| ഀ
Կանացի հայացք. մշակույթի նախարարն ուզում է, որ տղամարդիկ լինեն «տղամարդ», իսկ կանայք` «կին» ഀ
Ջուլյա Հակոբյան ഀ
«ԱրմենիաՆաուի» թղթակից ഀ
ഀ
Հասմիկ Պողոսյանի կյանքում ամենակարևորն ընտանիքն է: Շատ հայ կանանց նման նա նվիրված մայր և կին է: Նա սիրում է ձմեռվա համար պահածոներ փակել, տունը մաքրել, ճաշ եփել և ընտանիքի հետ հանգստյան օրերը քաղաքից դուրս անցկացնել: Մի խոսքով` նա իսկական հայ կին է:ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
«Իմ կարծիքով` քաղաքականությունը տղամարդկանց գործն է» | ഀ
ഀ
Սակայն նա նաև եզակի կին է: ഀ
ഀ
46-ամյա Պողոսյանը Հայաստանի կառավարության միակ կին նախարարն է: Այս տարվա մայիսին նա նշանակվել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար: Անկախության 15 տարիների ընթացքում նա մշակույթի ութերորդ նախարարն ու այդ պաշտոնը զբաղեցրած երկրորդ կինն է: ഀ
ഀ
«Ես նախարար եմ աշխատանքի վայրում, իսկ տանն ամուսնուս համար կին եմ և երեխաներիս համար մայր,- ասում է Պողոսյանը: - Ընտանիքը կնոջ համար առաջնային է, և չեմ կարծում, որ երբևէ որևէ բան կստիպի ինձ փոխել իմ այս կարծիքը»: ഀ
| ഀ
ഀ
ഀ
Աշխատանքի վայրում նրան ճանաչում են որպես 130 հոգանոց աշխատակազմի խիստ ու սկզբունքային ղեկավարի: Աշխատանքային օրվա ընթացքում նա սովորաբար անցկացնում է 10-15 հանդիպում և երբեմն աշխատանքի բերումով տուն է հասնում կեսգիշերին:ഀ
ഀ
Երիտասարդության և մշակույթի հարցերը հոգեհարազատ են նրան, թեև ոչ այնքան, որքան ընտանիքի հարցերը: Նրան կարելի է համարել կանացի ներուժի խորհրդանիշ, սակայն ոչ մի դեպքում` ֆեմինիստական գաղափարախոսության ջատագով: Կնոջ առաջին պարտականությունը տունն է` ասում է նա:ഀ
ഀ
Կրթությամբ կենսաբան Պողոսյանը միշտ աշխատել է` ընդհատելով աշխատանքը 14 և 23 տարեկան որդիների ծննդյան առնչությամբ:ഀ
ഀ
«Աշխատել եմ համալսարանն ավարտելուց հետո, բայց ոչ թե ինքնահաստատման, այլ ամուսնուս օժանդակելու և ընտանիք պահելու համար»: ഀ
ഀ
Միջնակարգ դպրոցում 8 տարի մանկավարժ աշխատելուց հետո 1986 թվականին Պողոսյանն աշխատանքի է անցել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերությունում (մշակույթի ոլորտում Հայաստանի ամենաակտիվ ՀԿ-ներից մեկը, որը կազմակերպում է համերգներ ու ցուցահանդեսներ), որտեղ նա հաջողությամբ աշխատեց` հասնելով խորհրդի նախագահի պաշտոնին: ഀ
ഀ
«Նախարարի պաշտոնի առաջարկը համընկավ այն ժամանակի հետ, երբ ես զգացի, որ երեխաներս ավելի ինքնուրույն են դարձել: Նրանք դեռևս ունեն իմ կարիքը, և ես ամեն ինչ անում եմ նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Եվ սա պատասխանատու պաշտոնի հետ կապված ամենավատ բանն է: Բայց եթե նախարար չլինեի, անշուշտ, ինձ նվազ երջանիկ կզգայի»:ഀ
ഀ
Անկուսակցական Պողոսյանը չի կիսում որոշ առաջադեմ կանանց այն կարծիքը, թե Հայաստանի քաղաքական դաշտը թերի է կանանց փոքր թվի պատճառով: Նա ասում է, որ կանայք դեռ շատ անելիք ունեն ընտանիքում, և զուտ գենդերային հավասարակշռությունը բավական չէ, որ կանայք ստանձնեն «տղամարդկանց» պարտականությունները: ഀ
ഀ
«Իմ աշխատակազմում կան փոքր երեխա ունեցող կանայք: Երբեմն առավոտյան նրանք ուշանում են, երբեմն աշխատանքի չեն գալիս երեխաների հիվանդության պատճառով,- ասում է նա: - Պե՞տք է, արդյոք, խիստ լինեմ նրանց նկատմամբ: Որպես ղեկավար, թերևս, այո, բայց որպես կին` ես հասկանում եմ նրանց: Կուզենայի, որ ծննդաբերության արձակուրդը լիներ այնքան երկար, որ կանայք հանգիստ վայելեին իրենց երեխաների հետ հաղորդակցման յուրաքանչյուր օրը` փոխանակ մտածելու, թե ինչպես ընտանիքը պահելու համար փող վաստակեն»: ഀ
ഀ
Պողոսյանը, որին նախարարի պաշտոնին է նշանակել վարչապետը, ասում է, որ կանայք և քաղաքականությունն անհամատեղելի են: Սակայն նա կուզենար, որ Հայաստանում ավելի շատ կին օրենսդիրներ լինեին` կանանց և երեխաների հարցերը լոբբինգ անելու համար:ഀ
ഀ
«Իմ կարծիքով` քաղաքականությունը տղամարդկանց գործն է: Երբեմն ինձ հարցնում են, որ եթե այդպես եմ մտածում, ի՞նչ գործ ունեմ այս պաշտոնում: Նախևառաջ, ես չեմ կարծում, որ մշակույթի նախարարությունը գտնվում է մեծ քաղաքականության կիզակետում: Ես շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքն անդրադառնում է մշակույթի վրա, որը ցանկացած հասարակության նեցուկն է: Ես իմ հոգին ու սիրտն եմ ներդնում իմ աշխատանքի մեջ, քանի որ վաղը նոր սերունդը, ներառյալ` իմ զավակները, վայելելու են դրա պտուղները»: ഀ
ഀ
Պողոսյանն ասում է, որ այնքան էլ լավ չի պատկերացնում, թե կանայք ինչ նկատի ունեն` գենդերային հավասարություն ասելով: ഀ
ഀ
«Իրենց բնությամբ կանայք մի առաքելություն ունեն, տղամարդիկ` մեկ այլ,- ասում նա: - Ոչ մի կենսաբանական տեսակի սեռերն ամեն ինչում հավասար չեն: Փոխել բնությունը և ձևավորել կանանց համար ուրիշ սոցիալական կարգավիճակ` ճիշտ չէ»: ഀ
ഀ
Պողոսյանն ասում է, որ գենդերային հավասարության հարցերում հաջողության հասած որոշ եվրոպական երկրներում բախվել են մեկ այլ երևույթի հետ` խախտվում են ընտանեկան արժեքները: Նա նաև նշում է, որ ագրեսիվ գենդերային քաղաքականությունը հանգեցնում է կանանց և տղամարդկանց ոչ բնական հարաբերությունների: ഀ
ഀ
«Մի անգամ մի կին հյուր ունեինք Դանիայից: Երբ ամուսինս առաջարկեց օգնել նրան հագնելու վերարկուն, նա ապշահար ասաց. «Մի՞թե Հայաստանում տղամարդիկ դեռ այդպես են վերաբերվում կանանց»: Արդեն զարմանալու հերթն իմբն էր: Ես, անշուշտ, չեմ ուզում տեսնել նույն բանը Հայաստանում, երբ տղամարդիկ դադարեն տղամարդ լինելուց»: ഀ
ഀ
Պողոսյանն ասում է, թե ուզում է, որ հայ տղամարդիկ ավելի ուժեղ ու արժանավոր լինեն, իսկ կանայք` ավելի կանացի ու հանդուրժող: ഀ
ഀ
«Այն, ինչ հարմար է Եվրոպային, Հայաստանին հարմար չէ, քանի որ մենք տարբեր պատմություն, մշակույթ և մտածելակերպ ունենք,- ասում է նախարարը: - Ուստի ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ասում են, թե Հայաստանը հետ է, քանի որ այստեղ գենդերային հարցը գերակայություն չէ: Կարծում եմ, որ եվրոպական երկրներում կան շատ այլ ոլորտներ, որտեղ նրանք առաջընթաց են ապրել, և մենք էլ պետք է հետևենք նրանց»: ഀ
ഀ
Այդ ոլորտներից է մշակույթը: Պողոսյանն ասում է, որ հայ կանայք հսկայական պատասխանատվություն ունեն` դաստիարակելու մշակութային առումով կիրթ երեխաներ:ഀ
ഀ
«Հայտնի է, որ մայրերը երեխաների լավագույն դաստիարակներն են, և ես նրանց այլընտրանք չեմ տեսնում: Ոչ դպրոցը, ոչ պապերն ու տատերը չեն կարող տալ այն, ինչ տալիս է մայրը: Հայ կանայք այնքան անելիք ունեն հատկապես այսօր, երբ հասարակությունն ունի ինտելիգենտ մարդկանց կարիք»: ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
ഀ
|
ഀ