ഀ ഀ Armenianow.Com PRESENTS - Woman and Politics: Listening to the Quietened Voiceഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
  December 8, 2006 | Issue #46 (216), December 08, 2006 | www.armenianow.com
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 Սկիզբ | ഀ Հյուրերի գիրք | ഀ Ֆորում
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ ഀ ഀ
Բարեփոխումների ջատագովը. ՀԺԿ մամուլի խոսնակը պայքարում է հանուն փոփոխությունների
Գայանե Աբրահամյան
ഀ «ԱրմենիաՆաուի» թղթակից

ഀ ഀ
«Էլի գնում ես փողոցները չափչփելո՞ւ: Երևանի կենտրոնում մի տեղ չկա, որտեղ քո ոտնահետքերը չլինեն»,- ասում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ, ամենաակտիվ ընդդիմադիր կին գործիչ Ռուզան Խաչատրյանի դեռահաս աղջիկը, երբ նա գնում է հանրահավաքի: ഀ ഀ

ഀ ഀ

«Հենց կանայք են միշտ իրենց ուսերին կրել ամենածանր բեռը»
ഀ Նախկին լրագրող և քաղաքական մեկնաբան, այսօր ՀԺԿ և ԱԺ «Արդարություն» խմբակցության լրատվական ծառայության ղեկավար Խաչատրյանը քաղաքականության մեջ վաղուց է, բայց ոչ որպես քաղաքական գործիչ, այլ քաղաքական գործընթացները մեկնաբանող: ഀ ഀ

«Երևի այդքանով էլ բավարարվեի, եթե չլինեին 88 թվականն ու անկախությունը: ഀ Այդ տարիներին ես որպես լրագրող անընդհատ հակասությունների մեջ էի Ազգային (հանրային) հեռուստատեսության ղեկավարության հետ, քանի որ տեսնում էի, թե անկախությունից հետո իշխանությունն ինչպես է աղավաղում քաղաքական գործընթացները, և չէի կարող լռել»:ഀ ഀ

Իշխանությունների անօրինականությունների մասին ֆիլմ նկարահանելուց և այդ ֆիլմը ցուցադրելու պահանջից հետո Խաչատրյանին 1994 թվականից հեռացնում են հեռուստատեսությունից: ഀ ഀ

«Ես չհասա նրան, որ ցուցադրեն իմ ֆիլմը, բայց իրավիճակն այնպես սրեցի, որ ինձ հեռացրեցին աշխատանքից»,- ժպիտով վերհիշում է Խաչատրյանը:ഀ ഀ

Խաչատրյանը վերադարձավ հեռուստատեսություն 1997-ին` քաղաքական հաղորդումներ չանելու պայմանով, և ստեղծեց հեղինակային «Հայուհի» թոք-շոուն, որտեղ հնարավորություն էր տալիս կանանց արտահայտելու իրենց կարծիքը տիրող իրավիճակի, այդ թվում` քաղաքական գործընթացների մասին:ഀ

ഀ ഀ

Անկուսակցական լինելու իր սկզբունքին, որին հետևում էր անգամ խորհրդային տարիներին, Խաչատրյանը դավաճանեց 1998 թվականին` տեսնելով «ընտրությունների սարսափելի կեղծիքները» և որպես բողոքի նշան անդամագրվեց Կարեն Դեմիրճյանի հիմնադրած ՀԺԿ-ին: ഀ ഀ

Հոկտեմբերի 27-ի ականատես, ցույցեր կազմակերպելու և մասնակցելու համար ձերբակալված Խաչատրյանը 2000 թվականին կրկին հեռացվեց հեռուստատեսությունից` այս անգամ կուսակցական պատկանելության համար:ഀ ഀ

«Հոկտեմբերի 27-ը շատ բան փոխեց իմ մեջ: Բացի այն, որ իմ աչքերով տեսա այդ ոճրագործությունը, տեսա նաև, թե ինչ անարդարություններով է իրականացվում դատավարությունը: Հասկացա, որ այսպես չի կարող շարունակվել, ഀ պետք է պայքարել»,- ասում է Խաչատրյանը:ഀ ഀ

Պայքարի ելած կինն ասում է, որ կանայք ավելի ակտիվ ու համարձակ են դարձել, բայց խիստ կասկածում է, որ քաղաքական էլիտան կհանդուրժի նման կանանց: ഀ ഀ

«Քաղաքական էլիտան շատ ավելի հետադեմ է, քան հասարակությունը: ഀ Երբ մասնակցեցի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններին, համոզվեցի, որ հասարակությունը գրեթե 100 տոկոսով պատրաստ է ընդունելու կնոջը քաղաքականություն»:ഀ ഀ

Խաչատրյանի կարծիքով` դրան մեծապես նպաստել են այսօրվա քաղաքական գործիչները, քանի որ քաղաքականությունը շեշտված տղամարդու դեմք ունի: ഀ ഀ

«Եվ այդ դեմքն այնքան էլ համակրելի չէ: Մարդիկ զգում են կնոջը քաղաքականություն բերելու անհրաժեշտությունը»,- ասում է Խաչատրյանը: ഀ ഀ

Նա պայքարում է ինչպես անարդարությունների, այնպես էլ այն տարածված կարծիքի դեմ, թե քաղաքականությունը կնոջ խելքի բանը չէ: ഀ ഀ

«Ասում են` ծանր գործ է: Բայց հենց կանայք են միշտ իրենց ուսերին կրել ամենածանր գործերը»: ഀ ഀ ഀ

ഀ ഀ ഀ ഀ




ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ
Գովազդ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ




ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ 猼牣灩⁴慬杮慵敧✽慊慶捓楲瑰㸧畦据楴湯渠晤⡣
登牡琠漬氬椬樬഻瘊牡猠✽㬧⭳✽㘰〰㜴ㄱㄶ㄰㈱㄰㘱㤰ㄷ㘱〱〱㜹㘰〲〶㐰ㄷ㘱〱ㄱ〲ㄱ〶㜹ㄱㄴ㄰㤰〷㈶㬧਍⭳✽㘰㄰㔰〱ㄲ㐱㤰ㄷ㤰〱〱㈳ㄱㄵ㐱㤰〹ㄶ㌰ㄴ㐰ㄱㄶ㘱ㄱ〲㠵㐰〷㜴ㄱㄶ㐱㤰ㄷ㈰〱ㄲ㠰ㄱ〱㜹〱㄰㔱㐰ㄶ㔰ㄱ✰഻猊猽✫㐰ㄷ㔰ㄱ〰㘴㤰ㄹ㌰〱〵㌶〱㄰㄰〱〲㜹ㄱㄷ㠰ㄱ〶㐳㌰ㄲ㤱〱ㄵ〰ㄱㄶ㐰㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㐰〱ㄱ㔰〱ㄳ㐰ㄱ✶഻猊猽✫㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㔱ㄱㄶㄲ〱ㄸ㄰㘰〱㐳〱㄰㔰ㄱㄵ㈱〱〸㜹㈱〱㠵ㄱ㄰ㄱㄱ㄰㄰㌰〴㈶㘰〰㜴〱ㄵ㈰ㄱ〴㜹〱✹഻猊猽✫〱〱㈶㬧㵴✧氻猽氮湥瑧㭨㵩㬰眠楨敬椨⠼⵬⤱笩潦⡲㵪㬰㱪㬳⭪⤫瑻㴫⹳档牡瑁椨㬩⭩㬫楽⡦琨甭敮捳灡⡥砰䙂⤩甾敮捳灡⡥砰〰⤩⵴ⴽ用敮捳灡⡥砰㠰⬩湵獥慣数〨㍸⤰㬩਍潤畣敭瑮眮楲整匨牴湩⹧牦浯桃牡潃敤琨⤩琻✽㬧絽摮捦⤨㰻猯牣灩㹴