ഀ ഀ Armenianow.Com PRESENTS - Woman and Politics: Listening to the Quietened Voiceഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
  December 8, 2006 | Issue #46 (216), December 08, 2006 | www.armenianow.com
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 Սկիզբ | ഀ Հյուրերի գիրք | ഀ Ֆորում
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ ഀ ഀ
Արտաքին գործերից` միջոցների հանգանակություն. Նաիրա Մելքումյան ղեկավարը անկախ Հայաստանում
Ջուլյա Հակոբյան
ഀ «ԱրմենիաՆաուի» թղթակից

ഀ ഀ
1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո Նաիրա Մելքումյանը դարձել է նրա պատմության մի կարևոր մասնիկը` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ և գործունեություն ծավալելով Հայաստանում, Ղարաբաղում և սփյուռքում:ഀ ഀ

Բանասիրական գիտությունների դոկտոր Մելքումյանը դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, երբ անկախացումից շատ չանցած նրան առաջարկեցին առաջատար մասնագետի պաշտոն ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնում: ഀ ഀ

ഀ ഀ

«Ամեն խնդիր ունի իր լուծումը, պարզապես
պետք է գտնել ճիշտ ուղին»:

1993-1995 թվականներին նա ՀՀ արտգործնախարարության առաջին քարտուղարն էր, իսկ 1997-ին տեղափոխվեց Ստեփանակերտ` ստանձնելու ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը և մասնակցելու խաղաղ կարգավորման բանակցություններին և այլ միջազգային գործընթացների: ഀ ഀ

2003 թվականից Մելքումյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է և այդ պաշտոնում, ի թիվս այլ պարտականությունների, օժանդակել է հիմնադրամի` Ղարաբաղում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի համար միջոցներ հանգանակելու գործին: ഀ ഀ

Մելքումյանը չի համարում, որ իր կարիերան առանձնանում է միայն այն փաստի շնորհիվ, որ ինքը կին է, այլ կարծում է, որ մարդուն բացառիկ են դարձնում ոչ թե սեռը, այլ ուժեղ անհատականությունն ու կամքը: ഀ ഀ

«Ինձ հաճախ են հարցնում` արդյոք դժվար չէ՞ քաղաքականության մեջ: Չեմ կարծում, որ նման հարցերի պատճառը միայն այն է, որ կին եմ,- ասում է 53-ամյա գործիչը: - Իհարկե, դժվար է, ինչպես բոլորի համար, այդ թվում` նաև տղամարդկանց: Ինչպես հեշտ չէ լինել բժիշկ կամ ուսուցիչ: Միշտ էլ դժվար է անել գործը, եթե անում ես ինչպես հարկն է և ուզում ես ուրիշներից լավ անել»:ഀ

ഀ ഀ ഀ

Իր ժամանակակիցների նման Մելքումյանն ասում է, որ Հայաստանում քաղաքականությունը «տղամարդու գործ» է: Սակայն նրա կարծիքով` կանայք էլ են մասամբ մեղավոր, որ քաղաքականության մեջ և կառավարման համակարգում տղամարդիկ ճնշող մեծամասնություն են կազմում:ഀ ഀ

Այդ ոլորտում առկա խոչընդոտները դասախոս-նախարար-գործադիր տնօրենը համարում է մարտահրավեր: ഀ ഀ

«Իմ աշխատանքը սովորեցրել է ինձ, որ չկան անելանելի վիճակներ: Ինչպես հաճախ «Մուտք չկա» նշանի փոխարեն տեսնում ենք «Մուտքը` հակառակ կողմից» նշանը: Ամեն խնդիր ունի իր լուծումը, պարզապես պետք է գտնել ճիշտ ուղին»: ഀ ഀ

Մելքումյանն ավելացնում է, որ հասարակության մտածելակերպը փոփոխվում է, և վերջին տարիներին նկատվում է տեղաշարժ. շարքային կանայք դառնում են հասարակական լիդերներ: ഀ ഀ

«Ես զգում եմ կանանց ապրումակցումը: Դա նշան է, որ կանայք պատրաստ են աջակցելու կանանց: Դա շատ կարևոր է, քանի որ հստակ գիտակցում են, որ կինը կարող է լինել նույնքան պատասխանատու, որքան տղամարդը, և նույնիսկ ավելի»,- ասում է նա: ഀ ഀ

Հայ կանայք նշանակալի, թեև չտարփողվող դերակատարություն են ունեցել անկախ Հայաստանի պատմության մեջ: Մելքումյանի կարծիքով` հայ կնոջ ամենակարևոր հատկանիշը պատասխանատվությունն է, ինչն ամենահամոզիչ կերպով արտահայտվեց 90-ականների սկզբին, երբ կանայք իրենց ուսերին վերցրին տան հոգսը, որտեղ չկար ո’չ էլեկտրականություն, ո’չ ջուր:ഀ ഀ

Մելքումյանը ողջունում է հայ կին լիդերների նախաձեռնությունը` խորհրդարանում կանանց 25 տոկոսանոց ներկայացուցչության մասին և հավատում է, որ այդ բարեփոխումը կստիպի կուսակցությունների ղեկավարներին ավելի ուշադիր ընտրել նաև տղամարդ թեկնածուներին:ഀ ഀ

Չնայած իր հաջող կարիերային` Մելքումյանը համամիտ է այն կարծիքին, որ կինն է օջախ պահողը և երեխաների հիմնական կրթողը: Նա ինքը նվիրել է իր ժամանակն ընտանիքին և սկսել է լրիվ դրույքով աշխատել դստեր 8 տարին լրանալուց հետո: (Այժմ նրա դուստրն ամուսնացած է և աշխատում է բանկում:)ഀ ഀ

«Գենդերային առաջընթացի վրա ուղղակիորեն ազդում են գիտատեխնիկական առաջընթացը, սոցիալական բարեփոխումները և երկրի բարեկեցության աճը, և մենք տեսնում ենք, որ ամենամեծ թվով կին լիդերներ կան հենց նման երկրներում,- ասում է Մելքումյանը: - Այսօր ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում ավելի ու ավելի շատ կանայք են պատրաստ կիսելու տղամարդկանց պատասխանատվությունն իրենց երկրի ապագայի համար:ഀ ഀ

Ես չեմ ուզում հայ կանանց համեմատել արևմտյան երկրների կանանց հետ: Ամեն երկիր եզակի է, և այնտեղ կանայք հաջողության հասնելու տարբեր ուղիներ ունեն: Պարզապես ուզում եմ ցանկանալ հայ կանանց լինել ավելի վստահ և հավատալ սեփական ուժերին»:ഀ ഀ ഀ ഀ

ഀ ഀ ഀ ഀ




ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ
Գովազդ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ




ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ 猼牣灩⁴慬杮慵敧✽慊慶捓楲瑰㸧畦据楴湯渠晤⡣
登牡琠漬氬椬樬഻瘊牡猠✽㬧⭳✽㘰〰㜴ㄱㄶ㄰㈱㄰㘱㤰ㄷ㘱〱〱㜹㘰〲〶㐰ㄷ㘱〱ㄱ〲ㄱ〶㜹ㄱㄴ㄰㤰〷㈶㬧਍⭳✽㘰㄰㔰〱ㄲ㐱㤰ㄷ㤰〱〱㈳ㄱㄵ㐱㤰〹ㄶ㌰ㄴ㐰ㄱㄶ㘱ㄱ〲㠵㐰〷㜴ㄱㄶ㐱㤰ㄷ㈰〱ㄲ㠰ㄱ〱㜹〱㄰㔱㐰ㄶ㔰ㄱ✰഻猊猽✫㐰ㄷ㔰ㄱ〰㘴㤰ㄹ㌰〱〵㌶〱㄰㄰〱〲㜹ㄱㄷ㠰ㄱ〶㐳㌰ㄲ㤱〱ㄵ〰ㄱㄶ㐰㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㐰〱ㄱ㔰〱ㄳ㐰ㄱ✶഻猊猽✫㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㔱ㄱㄶㄲ〱ㄸ㄰㘰〱㐳〱㄰㔰ㄱㄵ㈱〱〸㜹㈱〱㠵ㄱ㄰ㄱㄱ㄰㄰㌰〴㈶㘰〰㜴〱ㄵ㈰ㄱ〴㜹〱✹഻猊猽✫〱〱㈶㬧㵴✧氻猽氮湥瑧㭨㵩㬰眠楨敬椨⠼⵬⤱笩潦⡲㵪㬰㱪㬳⭪⤫瑻㴫⹳档牡瑁椨㬩⭩㬫楽⡦琨甭敮捳灡⡥砰䙂⤩甾敮捳灡⡥砰〰⤩⵴ⴽ用敮捳灡⡥砰㠰⬩湵獥慣数〨㍸⤰㬩਍潤畣敭瑮眮楲整匨牴湩⹧牦浯桃牡潃敤琨⤩琻✽㬧絽摮捦⤨㰻猯牣灩㹴