| ഀ
Իրենց հետքը թողնելով տղամարդու աշխարհում. հայ գործարար կանայք պատրաստ են արդուկելու տաբատը ու նաև հագնելու այն ഀ
Ջուլյա Հակոբյան ഀ
«ԱրմենիաՆաուի» թղթակից ഀ
ഀ
Հայաստանում քաղաքականությունը տղամարդու գործ է: Սակայն որոշ կանայք պատրաստ են փոխելու այդ վիճակը: ഀ
ഀ
2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին գենդերային հարցերը կարող են բանավեճի առարկա դառնալ: Կանայք ասում են, որ պատրաստ են մտնելու քաղաքականություն` չնայած անհավասար հնարավորություններին: Բանավեճն այն մասին չէ, թե արդյո՞ք կանայք պատրաստ են մրցակցելու, այլ արդյոք նրանց թո՞ւյլ կտան մասնակցել այդ մրցակցությանը: ഀ
ഀ
Հիմնական հարցն այն է` արդյոք կանայք կցանկանա՞ն զբաղվել քաղաքական «կեղտոտ խաղերով»: Մինչև այսօր այդ հարցի պատասխանը եղել է «ոչ»: Բայց քանի որ հաջորդ գարնանը կայանալիք ընտրությունները դիտվում են որպես թեստ` արդյոք Հայաստանը, ի վերջո, կարո՞ղ է արդար ընտրություններ անցկացնել (և, այդպիսով, իրավունք վաստակել ստանալու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի 235 միլիոն դոլարը), այդ ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մի շարք առումներով, այդ թվում` կանանց համար քաղաքականություն տանող դուռը բացելու… ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
Թղթե երազանքներ
ഀ
1993 թվականին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան կանանց դեմ ամեն տեսակի բռնությունների վերացման մասին: Այդ կոնվենցիայի համաձայն` իշխանությունները պարտավոր են գործնական միջոցներ ձեռնարկել հանրային քաղաքականության մշակման և կիրառման մեջ կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն ապահովելու համար: ഀ
ഀ
Անցել է 13 տարի, սակայն այդ ոլորտում նկատելի առաջընթաց չկա: Հայ կանանց եռանդն իր արտահայտությունն է գտնում հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց կարգավիճակով ի զորու չեն ուղղակիորեն ազդելու քաղաքականության վրա: ഀ
ഀ
Կանայք կազմում են Հայաստանի բնակչության 52 տոկոսից ավելին, իսկ նրանց մեկ-երրոդից ավելին բարձրագույն կրթություն ունի: Ըստ Սահմանադրության` Հայաստանում կանայք և տղամարդիկ ունեն նույն քաղաքական, սոցիալական և քաղաքացիական իրավունքները: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ իրավունքները հավասար չեն կիրառվում:ഀ
ഀ
Թեև կանայք ներկայացված են բոլոր նախարարություններում և կառավարական մարմիններում, գործադիր իշխանությունը, հասարակական կառավարման համակարգը և օրենսդիր մարմինը գենդերային անհավասարության բուրգ է. որքան բարձր է պաշտոնը, այնքան քիչ հավանական է, որ այն կին է զբաղեցնում: ഀ
ഀ
ഀ
- ՀՀ Ազգային ժողովի 131 պատգամավորներից ընդամենը 7-ն են կին` ամենացածր ցուցանիշը եվրոպական երկրների մեջ: (Ադրբեջանում կանայք կազմում են խորհրդարանի պատգամավորների 12, Վրաստանում` 9, իսկ Հայաստանում` 5 տոկոսը:)ഀ
- 16 նախարարներից միայն մեկն է կին` մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը:ഀ
- 926 քաղաքապետներից ու գյուղապետներից միայն 16-ն են կանայք: ഀ
- Հանրապետության 52 տոկոս մեծամասնությունը որոշում կայացնելու գործընթացում 6 տոկոսից պակաս ներկայացուցչություն ունի, իսկ մեծաթիվ կուսակցությունների միայն կեսն իր թեկնածուական ցուցակներում կին անդամներ ունի:
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
Հասրաթյանն ասում է, որ Հայաստանում քաղաքականությունը «տղամարդկանց ակումբ» է | ഀ
ഀ
Գենդերային հարցերով մասնագետ Ջեմմա Հասրաթյանի խոսքերով` քաղաքականությունը Հայաստանում «տղամարդկանց ակումբ է», որտեղ կանայք օտարված են որոշում կայացնելու գործընթացից և որտեղ սակավաթիվ կին քաղաքական գործիչներն ի վիճակի չեն ինչպես հարկն է ներկայացնելու նույնիսկ կանանց հարցերը, ուր մնաց հասարակական հնչեղության հարցեր: ഀ
ഀ
«Հայաստանում քաղաքական մշակույթ են դարձել ոչ թե իմիջի ձևավորումն ու քաղաքական պլատֆորմի մշակումը, այլ կեղտոտ ընտրություններն ու քաղաքական հակառակորդների վարկաբեկումը,- ասում է Հասրաթյանը, որը Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադիրն է: - Գաղտնիք չէ, որ Հայաստանում որոշ քաղաքական հարցեր քննարկվում և լուծվում են սաունաներում և ռեստորաններում: Կանանց համար բանակցելու այս ձևերն ընդունելի չեն: Եվ, իհարկե, տղամարդիկ չէին ցանկանա բացել իրենց «ակումբի» դռները կանանց առջև»: ഀ
| ഀ
ഀ
ഀ
Հայ կանայք, որոնք, հնարավոր է, չեն ցանկանա այդ «ակումբի» անդամ դառնալ, այդուհանդերձ, ցանկանում են ձայնի իրավունք ունենալ: ഀ
ഀ
Սեպտեմբերին 22 կուսակցությունների և 40 ՀԿ-ների ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խումբը առաջարկների փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով: Ըստ առաջարկված օրինագծի` կուսակցական համամասնական ընտրացուցակներում կին թեկնածուները պետք է լինեն առնվազն 25 տոկոս` ներկայիս 5-ի փոխարեն: (Եթե օրինագիծն ընդունվի, ապա ԱԺ-ում կանանց թիվը կհասնի առնվազն 30-32-ի:) ഀ
ഀ
«Երկրի ղեկավարությունը խոչընդոտում է երկրի զարգացումը, քանի որ անտեսում է բնակչության կեսից ավելիի ներուժը, ջանքերն ու կրթությունը»,- ասում է նախաձեռնության կողմնակից, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության անդամ Անահիտ Աղոյանը:ഀ
ഀ
Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը հուսով է, որ օրինագիծը կընդունվի: Սակայն քանի որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը չի միացել նախաձեռնությանը, օրինագծի ընդունման հավանականությունը մեծ չէ: ഀ
ഀ
Ընդդիմության ակտիվ մասնակից Խաչատրյանը 2005 թվականին առաջադրել էր իր թեկնածությունը Երևանի Կենտրոն համայնքնի ղեկավարի ընտրություններում: Նա հավաքեց ձայների 12 տոկոսը և տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին, որը ստացավ 91000 ընտրողների ձայների 86 տոկոսը:ഀ
ഀ
Այդուհանդերձ, Խաչատրյանը համոզված է, որ իր փորձը կքաջալերի կանանց իրենց թեկնածությունն առաջադրել: ഀ
ഀ
«Իմ փորձը ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ է քվեարկել հօգուտ կանանց,- ասում է նա: - Մարդիկ հոգնել են կոռուպցված ընտրություններից, որոնք շատ հեռու են ժղովրդավարական ու թափանցիկ լինելուց: Սակայն իշխանությունները, կարծես, կանանց մոլի հակառակորդներն են»: ഀ
ഀ
Խաչատրյանը հիշում է, թե ինչպես է մեկնաբանել իր մրցակիցը ընտրություններում տարած հաղթանակը. «Խայտառակություն կլիներ, եթե ես պարտվեի կնոջը»:ഀ
ഀ
Բեգլարյանի դիրքորոշումը բնորոշ է հայ տղամարդկանց: Նահապետական կարծրատիպերը գերակայում են հասարակության մեջ, որտեղ շատերն այն կարծիքին են, որ կնոջ գործը երեխա բերելը, մեծացնելն ու տունը կարգին պահելն է: Չնայած փոփոխվող ժողովրդագրությանը` այսօրվա Հայաստանում գենդերային հարցերը սահմանվում են կնոջ` որպես հնազանդ տնային տնտեսուհու և տղամարդու` որպես հաց վաստակողի պիտակներով: ഀ
ഀ
Ավանդապահների կարծիքով` քաղաքականությամբ զբաղվելը կկտրի հայ կնոջն ընտանիքից, որը պատմականորեն համարվել է ազգի սյունը: Նրանք նաև պնդում են, թե աշխարհի երկրների մեծ մասում կանայք աշխատանքի, որոշում կայացնելու և սեփականություն ունենալու ավելի քիչ հնարավորություն ունեն: ഀ
ഀ
Սակայն գենդերային հարցերով մասնագետները պնդում են, որ միտումները զարգանում են հօգուտ կանանց: Հայ գենդերային մասնագետները նշում են, որ զարգացած երկրներում կանայք 30-40 տոկոս ներկայացուցչություն ունեն իշխանական կառույցներում: Պատգամավոր կանանց ամենաբարձր տոկոսը Շվեդիայում (45%), Նորվեգիայում (38%) և Ֆինլանդիայում (37%) է: Իսկ 1999 թվականին Շվեդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ կին նախարարները գերազանցեցին տղամարդ նախարարներին: ഀ
ഀ
Գենդերային առումով ավելի հավասարակշիռ իշխանություն գտնելու համար Հայաստանին պետք է ընդամենը հայացք գցել հարևանների վրա: ഀ
ഀ
Վրաստանում Նինո Բուրջանաձեն զբաղեցնում է խորհրդարանի խոսնակի պաշտոնը (ըստ Վրաստանի Սահմանադրության` դա թիվ 2 պաշտոնն է Վրաստանի իշխանական համակարգում): Վրաստանի 235 անդամ ունեցող խորհրդարանում կա 22 կին պատգամավոր, ինչը կազմում է 9 տոկոս: Ադրբեջանի խորհրդարանի 125 անդամից կին է 15-ը (12 տոկոս), ներառյալ` երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:ഀ
ഀ
Հայ փորձագետները նշում են, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, կանանց դեմ խտրականություն չկա, դա ազգային մտածելակերպում ամրագրված երևույթ չէ: Քաղաքականության մեջ տեղ գտած գաղափարախոսական խզումը ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակի արդյունք է:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
Խառատյանի հետազոտությունը պարզել է, որ կանանց մեծ մասն իրենց դստեր համար հարուստ ամուսնուն նախընտրում է լավ վճարվող աշխատանքից: | ഀ
ഀ
Գործազրկության պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գործազուրկների մեծ մասը կանայք են, և որ կանանց գործազրկության մակարդակն աճել է: ഀ
ഀ
Հասարակական և քաղաքական ոլորտներում զբաղված կանանց շրջանում ազգագրագետ Հրանուշ Խառատյանի անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ նրանց մեծ մասն իրենց դստեր համար հարուստ ամուսնուն նախընտրում է լավ վճարվող աշխատանքից: Կանայք դա բացատրում են նրանով, որ աշխատանքը կարելի է կորցնել, իսկ հարուստ ամուսինն անկախության և ապահովության երաշխիք է: ഀ
ഀ
Փորձագետների կարծիքով` այդ մտայնությունը ցույց է տալիս, որ կանայք ենթագիտակցորեն ապավինում են տղամարդկանց` անտեսելով սեփական հաջողության հնարավորությունը: ഀ
ഀ
Սոցիոլոգներն ասում են, որ 1990-ականներից հետո այդ միտումները կարող են փոփոխված լինել: Երբ 90-ականներին երկիրը թևակոխեց էներգետիկ ճգնաժամի, տնտեսության փլուզման և գործազրկության հետ կապված դժվարությունների շրջանը, շատ կանայք իրենց ուսերին վերցրին ընտանիքի հոգսը, մինչ նրանց ամուսիններն արտասահմանում փող էին վաստակում: Սակայն սոցիալական դերերի փոփոխություններն առայժմ չեն արժանացել հասարակության տեղեկացված արձագանքին:ഀ
| ഀ
ഀ
ഀ
ഀ
Օջախ պահողներ, ոչ թե օրենսդիրներ…
ഀ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` հայ կանայք արդեն «մեծացել» են միայն «օջախն ու ավանդույթները պահողի» իրենց կարգավիճակից: Սակայն պատմությունը բարեհաճ չի եղել կանանց իշխանական նկրտումների նկատմամբ: ഀ
ഀ
«Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում կանայք պետություն են ղեկավարում կամ մասնակցում են ղեկավարմանը միապետի տիտղոսի կամ արտոնությունների միջոցով,- ասում է Բոզոյանը, որը «Հեռանկար» ՀԿ նախագահն է: - Հայոց թագուհիները նույնպես մեծ ներդրում են ունեցել երկրի բարգավաճման գործում: Սակայն երբ Հայաստանը կորցրեց պետականությունը (14-րդ դարում), ազգապահպան ֆունկցիան իր վրա վերցրեց եկեղեցին, որտեղ, ինչպես հայտնի է, կնոջ համար տեղ չկա»: ഀ
ഀ
Հայաստանը կորցրեց պետականությունն ավելի վաղ, քան կհայտնվեին Վրաստանի Թամար թագուհու կամ Ռուսաստանի Եկատերինա Մեծի մակարդակի կանայք: ഀ
ഀ
(Օրինակ` 12-րդ դարում Թամար թագուհու օրոք Վրաստանը ոչ միայն բարգավաճեց, այլև ամրապնդեց իր պետականությունը և նույնիսկ մեծացրեց իր քաղաքական անկախությունը մի ժամանակ, երբ ֆեոդալական երկպառակությունները բզկտում էին հարևան պետությունները:)ഀ
ഀ
«Թամարը պաշտամունքային անձնավորություն է Վրաստանում և վրացիների հիշողության մեջ դրոշմվել է որպես կարկառուն պատմական գործիչ: Հավանաբար, դա է պատճառը, որ հարևան Վրաստանում կանայք ավելի անկախ ու ինքնավստահ են և հաճախ բարձր պաշտոններ են զբաղեցնում»,- ասում է Բոզոյանը: ഀ
ഀ
Հայոց պատմությունը գրեթե չունի կանանց օրինակներ, որոնք երկրի համար դարակազմիկ որոշումներ են կայացրել: Սակայն այն պարունակում է շատ կանանց օրինակներ, ովքեր մեծ ներդրում ունեն ազգային ինքնության պահպանման գործում: Հայերը երկար ժամանակ ստիպված են եղել որպես ազգ գոյատևել լեզվի և մշակույթի շնորհիվ: Եվ պատմաբանները միահամուռ են, որ հայ կանայք մեծապես նպաստել են և’ լեզվի, և’ մշակույթի պահպանմանը:ഀ
ഀ
19-րդ և 20-րդ դարերը շրջադարձային եղան հայ կանանց համար: Բարձրացավ հասարակության մեջ նրանց կարգավիճակը, բայց ավելի շատ ընտանիքի և հասարակության մեջ նրանց դերի գնահատման և ոչ թե ինչ-որ ֆեմինիստական գաղափարախոսության շնորհիվ: ഀ
ഀ
20-րդ դարի սկզբին կանայք ստանձնեցին սոցիալական առաջնորդների դերը` հիմնելով դպրոցներ, մշակութային կենտրոններ և այլն: Իսկ երբ 1920 թվականին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, կանանց հարցում տեղի ունեցան նոր, կարևոր փոփոխություններ: ഀ
ഀ
Կոմունիզմի գաղափարախոսությունը` «հավասարություն բոլորի համար», անդրադառնում էր նաև սեռերի հարցին: Իրավունքների հավասարության մասին դեկրետը ոչ ավանդական աշխատանքների հնարավորություն տվեց կանանց տնտեսության, կրթության և գյուղատնտեսության բոլոր հատվածներում: Հարյուրավոր արհմիություններ քարոզում էին արևմտյան ապրելակերպին հակադրվող եռանդուն «խորհրդային կնոջ» կերպարը: ഀ
ഀ
Հայաստանում, ինչպես և բոլոր խորհրդային հանրապետություններում, կանայք կազմում էին Գերագույն խորհրդի (խորհրդարանի համարժեքը, սակայն հիմնականում ձևական լիազորություններով) 30-40 տոկոսը:ഀ
ഀ
Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման 256 պատգամավորներից միայն երեքն էր կին: Երկրորդ գումարման 203 պատգամավորներից կին էր 75-ը, իսկ 1971 թվականին ութերորդ գումարման 310 պատգամավորներից` արդեն 101-ը: ഀ
ഀ
Պատմաբաններն ու սոցիոլոգները համակարծիք չեն կառավարման համակարգում հայ կանանց վրա խորհրդային իշխանության 70 տարիների ունեցած ազդեցության գնահատման հարցում: Ոմանք պնդում են, թե խորհրդային ռեժիմն այնպիսի ազատություն տվեց հայ կնոջը, որը նա երբեք չէր ունեցել և իսկապես խթանեց կանանց քաղաքական ակտիվությունը: Մյուսներն այն կարծիքին են, թե կոմունիզմի ժամանակաշրջանն ավելի վատացրեց գենդերային հարցերի վիճակը, քանի որ հավասարությունը զուտ քարոզչություն էր, իսկ իրականում ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ ոչ թե ընտրվում էին, այլ նշանակվում Մոսկվայի կողմից: ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
Սոցիոլոգ Օհանյանն ասում է, որ քաղաքական ճեղքվածքն արտացոլում է մշակութային միտումները: | ഀ
ഀ
Սոցիոլոգ Մարինա Օհանյանը տեսնում է երևույթի երկու կողմերը: ഀ
ഀ
«Շատ եվրոպական երկրներ կարող էին նախանձել իրավունքների հավասարությանը Հայաստանում: Դարասկզբին, երբ հայ կանայք կարող էին պատգամավոր ընտրվել (կարևոր չէ, որ քաղաքականությունը թելադրվում էր Կրեմլից), որոշ եվրոպական երկրներում կանայք ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին»,- ասում է կանանց հարցերով զբաղվող «Լիզա» ՀԿ հիմնադիր Օհանյանը:ഀ
ഀ
«Սակայն մեկ-երկու տասնամյակ անց եվրոպացի կանայք մեծ հաջողությունների հասան գենդերային հարցերում, քանի որ այնտեղ կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար` քայլ առ քայլ, տարեցտարի»: ഀ
| ഀ
ഀ
ഀ
Օհանյանը, որը կանանց իրավունքների մասին գրքեր է հրատարակել ու փաստագրական ֆիլմեր է նկարահանել, ասում է, որ խորհրդային ժամանակաշրջանում հաստատված գենդերային հավասարության համակարգը քաղաքական ավանդույթներ չստեղծեց: Հայաստանի քաղաքական ասպարեզում առկա ճեղքվածքը կանանց ու տղամարդկանց միջև պարզապես արտացոլում է հայկական մտածելակերպի մշակութային միտումները: ഀ
ഀ
«Հայաստանում կանայք չափից ավելի կանացի են, իսկ տղամարդիկ` չափից ավելի տղամարդ: Ես ամեն ինչում սեռերի հավասարության կողմնակից չեմ, բայց քանի դեռ Հայաստանում կանայք և տղամարդիկ չեն հասկանում միմյանց սոցիալական հոգեբանությունը, վիճակը կմնա անփոփոխ»,- ասում է Օհանյանը:ഀ
ഀ
«Կովկաս» վերլուծական կենտրոնի աշխատակից Մանվել Սարգսյանի կարծիքով` կանայք կարող են մեծ ներդրում ունենալ ժողովրդավարական հասարակության կառուցման գործում, սակայն ոչ մոտ ապագայում: Նա ասում է, որ ներկա քաղաքական կառուցվածքն ավելի գրավիչ է հանցագործների, քան քաղաքացիական ծառայողների համար: ഀ
ഀ
«Մարդիկ գալիս են քաղաքականություն ոչ քաղաքական գործիչ դառնալու կամ սեփական երկրի զարգացման մեջ ներդրում անելու նպատակով,- ասում է Սարգսյանը: - Նրանց մղիչ ուժը բիզնեսն է: Նրանք քաղաքական գործիչ են դառնում ոչ թե երկիրը, այլ սեփական գործարար շահերը պաշտպանելու համար»: ഀ
ഀ
Սակայն քաղաքագետն ավելացնում է, որ չի տեսնում կանանց, որոնք պատրաստ են իրենց հետևից տանելու երկիրը: ഀ
ഀ
«[Հավասար ներկայացվածության մասին] հարցը պետք է դրվի հետևյալ կերպ` ի՞նչ են կանայք ակնկալում իրենց ամուսիններից: Ի՞նչ են պատգամավորների կամ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք կամ դուստրերը պահանջում նրանցից:ഀ
ഀ
Պահանջում են արդար ընտրություննե՞ր, ժողովրդավարական երկի՞ր: Չեմ կարծում: Նրանք [կանայք] պահանջում են ավելի լավ հարմարություններ, ճամփորդելու հնարավորություններ, թանկարժեք ավտոմեքենաներ… Երբ գա այն օրը, որ մայրը «Ջիփ» վարող իր որդուց պահանջի ենթարկվել երթևեկության կանոններին, այդ օրը քաղաքակիրթ, օրինապահ երկիր ունենալու հույս կստանանք»:
ഀ
ഀ
ഀ
ഀ
«Հպարտությունն ու իշխանությունը»` սպասման մեջ…
ഀ
2004 թվականին ՀՀ կառավարությունն ընդունեց կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի ամրապնդման ազգային ծրագիր: Այն կազմված է ութ բաժնից և պետք է իրականացվի մինչև 2010 թվականը: Ծրագիրը կոչված է «ապահովելու իրավունքների և հնարավորությունների հավասարությունը կանանց և տղամարդկանց համար որոշումներ ընդունելու գործընթացներում և սոցիալ-քաղաքական ոլորտներում»: ഀ
ഀ
Գենդերային հարցերում հավասարակշռություն հաստատելու կառավարության ծրագիրը թելադրված է մինչև 2020 թվականը որոշում կայացնող մարմիններում կանանց ներկայացվածության աստիճանը առնվազն 40 տոկոսի հասցնելու Եվրախորհրդի պահանջով: 2004 թվականից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հարավային Կովկասում գենդերային և քաղաքականության ծրագիրն աջակցում է գործողությունների ազգային ծրագրին: 1,83 միլիոն դոլար բյուջեով եռամյա ծրագրի նպատակն է մշակել գենդերային քաղաքականություն և նախաձեռնել տարածաշրջանային գենդերային երկխոսություն: ഀ
ഀ
Գործողությունների ազգային ծրագրին աջակցում են նաև մեծ թվով կանանց կազմակերպություններ, ներառյալ` Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան (ՀԿԿԱ): ഀ
ഀ
1995 թվականին հիմնված ասոցիացիան առաջարկում է կին առաջնորդների բացահայտման, վերապատրաստման և կրթության ծրագիր: ՀԿԿԱ 30 մասնաճյուղերը սփռված են Հայաստանի 12 մարզերում: Ավելի քան 600 կանայք մասնակցել են ասոցիացիայի կազմակերպած վերապատրաստումներին, և նրանցից շատերն աշխատում են տարբեր կառավարական մարմիններում: Ասոցիացիայում հաճախակի հյուր են լինում հայ քաղաքական գործիչները, որոնք քաղաքագիտությանը նվիրված սեմինարներ են անցկացնում: ഀ
ഀ
Ծրագիրն ապահովում է վերապատրաստում սկզբնական և բարձր մակարդակների համար: Ծրագրում ընդգրկված են կին գործիչներ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմության ճամբարներից: ഀ
ഀ
«Թեև քաղաքական դաշտում այս երկու ճամբարներն անհաշտ են, վերապատրաստումների ընթացքում նրանք շատ լավ լեզու են գտնում միմյանց հետ,- ասում է ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: - Դա շատ կարևոր է, քանի որ կանայք պետք է հասկանան, որ կանանց շարժմանը պետք է աջակցեն կանայք, նրանք պետք է միասնական լինեն իրենց նպատակներին հասնելու համար»:ഀ
ഀ
Հասրաթյանը նշում է, որ վերապատրաստման ընթացքում անդրադառնում են ամենատարբեր հարցերի` քաղաքագիտության հիմնադրույթներից մինչև բանավիճելու հմտություններ: Նրա կարծիքով` լավ քաղաքական գործիչը «նախևառաջ լավ հռետոր է, իսկ հրապարակային լավ ելույթը ենթադրում է մի շարք տարրեր, որոնք, ցավոք, ծանոթ չեն քաղաքական գործիչների մեծ մասին»: ഀ
ഀ
Գենդերային հարցերի մեկ այլ մասնագետ` Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը, տեղյակ է կանանց պասիվությանը: Անցյալ տարի խորհուրդն անցկացրեց հարցում 1200 կանանց շրջանում և պարզեց, որ կանանց հավասարության հարցերը հասարակության համար այնքան հրատապ չեն, որքան առաջնորդության ձգտող կանանց համար: Հարցման արդյունքում պարզվեց, որഀ
ഀ
ഀ
- կանանց 30 տոկոսը չի ուզում տղամարդկանց հավասար իրավունքներഀ
- 47 տոկոսը բավարարված է գենդերային ներկա հավասարակշռությամբഀ
- 50 տոկոսը փոփոխություն է ուզում: ഀ
ഀ
ഀ
«Կանայք որպես քաղաքական ուժ պահանջված չեն, ինչը մասամբ բացատրվում է սեփական սոցիալական դերի թերագնահատմամբ,- ասում է Հակոբյանը: - Հայ կանայք բնույթով շատ համբերատար ու հանդուրժող են, նրանք ուզում են հաճոյանալ իրենց հորը, եղբորը, իսկ հետո` ամուսնուն, որոշ դեպքերում` ի վնաս իրենց»: ഀ
ഀ
2002 թվականին Կանանց հանրապետական խորհուրդը և 25 ՀԿ-ներ հիմնեցին Հայաստանի խաղաղության կոալիցիան` գենդերային հարցերի ավելի լավ ըմբռնման նպատակով: ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոալիցիան հրատարակում է «Խաղաղություն ամենեցուն» ամսագիրը, որը լուսաբանում է հայ կանանց հասարակական և քաղաքական գործունեությունը Երևանում և մարզերում: Այն նաև անդրադառնում է կլոր սեղանների քննարկման արդյունքներին և ազդարարում սեմինարների և վերապատրաստումների մասին:ഀ
ഀ
«Հայաստանի ԶԼՄ-ներն իներտ են գենդերային հարցերի նկատմամբ, թեև լրագրողների մեծ մասը կանայք են»,- ասում է Հակոբյանը, որը հայտնի հասարակական գործիչ էր Հայաստանում դեռ խորհրդային ժամանակներում, երբ ղեկավարում էր Մշակութային կապերի հայկական կոմիտեն: ഀ
ഀ
«Գենդերային հաջողության բանաձևը շատ պարզ է` քաղաքական կամք, կանանց ներկայացվածություն քաղաքական կուսակցություններում և արդար ընտրություններում և ԶԼՄ-ների աջակցություն»,- ասում է Հակոբյանը: ഀ
ഀ
«Տվեք մեզ արդար ընտրություններ, և եթե կանայք տանուլ տան, միայն այդ ժամանակ կարելի է ասել, թե նրանք մրցունակ չեն»: ഀ
ഀ
Հայաստանի քաղաքական ասպարեզում, որտեղ տղամարդկանց գերիշխանություն է, շատ են այն գործիչները, որոնք սատարում են գենդերային հավասարությանը:ഀ
ഀ
«Արդարություն» դաշինքի քարտուղար, պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասում է, որ կաջակցի ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է կին պատգամավորների թվի ավելացմանը խորհրդարանում: ഀ
ഀ
«Ես միշտ դրական եմ վերաբերվել հասարակական կամ քաղաքական ոլորտում հանդես եկող կանանց և երբ Մեղրու շրջանային խորհրդի գործկոմի նախագահն էի, խորհրդի կազմում շատ կանայք կային»,- ասում է նա: ഀ
ഀ
«Մոտեցումը կանանց` որպես տնային տնտեսուհիների, իր դարն ապրել է, քանի որ հայ կանայք տղամարդկանց հավասար ապրուստ են վաստակում: Ես համամիտ չեմ այն կարծիքին, թե հասարակական գործունեությունը կկտրի կանանց ընտանիքից: Վերջապես սա 21-րդ դարն է: Հայ կնոջ կյանքը փոխվել է. լվացքի, ամանլվացող մեքենաներն անում են այն աշխատանքը, որ առաջ խլում էր կնոջ ողջ ժամանակը»:ഀ
ഀ
Պատգամավորը ձեռնպահ է մնում առաջարկելուց, որ տղամարդիկ կանանց հավասար լվացք անեն կամ աման լվանան: Եվ նույնիսկ նրա առաջադիմական մոտեցման մեջ բացահայտվում է ավանդական հիմքը, երբ պատգամավորն ավելացնում է. «Ես համոզված եմ, որ կանանց ներկայությունը խորհրդարանում մթնոլորտն ավելի բարյացակամ ու հանդուրժող կդարձնի»: ഀ
ഀ
Նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանն ասում է, որ թեև ողջունում է 25 տոկոսանոց համակարգի նախաձեռնությունը, այդ հարցին պետք է մոտենալ վերապահումով: ഀ
ഀ
«Իհարկե, առանց կանանց ներուժի քաղաքականությունը կորցնում է: Սակայն նախաձեռնությունը կարող է «արհեստական» գենդերային քարոզչության ձև ընդունել, ինչը նույնքան վտանգավոր է, որքան կեղծված ընտրությունները,- ասում է Մանուկյանը: - Թեև մեր կուսակցությունը միացել է այդ նախաձեռնությանը, վախենում եմ, որ այն հանգեցնի շատ կին պատգամավորների ապօրինի ընտրությանը, ճիշտ ինչպես տղամարդկանց դեպքում: Քանի որ ընտրական գործընթացը կեղծվում է, դրանից կարող են դուրս մնալ այն կանայք, որոնք իրոք կարող էին ներդրում ունենալ երկրի զարգացման գործում»: ഀ
ഀ
Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ կանանց իրավունքները Հայաստանում կհաղթանակեն այն նույն օրը, երբ այստեղ հաստատվի իսկական ժողովրդավարություն: ഀ
ഀ
«Կանանց իրավունքները և ժողովրդավարությունը երկվորյակներ են: Մեկն անիմաստ է առանց մյուսի գոյության և աջակցության»,- ասում է Հովհաննիսյանը:ഀ
ഀ
Հովհաննիսյանն ասում է, որ հայ հասարակությունը գուցեև նույնքան նահապետական է, որքան հարևանները, սակայն այն միաժամանակ եզակի է փոփոխվելու իր ունակությամբ: Որքան շատ կանայք մտնեն քաղաքական ասպարեզ և ապացուցեն իրենց արժանիքները, այնքան արագ կփոխվի հասարակության մեջ ձևավորված նրանց իմիջը: ഀ
ഀ
«Ես կուզենայի, որ գար այն օրը, երբ կանայք արժանանային նույն հնարավորությունների և նույն քննության, ինչ տղամարդ լիդերները,- ասում է Հովհաննիսյանը: - Կանանց պետք են ոչ թե արտոնություններ, այլ հավասար իրավունքներ: Ես կասկած չունեմ, որ հայ կնոջ ունակություններն ու վճռականությունն այսօր հնարավորություն են ստեղծում գերազանցելու Հայաստանում տասնամյակներ շարունակ արձանագրված սահմանափակումները: Տվեք նրանց այդ հնարավորությունը, և դուք ականատես կլինեք Հայաստանի լուռ մեծամասնության հսկայական հպարտությանն ու ներուժին»: ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
|