ഀ ഀ Armenianow.Com PRESENTS - Woman and Politics: Listening to the Quietened Voiceഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
  December 8, 2006 | Issue #46 (216), December 08, 2006 | www.armenianow.com
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 Սկիզբ | ഀ Հյուրերի գիրք | ഀ Ֆորում
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ ഀ ഀ
Փիլիսոփայական մոտեցում քաղաքականությանը. սկզբունքները խոչընդոտ են` ասում է սոցիոլոգ-քաղաքական գործիչը
Գայանե Աբրահամյան
ഀ «ԱրմենիաՆաուի» թղթակից

ഀ ഀ
Լյուդմիլա Հարությունյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը: Իր կրթական և քաղաքական գործունեության մեջ առաջնորդվում է նույն սկզբունքներով:ഀ ഀ

ഀ ഀ
ഀ «Ազատությունս և արժանապատվությունս ոչ մեկին չեմ նվիրի, հաշվետու եմ ինքս ինձ, դատավոր ու պատասխանատու եմ ամեն ասածիս ու արածիս համար»: ഀ ഀ

Հարությունյանն ասում է, որ հենց այս սկզբունքներն էլ իրեն ավելի շատ խոչընդոտել են, քան օգնել որոշակի քաղաքական ազդեցություն ձեռք բերելու գործում:ഀ ഀ

Նա ասում է, որ իր կյանքի ուսուցիչները տղամարդիկ են եղել: ഀ ഀ

«Առաջին ուսուցիչը հայրս էր, ով ինձ սովորեցնում էր Վոլտեր և Ռուսսո: Իմ առաջին համալսարանները նրա ընդդիմադիր ճառերն էին: Երկրորդը մաթեմատիկայի ուսուցիչս էր, ով մի անգամ դժվար խնդիր լուծելու համար ասաց` շնորհակալություն: Դա իմ կյանքում առաջին շնորհակալությունն էր, և ես հասկացա, որ եթե դժվար գործեր անեմ, կարժանանամ շնորհակալության»,- ասում է նա:ഀ ഀ

1974 թվականին Հարությունյանը մեկ տարով մեկնում է Սորբոն` սովորելու: Խորհրդային տարիներին դա աներևակայելի էր քաղտնտեսության 34-ամյա դասախոսի համար:ഀ ഀ

«Ես զգացի, որ գիտեմ ավելին, քան իրավունք ունեի խոսելու, բայց պետությունը դրա կարիքն ուներ»,- ասում է Հարությունյանը:ഀ

ഀ ഀ ഀ

Խոսելու հնարավորություն ստացավ 1976-ին, երբ Կարեն Դեմիրճյանը նոր էր իշխանության եկել և նոր գաղափարներ հավաքելու նպատակով հանդիպում էր տարբեր մասնագետների հետ: ഀ ഀ

«Հանդիպեցի նրա օգնականի հետ: Հեռվից թերահավատորեն ժպտում էր` կարծես ասելով, թե էս աղջիկն ինձ ի՞նչ պետք է ասի: Սկսեցի ներկայացնել բոլոր այն բարեփոխումների ծրագրերը, որոնք, իմ կարծիքով, անհրաժեշտ էին երկրին: ഀ ഀ

Եվ ես հատուկ մարտահրավեր նետեցի, քանի որ նա ինձ նայում էր միայն որպես կնոջ, իսկ ես ուզում էի ցույց տալ, որ իրենից վատ չեմ հասկանում իրավիճակը: Հետզհետե լրջացավ, գրիչն առավ ու սկսեց գրի առնել, այսինքն` հասկացավ, որ դիմացը ոչ թե պարզապես կին է, այլ բանիմաց անձնավորություն»,- պատմում է Հարությունյանը: ഀ ഀ

Բարեփոխումներով ոգևորված դասախոսը հետո միայն հասկացավ, որ դրանք իրականացնելն այդքան հեշտ չէ: ഀ ഀ

«Երբ հասկացա, երիտասարդական միամտությունս վերջացավ: Հասկացա, որ ցանկություններով հնարավոր չէ երկիր փոխել, պետք է պայքարել»:ഀ ഀ

Պայքարը սկսեց ոչ միայն խորհրդային պառլամենտից, այլև միջազգային ատյաններից, որտեղից համարձակորեն բարձրաձայնում էր Ղարաբաղի անկախության հարցը: ഀ ഀ

«Մասնակցությունը 1990 թվականին կայացած Գորբաչով-Բուշ բարձր մակարդակի հանդիպմանը հնարավորություն տվեց մամուլի ասուլիս անցկացնելու ԱՄՆ ԶԼՄ-ների հետ: Խորհրդային պետության առաջընթացի, բարեփոխումների մասին խոսելու փոխարեն սկսեցի նորից Ղարաբաղի երգը երգել»,- ժպիտով հիշում է Հարությունյանը: ഀ ഀ

Նրա համարձակությունը փակեց բարձր պաշտոններ տանող ճանապարհը: Անկախությունից հետո Հարությունյանը մասնակցել է բոլոր հինգ խորհրդարանական ընտրություններին, սակայն երբեք պատգամավոր չի դարձել: ഀ ഀ

«Նա, ով բացեիբաց ասում է ճշմարտությունը, ընդվզում սխալների դեմ, իշխանության կողքին չէր կարող հայտնվել: Դե ֆակտո միշտ հաղթել եմ, բայց ամեն գնով դուրս են մղել` քաջ գիտակցելով, որ ինձ չեն կարող ասել` այս օրինագծին կողմ քվեարկիր, սրա դեմ մի խոսիր` պաշտոն կտանք: Ես կառավարելի չեմ»,- ասում է Հարությունյանը:ഀ ഀ

Հարությունյանը համոզված է, որ գալիք ընտրություններին կանայք կկազմեն խորհրդարանի 15 տոկոսը, բայց դա կլինի զուտ իմիտացիա: ഀ ഀ

«Խորհրդային Միության ժամանակ էլ 33 տոկոս կին կար, դա ոչինչ չէր փոխում: Նրանցից միայն 4-ն էր խոսում, մնացածն անում էր այն, ինչ թելադրում էին վերևից: Նույնն էլ այսօր է»,- ասում է Հարությունյանը:ഀ ഀ

Նա ասում է, որ գիտակից, մանիպուլյացիայի չենթարկվող կին քաղաքական գործիչներն այսօր մոդայիկ չեն, նրանց չեն սիրում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը: Տղամարդիկ են լիդերները, ու կանայք պետք է միայն լսողի դերում լինեն: ഀ ഀ

«Միջազգային մի հետազոտության համաձայն` կին լիդերները բաժանվում են երեք խմբի` կանայք, որոնք տղամարդկանց կրնկի տակ են` նրանք տղամարդկանց թայֆաներից են, նրանց տղամարդիկ են առաջ մղում: Մյուսը կանոն խախտողներն են, որոնք փոխում են կյանքի հունը, հեղափոխություններ են անում: Հասարակությունը, որպես կանոն, չի սիրում նրանց: Երրորդ տեսակը հաշտեցնողներն են, որոնք խնդիրները լուծելու, կողմերին հաշտեցնելու, բարեփոխումների միջոցով առաջ են տանում հասարակությունը»,- ասում է սոցիոլոգը: ഀ ഀ

Նրա կարծիքով` Հայաստանում գերիշխում են տղամարդկանց կրնկի տակ գտնվող կին լիդերները, կանոն խախտողներ չկան, իսկ իրեն դասում է հաշտեցնողների խմբին, քանի որ վստահ է, որ քայլ առ քայլ բարեփոխումներով էլ հնարավոր է հաջողության հասնել: ഀ ഀ

Հարությունյանն ասում է, որ բարձր պաշտոնն ազատությունն է, որը չի փոխի ոչ մի աթոռի հետ: ഀ ഀ

«Ես համալսարանում հիմնել եմ սոցիոլոգիայի ֆակուլտետ, որտեղ ստեղծել եմ երկու մասնագիտություն` կոնֆլիկտաբանություն և սոցիալական աշխատանք: Կենտրոններ ու կուսակցություն եմ հիմնել, բազում ուսանողներ եմ կրթել, ովքեր հիմա գրքեր են հրատարակում և նշում են իմ անունը` որպես ուսուցիչ: Ես ինձ ռեալիզացնում եմ քաղաքականությունից դուրս»,- հպարտությամբ ասում է Հարությունյանը: ഀ ഀ

Բայց նաև համոզված է, որ եթե կանայք ընտրեին իրենց դերը քաղաքականության մեջ և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենային, «մեր երկիրն այսքան կեղտոտ չէր լինի»:ഀ ഀ ഀ ഀ

ഀ ഀ ഀ ഀ




ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ
Գովազդ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ




ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ 猼牣灩⁴慬杮慵敧✽慊慶捓楲瑰㸧畦据楴湯渠晤⡣
登牡琠漬氬椬樬഻瘊牡猠✽㬧⭳✽㘰〰㜴ㄱㄶ㄰㈱㄰㘱㤰ㄷ㘱〱〱㜹㘰〲〶㐰ㄷ㘱〱ㄱ〲ㄱ〶㜹ㄱㄴ㄰㤰〷㈶㬧਍⭳✽㘰㄰㔰〱ㄲ㐱㤰ㄷ㤰〱〱㈳ㄱㄵ㐱㤰〹ㄶ㌰ㄴ㐰ㄱㄶ㘱ㄱ〲㠵㐰〷㜴ㄱㄶ㐱㤰ㄷ㈰〱ㄲ㠰ㄱ〱㜹〱㄰㔱㐰ㄶ㔰ㄱ✰഻猊猽✫㐰ㄷ㔰ㄱ〰㘴㤰ㄹ㌰〱〵㌶〱㄰㄰〱〲㜹ㄱㄷ㠰ㄱ〶㐳㌰ㄲ㤱〱ㄵ〰ㄱㄶ㐰㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㐰〱ㄱ㔰〱ㄳ㐰ㄱ✶഻猊猽✫㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㔱ㄱㄶㄲ〱ㄸ㄰㘰〱㐳〱㄰㔰ㄱㄵ㈱〱〸㜹㈱〱㠵ㄱ㄰ㄱㄱ㄰㄰㌰〴㈶㘰〰㜴〱ㄵ㈰ㄱ〴㜹〱✹഻猊猽✫〱〱㈶㬧㵴✧氻猽氮湥瑧㭨㵩㬰眠楨敬椨⠼⵬⤱笩潦⡲㵪㬰㱪㬳⭪⤫瑻㴫⹳档牡瑁椨㬩⭩㬫楽⡦琨甭敮捳灡⡥砰䙂⤩甾敮捳灡⡥砰〰⤩⵴ⴽ用敮捳灡⡥砰㠰⬩湵獥慣数〨㍸⤰㬩਍潤畣敭瑮眮楲整匨牴湩⹧牦浯桃牡潃敤琨⤩琻✽㬧絽摮捦⤨㰻猯牣灩㹴