Authors Posts by ALINA NIKOGHOSYAN
ALINA NIKOGHOSYAN
Ղարաբաղի պաշտպանության նախարար. Բաբայանի խոսքերն են դիվերսիա
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հայտարարությունները համարում է դիվերսիա Արցախի հասարակության, ինքնիշխանության դեմ։
Էջմիածին. Հռոմի Պապի այցը Հայաստան «խաղաղության ուղերձ» է
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան խաղաղության ուղերձ է տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև ողջ աշխարհին՝ խաղաղության հաստատման և կրոնական հանդուրժողականության իմաստով՝ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Փաստաբան. Հայաստանում երեխաների դեմ բռնության դեպքեր քիչ են արձանագրվում
Հայերը երեխաներին պաշտում են, և բռնության դեպքեր շատ քիչ են արձանագրվում՝ երեխաների պաշտպանության միջազգային օրն ասաց փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, հավելելով, սակայն, որ բացթողումներ կան դատավարական նորմերում:
Ի նշան երախտագիտության. քանդակագործը հատուկ քանդակ է պատրաստել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցի կապակցությամբ
Նշանավոր քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ստեղծել է մոնումենտալ կոթող՝ «Մեկ րոպե լռություն», որը նվիրված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության:
Տանկով մարդու բողոք. ակտիվիստին սպառնում է ազատազրկում սթրիտ արտի ակցիայի համար
Արվեստի միջոցով բողոքն արտահայտող «Հակահարված» խմբի անդամ Արտակ Գևորգյանին սպառնում է մինչև մեկ ամսվա ազատազրկում խուլիգանության հոդվածով՝ թղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) երկաթյա դարպասներին հարվածելու համար:
Կեղծ դեղերի դեմ. փորձագետն ասում է` նոր օրենքի նախագիծը հետ կվերահսկի դեղերի շուկան
Ազգային ժողովի ընդունած «Դեղերի մասին» օրենքի նախագիծը հնարավորություն կտա վերահսկելու կեղծ դեղերի մուտքը Հայաստան՝ կարծում է «Սպառողների ազգային ակադեմիա» իրավաբանական անձանց միության դեղագործակալության դեպարտամենտի ղեկավար Գայանե Խաչվանքյանը:
Լարվածություն տարածքների շուրջ. պաշտպանության նախարարն ասում է` կորցրած դիրքերի հարցը կքննարկվի բանակցությունների ընթացքում
Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում և բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի՝ կարծում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կառավարությունը որոշել է կրճատել ծառայողական ավտոմեքենաները`որպես բյուջետային միջոցների խնայողության աղբյուր
Կառավարության նիստում որոշվել է կառավարության, գերատեսչությունների և պետական մի շարք այլ ընկերություններին ծառայողական ավտոմեքենաները կրճատել 797-ով:
Ոչ մի թիզ հող. կոշտ դիրքորոշման ընդդիմադիրներին զայրացրել է կորցրած տարածքների նկատմամբ նախագահի վերաբերմունքը
Սոցիալական ցանցերում մի շարք կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրներ արձագանքել են նախագահ Սերժ Սարգսյանի` հողեր կորցնելու հայտարարությանը, մասնավորապես նշելով, որ կատարվածն անընդունելի է, և պետք է պայքարել դրա դեմ:
Վերլուծաբան. Վիեննայի հանդիպմանը կքննարկվեն խաղաղ բանակցությունների նախապայմանները
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Վիեննայում հավանաբար կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կապված է լինելու Հայաստանի կողմից բանակցություններին ուղղված նախապայմաններին: