատ ավելի պրոֆեսիոնալ լինել…»

Կոչումով բնապահպան Դանիելյանն իր գործի կարևորությունը զգաց 80-ականներին, երբ բարձրացվեցին «Նաիրիտի» ընդլայնման և Հայաստանում ատոմակայանի թափոնների տարածաշրջանային գերեզմանոց կառուցելու ծրագրերը:ഀ ഀ

«Այս խնդիրներից ձևավորվեց բնապահպանական շարժումը, որի հիմնադիրներից եմ: Մինչև վերջ պայքարեցինք, ու Հայաստանը փրկվեց թափոնների գերեզման դառնալու աղետից»,- ասում է Դանիելյանը:ഀ ഀ

Նախկին նախարարը դժվար ճանապարհ հարթեց էկոլոգիական աղետի մեջ գտնվող Հայաստանի համար, սակայն դժվարություններին փոխարինեցին հիասթափությունները, և նա հասկացավ, որ վերևներում ուզում են, որ իրենց չխանգարի: ഀ

ഀ ഀ ഀ

«Ես հետո իմացա, որ 1991-ին ստեղծված բնապահպանության նախարարությունը զուտ ձևական կառույց է, և ես շատ բան փոխել չկարողացա: Բոլորն էլ ասում էին` թող Կարինեն զբաղվի իր բնապահպանությամբ, բայց մեզ չխանգարի»,- ասում է Դանիելյանը:ഀ ഀ

Սակայն Դանիելյանը միշտ էլ խանգարել է, ոչ որպես կին, այլ միայն որպես բնապահպան: ഀ ഀ

«Առանձնապես խտրականություն չեմ զգացել, բայց համոզված եմ, որ կինը ստիպված է շատ ավելի պրոֆեսիոնալ լինել, քան կողքի տղամարդիկ, որպեսզի չասեն, որ կնոջ մազը երկար է, խելքը` կարճ… Եթե տղամարդու շատ սխալներ ներվում են, կնոջը սխալվելու իրավունք չի տրվում»,- ասում է Դանիելյանը: ഀ ഀ

Դանիելյանի համար աշխատանքային միակ դիսկոմֆորտը որպես կին եղել են կառավարության նիստերը, որտեղ բոլորն առանց բացառության տղամարդիկ էին: ഀ ഀ

«Այնտեղ պետք է շատ զգույշ լինեի, քանզի մեկ սխալը բավական էր, որ ասեին. «Դե, կին ա, էլի»: ഀ ഀ

Ամենաակտիվ բնապահպանի կարծիքով` քաղաքականության մեջ մտնում են միայն այն կանայք, ովքեր ունեն ներքին մեծ մղում որևէ հասարակական հիմնահարց լուծելու համար: ഀ ഀ

«Կանայք հարստանալու, վայելքներ ունենալու շատ ուրիշ ճանապարհներ ունեն, քաղաքականության դժվարին ճանապարհը վայելքներին հասնելու լավագույն միջոցը չէ, այսինքն` նրանք տղամարդկանց նման իշխանություն, փող և դրանից բխող բոլոր վայելքներին տիրանալու համար չեն գալիս քաղաքականություն, այլ հուզող խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով էլ շատ ավելի սկզբունքային են, հետամուտ իրենց առաջ դրված հիմնախնդիրների լուծմանը»,- ասում է Դանիելյանը:ഀ ഀ

Նրա համոզմամբ` այսօր խտրականության թիրախը ոչ թե կինն է, այլ ինտելեկտը:ഀ ഀ

«Այսօր առկա է ինտելեկտի ֆեմինիզացում, ինչը բնորոշ է անցումային շրջանի երկրներին: Այսօր աղջիկները ավելի լավ սովորող են, գիտությանը նվիրված: Բայց չկա սոցիալական պատվեր` որոշում ընդունող մակարդակներում ինտելեկտուալ մարդկանց ընդգրկելու: Եթե լուծվի այդ խնդիրը, ինքնըստինքյան, կանայք կգրավեն ավելի բարձր պաշտոններ»: ഀ ഀ

Ըստ Դանիելյանի` ինչպես բնության մեջ իգական և արական սեռի տարբեր պոտենցիալները զուգակցվում և հավասարակշռում են միմյանց, այդպես էլ պետք է լինի հասարակության և դրա կառավարման մեջ, իսկ քանի դեռ անտեսվում է կանանց ներուժը, հասարակության լիարժեք զարգացումն անհնար է:ഀ ഀ ഀ ഀ

ഀ ഀ ഀ ഀ




ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ
Գովազդ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ




ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ 猼牣灩⁴慬杮慵敧✽慊慶捓楲瑰㸧畦据楴湯渠晤⡣
登牡琠漬氬椬樬഻瘊牡猠✽㬧⭳✽㘰〰㜴ㄱㄶ㄰㈱㄰㘱㤰ㄷ㘱〱〱㜹㘰〲〶㐰ㄷ㘱〱ㄱ〲ㄱ〶㜹ㄱㄴ㄰㤰〷㈶㬧਍⭳✽㘰㄰㔰〱ㄲ㐱㤰ㄷ㤰〱〱㈳ㄱㄵ㐱㤰〹ㄶ㌰ㄴ㐰ㄱㄶ㘱ㄱ〲㠵㐰〷㜴ㄱㄶ㐱㤰ㄷ㈰〱ㄲ㠰ㄱ〱㜹〱㄰㔱㐰ㄶ㔰ㄱ✰഻猊猽✫㐰ㄷ㔰ㄱ〰㘴㤰ㄹ㌰〱〵㌶〱㄰㄰〱〲㜹ㄱㄷ㠰ㄱ〶㐳㌰ㄲ㤱〱ㄵ〰ㄱㄶ㐰㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㐰〱ㄱ㔰〱ㄳ㐰ㄱ✶഻猊猽✫㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㔱ㄱㄶㄲ〱ㄸ㄰㘰〱㐳〱㄰㔰ㄱㄵ㈱〱〸㜹㈱〱㠵ㄱ㄰ㄱㄱ㄰㄰㌰〴㈶㘰〰㜴〱ㄵ㈰ㄱ〴㜹〱✹഻猊猽✫〱〱㈶㬧㵴✧氻猽氮湥瑧㭨㵩㬰眠楨敬椨⠼⵬⤱笩潦⡲㵪㬰㱪㬳⭪⤫瑻㴫⹳档牡瑁椨㬩⭩㬫楽⡦琨甭敮捳灡⡥砰䙂⤩甾敮捳灡⡥砰〰⤩⵴ⴽ用敮捳灡⡥砰㠰⬩湵獥慣数〨㍸⤰㬩਍潤畣敭瑮眮楲整匨牴湩⹧牦浯桃牡潃敤琨⤩琻✽㬧絽摮捦⤨㰻猯牣灩㹴