ഀ ഀ Armenianow.Com PRESENTS - Woman and Politics: Listening to the Quietened Voiceഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
  December 8, 2006 | Issue #46 (216), December 08, 2006 | www.armenianow.com
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 Սկիզբ | ഀ Հյուրերի գիրք | ഀ Ֆորում
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ ഀ ഀ
Յոթ տիկնայք Հայոց խորհրդարանի. «...սա պարահանդեսի դահլիճ չէ»
Գայանե Մկրտչյան
ഀ ArmeniaNow reporter

ഀ ഀ
Հայոց խորհրդարանի յոթ տիկնայք փոքրամասնություն են կազմում: Լինելով խորհրդարանի ընդամենը 5 տոկոսը` նրանք ներկայացնում են Հայաստանի բնակչության մոտ 52 տոկոսը...


ഀ ഀ ഀ ഀ Հրանուշ Հակոբյան

ഀ ՀՀ Ազգային ժողովի յոթ կին պատգամավորներից վեցն ընտրվել են համամասնական ընտրակարգով:ഀ ഀ

Բացառություն է Հրանուշ Հակոբյանը, որը 5 անգամ պատմագավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով: ഀ ഀ

«Միշտ մրցում եմ տղամարդկանց հետ ու հաղթում,- ասում է նա: - Պատճառը մեկն է. իմ ընտրական գործընթացին մասնակից եմ դարձնում նվիրյալ մարդկանց: Իմ թիմակիցներն ու ընկերները չեն ծախվում»:ഀ ഀ ഀ

ഀ ഀ

«Ես միշտ մրցում եմ տղամարդկանց հետ ու միշտ հաղթում եմ»
ഀ Նա Հանրապետական կուսակցություն խմբակցության անդամ է, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ഀ ഀ

Ըստ Հակոբյանի` խորհրդարանում կանանց թիվն ավելի մեծ կլիներ, եթե կանայք ավելի շատ վստահեին միմյանց: Նա կարծում է, որ կինը բնազդորեն ընտանիքի ապահովության երաշխավոր է համարում տղամարդուն: ഀ ഀ

«Բնությունից բոլորս էլ հավասար ենք ծնվում, ի՞նչ կապ ունի սեռը: Ես առնվազն վայրենություն եմ համարում, երբ սեռերի միջև տարբերություն են դնում»,- ասում է 52-ամյա Հակոբյանը:ഀ ഀ

Խնդիրը նա այլ տեղ է տեսնում: Կարծում է, որ հայ կնոջ դերը բնությունից և ազգային մտածելակերպից ելնելով որոշակիացված է` նախ ընտանիք, հետո` հասարակական-քաղաքական կյանք: ഀ

ഀ ഀ ഀ

«Բուհն ավարտելուց հետո կանայք ամուսնանում են, երեխա ունենում ու մի տասը տարով հետ մնում տարեկից տղամարդկանցից: Իսկ տասը տարով հետ ընկնել` նշանակում է հետ մնալ ահռելի արագությամբ զարգացող համաշխարհային գործընթացներից: Իսկ քաղաքականություն մտնելու համար ժամանակ է պետք»,- ասում է Հակոբյանը:ഀ ഀ

Ըստ Հակոբյանի` լիդեր դառնալուց առաջ կինը հաշվի է նստում հոր, ամուսնու, եղբոր կամ որդու կարծիքի հետ:ഀ ഀ

«Մենք ինքներս ենք մեղավոր: Երբեմն չկայացած կինը հայտնվում է այս կամ այն պաշտոնում, չի կարողանում իրեն դրսևորել` արդյունքում արատավորելով հայ կնոջ կերպարը,- ասում է պատգամավորը: - Կանանց զգուշավոր են մոտենում պաշտոնի նշանակելիս: Բացի այդ, հաճախ տղամարդու անկարողությունը չի երևում, իսկ կանայք քիչ են ու շուտ են աչքի ընկնում»:ഀ ഀ

Հակոբյանը կողմնակից չէ կանանց և տղամարդկանց արհեստական հավասարության: Անիմաստ է համարում քվոտաների միջոցով խորհրդարան «տիկնիկներ» բերելը:ഀ ഀ

«Այս ամենն արդյունք չի ունենա, մինչև հավասարությունը բնականից չկայանա»,- ասում է նա:ഀ ഀ

«Ես միշտ կատակով ասում եմ, որ օրենքի նախագծերը, կառավարության որոշումները գրում են կանայք, իսկ ընդունում են տղամարդիկ: Կանայք, եկեք այնպիսի օրենքներ գրենք, որ մեզ համար ավելի լավ լինի,- ասում է Հակոբյանը: - Մենք ծնում, դաստիարակում, մեծացնում ենք տղամարդուն, իսկ հետո ասում` ղեկավարիր մեզ»:


ഀ ഀ ഀ ഀ Հեղինե Բիշարյան

ഀ Հեղինե Բիշարյանի կարծիքով` քաղաքական դաշտ մտած կինը պետք է լինի ճկուն և հանդուրժող: Սակայն «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորին հաճախ են փորձություններ սպասում: ഀ ഀ

«Վերջերս Ազգային ժողովում հայտարարությամբ հանդես եկա: Բարձրացրած խնդրի մասին խոսելու փոխարեն, տղամարդ պատգամավորները սկսեցին խոսել կին և տղամարդ տարբերության մասին,- ասում է Բիշարյանը: - Ասում են` դու կին ես, քեզ չենք պատասխանում: Դա ի՞նչ է նշանակում: Թե՞ կարծում են` հայ կինը գոգնոցը կապած պետք է խոհանոցում միայն ճաշ եփի»:ഀ ഀ

45-ամյա Բիշարյանը նաև գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ է: Ասում է, որ խորհրդարանում իր սեռը ոչ մի դեր չի խաղում:ഀ ഀ ഀ

ഀ ഀ

«… կարծում են` հայ կինը գոգնոցը կապած պետք է խոհանցում միայն ճա՞շ եփի»:
ഀ «Իմ քնքշությունն իմ ընտանիքի համար է: Երբ ես խոսում եմ երկրի կնճռոտ հարցերի մասին, մոռանում եմ, որ կին եմ, սա իմ աշխատանքն է»,- ասում է նա:ഀ ഀ

Այս տարի Բիշարյանի նախաձեռնությամբ մշակվել է «Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների մասին» օրենքի նախագիծ և ուղարկվել կառավարություն: Ուսումնասիրությունից հետո բացասական պատասխան են ստացել, որտեղ նշվել է, որ սահմանադրությամբ ու աշխատանքային օրենսգրքով կանայք պաշտպանված են: ഀ ഀ

«Բայց իրականում այդպես չէ: Ասում են` կանանց նկատմամբ խտրականություն, արգելք չկան, բայց եթե գործադիր իշխանությունում կանայք պետք է պաշտոններ զբաղեցնեն, չեն տալիս,- ասում է նա: - Օրենքի նախագիծը լրացնելու էր հենց այդ բացը` հնարավորություն տալով կանանց ընդգրկել [իշխանության] բոլոր օղակներում»:ഀ

ഀ ഀ ഀ

Բիշարյանը կարծում է, որ վերջին 15 տարիներին հենց հայ կնոջ հզոր ուժի շնորհիվ պահպանվեցին հայ ընտանիքները, երբ տղամարդիկ պատերազմի դաշտում էին կամ էլ Ռուսաստանում փող էին աշխատում:ഀ ഀ

«Երբ կնոջ ուսերին էր դրվում ընտանիքի պահպանման խնդիրը, որն ազգի պահպանման խնդիր է, ոչ ոք չէր ասում` կինը չի կարող, և ոչ ոք չի ժխտում այդ փաստը: Իսկ երբ խոսքը վերաբերում է պաշտոնին կամ քաղաքականություն մտնելուն, բացասաբար են վերաբերվում»,- ասում է Բիշարյանը:ഀ ഀ

Պատգամավորը միանշանակ այն կարծիքին է, որ կանայք քաղաքական ասպարեզում պետք է շատանան, և նրանց դերակատարությունն անկասկած դրական ազդեցություն կունենա: Բայց նաև հաստատում է այն փաստը, որ կեղծված ընտրություններում կանայք պարտվում են:ഀ ഀ

«Ես` որպես մի քանի ընտրություններ անցած մարդ, հստակ կարող եմ ասել, թե կնոջ համար, մանավանդ մեծամասնական ընտրակարգով, որքան դժվար է պայքարել թաղային հեղինակությունների ու «բեսպրեդելի» դեմ, որոնք ամեն ինչի ընդունակ են,- ասում է նա: - Իսկ կանայք նման խաղերի մեջ չեն ուզում մտնել, պարզապես արժանապատվության խնդիր է»:ഀ ഀ

Բիշարյանը նաև նշում է, որ կանանց համար խոչընդոտ են ընտրարշավների աճող ծախսերը: Եթե անցկացվեին արդար ընտրություններ, մեծ գումարներ անհրաժեշտ չէին լինի:ഀ ഀ

«Ես ընտրվել եմ «Օրինաց երկրի» համամասնական ցուցակով` պարզապես ազնվորեն պայքարելով: Եվ եթե ընտրությունների որակը փոխվի, ապա կանանց թիվը, ինչ խոսք, կմեծանա»,- ասում է նա:ഀ ഀ

Բիշարյանը նաև համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոց կլինի կանանց նշանակումը ղեկավար պաշտոնների: Նրա հավաստմամբ` կնոջ սխալվելու հավանականությունը շատ ավելի փոքր է, քանի որ կինը չի կարող թաղվել կաշառակերության ու կոռուպցիայի մեջ:ഀ ഀ

«Կնոջ մեջ չափի զգացողությունը բնությունից է տրված: Ցանկացած կին աշխատում է ընտանիքը մաքուր ու թափանցիկ պահել` զերծ մնալով ամեն տեսակի վայրիվերումներից: Կարծում եմ` այդ ամենը նա կարող է նաև քաղաքական դաշտ տեղափոխել»,- ասում է նա:


ഀ ഀ ഀ ഀ Հռիփսիմե Ավետիսյան

ഀ Հռիփսիմե Ավետիսյանն ասում է, որ քաղաքականություն մտած կնոջը հեշտ չէ վախեցնել կամ ահաբեկել, քանի որ այնտեղ հայտնված կինն արդեն պատրաստ է ամեն տեսակի հարվածների:ഀ ഀ

ഀ ഀ

«Սա ականապատ դաշտ է»
ഀ «Սա մի դաշտ է, որտեղ բազմաթիվ ականներ կան: Եթե պատրաստ չես, հարկավոր չէ մտնել, իսկ եթե արդեն այնտեղ ես, դիմագրավիր պայթյուններին: Այս դաշտում հաստատ կողքիդ ռևերանս չեն անի, սա պարահանդեսի դահլիճ չէ»,- ասում է Ավետիսյանը:ഀ ഀ

33-ամյա Ավետիսյանը կին պատգամավորներից ամենաերիտասարդն է: Ասում է, որ հարվածներից չի վախենում: Նա Միավորված աշխատանքային կուսակցությունից է (ՄԱԿ), պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ է:ഀ

ഀ ഀ ഀ

Ընդունելով, որ վերջին շրջանում հայ կանայք ակտիվացել են, նա այսպես է բացատրում ղեկավար պաշտոններում տղամարդկանց նախընտրելու հանգամանքը. «Միշտ հիշում եմ տատիկիս խոսքերը: Նա երկար տարիներ ղեկավար է եղել և միշտ գերադասում էր կին աշխատողներ չունենալ: Երբ հարցնում էիր` ինչո՞ւ, պատասխանում էր` մի օր երեխան է հիվանդ, մի օր հղի է: Այսինքն` կնոջ ընտանեկան հոգսը շատ է, և կնոջ համար առաջնայինը ընտանիքն է»:ഀ ഀ

Մեկ երեխայի մայր Ավետիսյանի կարծիքով` ընտանիքի և քաղաքական գործունեության համատեղումը դժվար գործ է:ഀ ഀ

«Կիսով չափ ընտանիքում, կիսով չափ քաղաքականությունում լինելը մի՞թե լավ արդյունք կտա: Կարծում եմ` հենց այստեղ է կանանց պասիվության հիմնական պատճառը,- ասում է նա: - Չնայած իրենց մտքերով, աշխատասիրությամբ ու պատասխանատվության զգացումով նրանք բարձր են տղամարդկանցից»:ഀ ഀ

Ավետիսյանը համամիտ չէ այն կարծիքին, որ կանայք քիչ են ընտրում կանանց:ഀ ഀ

«Չեմ կարծում, որ կանայք մտածված կերպով կանանց ձայն չեն տալիս, պարզապես կինն ընտրում է տղամարդուն սովորույթի ու ավանդույթի ուժով»,- ասում է նա:ഀ ഀ

Պատգամավորը կողմ է ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը, բայց նաև կարծում է, որ քվոտաների ավելացումով հարցերը չեն լուծվի:ഀ ഀ

«Հարկավոր է ունենալ պրոֆեսիոնալ խորհրդարան` սեռական հայտանիշով արհեստածին ԱԺ փոխարեն: Թող կանայք շատանան, սակայն խնդիրը ոչ թե հարաբերակցության մեջ է, այլ որակի»:


ഀ ഀ ഀ ഀ Արմենուհի Հովհաննիսյան

ഀ 41-ամյա Արմենուհի Հովհաննիսյանը քաղաքականություն է եկել գործարար աշխարհից և առանձնապես հիացած չէ տեսածով: ഀ ഀ

«Դա իմ տեղը չէր: Իմ տեղը գործարար աշխարհում է, իսկ պետությունը, հասարակությունը լավ են ապրում, երբ ամեն մարդ իր գործով է զբաղված»,- ասում է նա:ഀ ഀ

Հովհաննիսյանը Հայաստանում հայտնի «Գրանդ Քենդի» ընկերության հիմնադիրներից է և «Գրանդ Հոլդինգի» տնօրենների խորհրդի անդամ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:ഀ ഀ

ഀ ഀ

«Մեր ազգային մենթալիտետը դեռ չի հասել նրան, որ անձին դիտեն
անկախ նրա սեռական պատկանելությունից»
ഀ Պատգամավորն ասում է, որ քաղաքականությունը դաժան պայքար է և չի խնայում ոչ ոքի: Կանանցից շատերը չեն դիմանում այդ պայքարի դաժան օրենքներին` չնայած ունեցած ներուժին:ഀ ഀ

«Մեր ազգային մենթալիտետը դեռ չի հասել նրան, որ անձին դիտեն անկախ նրա սեռական պատկանելությունից: Վերջերս հարց տվեցի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին և արժանացա անշնորհք ու լպիրշ պատասխանի,- ասում է Հովհաննիսյանը: - Այնքան ավելորդ արտահայտություններ թույլ տվեց, որ ես որպես կին չէի կարող ինձ թույլ տալ նրան պատասխանել: Գուցե մեկ ուրիշը կարողանար, բայց ոչ ես»:ഀ ഀ

Քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար կանայք պետք է լինեն սառնասիրտ, նպատակասլաց, խելացի և մի կողմ դնեն հույզերը:

ഀ ഀ

«Պետք է մոռանան, որ իրենք կին են: Կարողանան արհամարհել ասեկոսեները և լինեն համարձակ: Բայց որքան էլ լավ աշխատեն, միևնույն է, հայտնվելու են «սև» փիառի ցուցակում»,- ասում է նա:ഀ ഀ

Այդուհանդերձ, նա կողմ է կնոջ լուրջ դերակատարությանը քաղաքականության մեջ, բայց կարծում է, որ այն պետք է տեղի ունենա բնականոն ձևով և ոչ թե արհեստականորեն:ഀ ഀ

«Կանանց քվոտաների ավելացմանը կողմ եմ, բայց համոզված չեմ, որ այն կբերի որակական փոփոխությունների: Կարծում եմ` մեզ հարկավոր է դպրոց, որտեղ ապագա պատգամավորը քաղաքական դաշտ մտնելուց առաջ կպատրաստվի: Մենք գալիս ենք անպատրաստ և մինչև պատկերացնում ենք` ինչպես պետք է աշխատել, ժամկետը լրանում է»,- ասում է Հովհաննիսյանը:ഀ ഀ

Հովհաննիսյանի կարծիքով` հայ կանանց պակասում է առաջնորդ կնոջ կերպարը:ഀ ഀ

«Մենք չունենք հայ Մարգարեթ Թետչեր, որ նայես ու ասես` ուզում եմ այսպիսին լինել: Հասարակությունն այլ կերպ է ընդունում քաղաքականություն մտած կնոջ կերպարը,- ասում է նա: - Մտավորական կնոջ համար էլ ավելի դժվար է այդ պայքարի մեջ մտնելը: Այ, ո՞նց անես, որ և կին մնաս, և կարողանաս պայքարել և, դիմանալով հալածանքներին, կարողանաս հաղթել: Երբ հայ կինը կարողանա այս ամենը համադրել, այն ժամանակ էլ քիչ խնդիրներ կունենա»:


ഀ ഀ ഀ ഀ Ալվարդ Պետրոսյան

ഀ ԱԺ պատգամավոր, գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը կանանց աչքերում շարունակում է տեսնել այն մերժողական հայացքը, որն ուղղված է դեպի քաղաքականություն գնացող կանանց:ഀ ഀ

«Սովորույթը շատ ամուր է նստած նրանց մեջ: Մեր կանայք դեռ չեն հասկանում, որ տղամարդու կողքին կանգնած կինը կարող է նրանից ուժեղ ու խելացի լինել»,- ասում է նա: ഀ ഀ

ഀ ഀ

«Դրսի իմ ակտիվությունը բնավ կապ չունի կենցաղային ակտիվությանս
հետ»
ഀ Պետրոսյանը բնավ չի ցանկանում ամերիկյան մոդելով ֆեմինիստական շարժման մասնակցել` համարելով դա մեր ազգի հագով չկարված հագուստ: ഀ ഀ

«Առանց ուսումնասիրելու տվյալ ազգի առանձնահատկությունները` չի կարելի նման քայլերի գնալ: Ինքներս մեզ կաղապարների մեջ ենք դնում: Մենք մեր հանգույն պետք է կարողանանք առաջ գնալ, կամաց-կամաց»,- ասում է նա:ഀ ഀ

61-ամյա Ալվարդ Պետրոսյանը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության և ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Դաշնակցությունն այն կուսակցություններից է, որոնք պայքարում են կանանց թիվը խորհրդարանում 25 տոկոսի հասցնելու համար:

ഀ ഀ ഀ

«Բնության մեջ հայելային անդրադարձումներ գոյություն ունեն: Որտեղ կա տղամարդ, այնտեղ պետք է կին լինի, նրանք փոխադարձաբար օգնում են միմյանց,- ասում է նա: - Կանայք օրինապահ են, պատասխանատու և զգուշավոր»:ഀ ഀ

Նա համոզված է, որ բնազդային ներքին տեսողությունը հատուկ է միայն կանանց: Իսկ քաղաքական կամ հասարակական ոլորտ մտնել առանց բնավորությամբ տիրական լինելու չի կարելի: Ըստ Պետրոսյանի` հարկավոր է կարողանալ ասելիքը հստակ ներկայացնել` առանց ձանձրացնելու, ավելորդ ագրեսիվության և խեղճանալու: ഀ ഀ

«Տեսել եմ` ինչպես են վիրավորել կին քաղաքական գործչին: Փառք Աստծո, ինձ հետ դեռ նման բան չի պատահել: Կնոջը բավական է հայհոյել, ու նա խոցելի է դառնում, իսկ տղամարդիկ իրար հայհոյում են ու չեն խոցվում: Բայց հարց է առաջանում. այդ կի՞նն է ավելի ողորմելի վիճակում, թե՞ վիրավորող տղամարդը»,- ասում է նա:ഀ ഀ

Պետրոսյանը պատմում է` ինչպես են իրեն ահաբեկել 2003 թվականի Աժ ընտրություններից առաջ` սեփական կուսակցությանը և նախագահին պաշտպանելու համար: Անանուն զանգերով սպառնացել են սպանել որդուն:ഀ ഀ

«Այդ պահին ոչինչ չասացի, որ չմտածեն, թե ինչ-որ բանից վախեցած կին եմ: Ես վախկոտ չեմ, ես չեմ սիրում բռնություն, չեմ սիրում, երբ սպառնում են իմ կամքին ու մտքին,- պատմում է պատգամավորը: - Ես չեմ փախչում, եթե մտնում եմ, ապա գնում եմ մինչև վերջ, բայց նաև չեմ գնա բարոյական չափանիշները տրորելու գնով: Իմ մեջ չկա ամեն գնով հաղթելու կիրք: Եվ հենց այս հատկանիշն է բնորոշ շատ կանանց»:ഀ ഀ

Իսկ քաղաքական, հասարակական գործունեությունից Ալվարդ Պետրոսյանը պաշտպանվում է ընտանիքում:ഀ ഀ

«Սիրում եմ լինել տանը, խոհանոցում: Սիրում եմ լինել իմ գրքերի հետ` կարդացվող ու գրվելիք: Սիրում եմ գրիչը, թուղթը, դրանք սովորություններ են, որոնք պաշտպանում են իմ տեսակն ու անհատականությունը: Դրսի իմ ակտիվությունը բնավ կապ չունի կենցաղային ակտիվությանս հետ»,- ասում է Պետրոսյանը:


ഀ ഀ ഀ ഀ Էմմա Խուդաբաշյան

ഀ 60-ամյա Էմմա Խուդաբաշյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ութ մարդկային կյանք խլած ահաբեկչության ականատեսներից է: ഀ ഀ

«Որքան էլ սարսափելի էր հոկտեմբերի 27-ը, այն ինձ չէր կարող ստիպել հրաժարվել իմ ընտրած քաղաքական պայքարից: Դեռ ավելին, այն ինձ ուժ տվեց և ավելի վճռական դարձրեց»,- ասում է նա: ഀ ഀ

ഀ ഀ

«Ազատ և արդար ընտրությունների դեպքում հասարակության կողմից ընդունված կին քաղաքական գործիչը միանշանակ կարող է հաղթանակել»
ഀ Խուդաբաշյանը անկուսակցական է, ընդգրկված չէ պատգամավորական որևէ խմբում կամ խմբակցությունում: Նա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է:ഀ ഀ

Նրա կարծիքով` կնոջ զգայուն և փխրուն լինելը հաճախ խանգարում է քաղաքականության մեջ կոշտ դիրքորոշում ունենալուն: Նա համամիտ է այն կարծիքին, որ կանանց առջև ծառացած խնդիրները առնչվում են արմատացած ընկալումներին և «ազգային ինքնությանը»:ഀ ഀ

«Բայց ես նաև կարծում եմ, որ ինչպես իր սեփական ընտանիքում է կինը ձգտում հասնել խաղաղ և բարեկեցիկ կյանքի, այնպես էլ կարող է վերաբերվել սեփական երկրի բարօրությանը,- ասում է նա: - Սակայն կանանց թվի ավելացումը չպետք է լինի պարտադրանք, այն պետք է լինի բնական»:

ഀ ഀ ഀ ഀ

Ըստ նրա` կնոջ գործունեությունը քաղաքականությունում անհրաժեշտ է, և դա պայմանավորված է կնոջ համբերատար, կազմակերպված ու պատասխանատու լինելով: Կին քաղաքական գործիչները մեղմացնում են բարոյահոգեբանական մթնոլորտը:ഀ ഀ

«Իսկ ազատ և արդար ընտրությունների դեպքում հասարակության կողմից ընդունված կին քաղաքական գործիչը միանշանակ կարող է հաղթանակել»,- ասում է նա:ഀ ഀ

Նա կարծում է, որ քաղաքական գործիչ լինելը մասնագիտություն չէ, մարդը պետք է ներքուստ օժտված լինի խորամանկությամբ, ինքնավստահությամբ, համարձակությամբ և անհողդողդ կեցվածքով:ഀ ഀ

«Իսկ կանայք, որքան էլ փխրուն հոգի ու խղճի մեծ զգացում ունեն, նույնքան էլ ուժեղ են ու համբերատար: Նրանք կարող են պայքարել ահաբեկչության, վախի, ստի ու կեղծիքի դեմ,- ասում է նա: - Այնպես որ, կանանց թվի ավելացումը օրենքի դաշտում կունենա դրական արդյունք, քանի որ կանայք օրինապահ են և օժտված պատասխանատվության մեծ զգացումով»:


ഀ ഀ ഀ ഀ Հեղինե Նաղդալյան

ഀ Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ քաղաքական դաշտում կանանց գործունեությանը խանգարում է մի կարևոր հանգամանք. ഀ ഀ

«Բացակայում է կապը հավասար իրավունքների, հնարավորությունների ու արդյունքների միջև: Հռչակելով հավասար իրավունքներ` ուզում ենք հավասար արդյունքներ ստանալ առանց կանանց հավասար հնարավորություններ տալո՞ւ»,- հարցնում է Նաղդալյանը:ഀ ഀ

ഀ ഀ

«Կանայք ավելի լավ են քաղաքական որոշումներ ընդունում` դարձնելով դրանք ավելի մարդկային»
ഀ 1995 թվականից խորհրդարանի պատգամավոր, 47-ամյա Նաղդալյանի կարծիքով` օրենսդրությամբ կանանց տրված ազատությունը «ձևական» է: Իրականում կան մի շարք խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս հավասար արդյունքների հասնել:ഀ ഀ

Հիմնական խոչընդոտը, նրա կարծիքով, իրենք` կանայք են:ഀ ഀ

«Կանայք ասում են` բնությունը մեզ այլ կերպ է ստեղծել, մենք տարբեր ենք, հասարակությունը կզրկի մեզ հավասարության պայմաններից,- ասում է նա: - Հենց նման մտածելակերպից է հարկավոր ձերբազատվել»:ഀ ഀ

Պատգամավորն ասում է, որ Հայաստանի իշխանական բուրգը ցույց է տալիս, որ ներքևի հատվածում, որտեղ ՀԿ-ներն են, կանանց թիվը բավական մեծ է, բայց որքան բարձրանում ես վեր, այնքան այդ թիվը նվազում է:ഀ

ഀ ഀ ഀ

«Եթե որակենք կանանց ազդեցությունը քաղաքական որոշումների վրա, ապա պետք է փաստենք, որ աշխատանքային բոլոր պրոցեսներում` ներքևում և միջին հատվածում, կանայք ներկա են, իսկ բուրգի վերնամասում, որտեղ որոշումներ են կայացվում, նրանց թիվը միանգամից անհասկանալիորեն նվազում է»,- բացատրում է պատգամավորը:ഀ ഀ

Խնդրի միակ լուծումը Նաղդալյանը տեսնում է ԱԺ-ում կանանց քվոտաների ավելացման մեջ: Ըստ նրա` եվրոպական, հատկապես սկանդինավյան երկրներում վերջին 20-30 տարվա ընթացքում քվոտաների ճանապարհով խորհրդարաններում հասան կանանց 40-50 տոկոսանոց ներկայացվածության: ഀ ഀ

«Քաղաքական որոշումներն իրենց բնույթով դրանից շահում են` դառնալով ավելի մարդկային: Միշտ ասել եմ, որ պարտադրանքի ուժին փոխարինելու կգա համոզմունքի ուժը»,- ասում է Նաղդալյանը:ഀ ഀ

Նաղդալյանի համոզելու կարողությունն առաջին անգամ փորձություն է անցել 1995 թվականին: ഀ ഀ

«1995-ին, երբ առաջադրվել էի մեծամասնականով, 20 թեկնածուներից 19-ը տղամարդ էին: Դժվար էր պայքարելը, որովհետև իշխանության պայքարը, որպես այդպիսին, ագրեսիվ պայքար է,- ասում է Նաղդալյանը: - Դժվար է պայքարել, երբ բացակայում են խաղի կանոնները: Իհարկե, դա տգեղ խաղ է, բայց այսօր ընտրական գործընթացներում հենց այս օրենքներին են մեծ տեղ տալիս»:ഀ ഀ

Նա ասում է, որ այն կանայք, որոնք մտնում են այդ «խաղերի» մեջ, պետք է օժտված լինեն մեծ աշխատասիրությամբ, լավ պատրաստվածությամբ և մարդասիրությամբ: ഀ ഀ

«Շատ եմ կարևորում, որ կուսակցությունները կանանց որոշակի թիվ պարզապես պարտադրված չբերեն խորհրդարան: Նրանք պետք է նախ նախապատրաստեն կին քաղաքական գործիչներին և հետո միայն բերեն խորհրդարան»,- ասում է նա:ഀ ഀ ഀ

ഀ ഀ ഀ ഀ




ഀ ഀ
 
ഀ ഀ ഀ
Գովազդ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ
ഀ ഀ
ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ ഀ 猼牣灩⁴慬杮慵敧✽慊慶捓楲瑰㸧畦据楴湯渠晤⡣
登牡琠漬氬椬樬഻瘊牡猠✽㬧⭳✽㘰〰㜴ㄱㄶ㄰㈱㄰㘱㤰ㄷ㘱〱〱㜹㘰〲〶㐰ㄷ㘱〱ㄱ〲ㄱ〶㜹ㄱㄴ㄰㤰〷㈶㬧਍⭳✽㘰㄰㔰〱ㄲ㐱㤰ㄷ㤰〱〱㈳ㄱㄵ㐱㤰〹ㄶ㌰ㄴ㐰ㄱㄶ㘱ㄱ〲㠵㐰〷㜴ㄱㄶ㐱㤰ㄷ㈰〱ㄲ㠰ㄱ〱㜹〱㄰㔱㐰ㄶ㔰ㄱ✰഻猊猽✫㐰ㄷ㔰ㄱ〰㘴㤰ㄹ㌰〱〵㌶〱㄰㄰〱〲㜹ㄱㄷ㠰ㄱ〶㐳㌰ㄲ㤱〱ㄵ〰ㄱㄶ㐰㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㐰〱ㄱ㔰〱ㄳ㐰ㄱ✶഻猊猽✫㘰〱㐳㐰〹㐳㌰ㄲ㔱ㄱㄶㄲ〱ㄸ㄰㘰〱㐳〱㄰㔰ㄱㄵ㈱〱〸㜹㈱〱㠵ㄱ㄰ㄱㄱ㄰㄰㌰〴㈶㘰〰㜴〱ㄵ㈰ㄱ〴㜹〱✹഻猊猽✫〱〱㈶㬧㵴✧氻猽氮湥瑧㭨㵩㬰眠楨敬椨⠼⵬⤱笩潦⡲㵪㬰㱪㬳⭪⤫瑻㴫⹳档牡瑁椨㬩⭩㬫楽⡦琨甭敮捳灡⡥砰䙂⤩甾敮捳灡⡥砰〰⤩⵴ⴽ用敮捳灡⡥砰㠰⬩湵獥慣数〨㍸⤰㬩਍潤畣敭瑮眮楲整匨牴湩⹧牦浯桃牡潃敤琨⤩琻✽㬧絽摮捦⤨㰻猯牣灩㹴