Authors Posts by SARA KHOJOYAN

SARA KHOJOYAN

ՍԱՌԱ ԽՈՋՈՅԱՆ
68 POSTS 0 COMMENTS
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Համաշխարհային բանկ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը դեռևս չի վերանայվել

Ապրիլյան պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում Հայաստանի տնտեսության վրա դեռևս բացասական ազդեցություն չեն ունեցել, նման ազդեցություն չեն բացահայտել Համաշխարհային բանկի դիտարկումները` հինգշաբթի` ապրիլի 28-ին, հայտարարել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

Տնտեսագետ. գազի սակագնի իջեցումը տնտեսությանը էական օգուտ չի տա

Թեպետ Հայաստանի իշխանությունները համոզված են՝ առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի գնի իջեցում է լինելու, դեռևս հստակ չէ, որքանով դա դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

Փորձագետներ. Ղարաբաղում ապրիլյան պատերազմի սխալները հանգեցրին հայոց բանակում պաշտոնանկությունների

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաններին ազատելու որոշումը տարբեր գնահատականների է արժանացել: Եթե ոմանց համար Հայաստանի ղեկավարի այս քայլը սպասելի էր, ոմանք` չէին հավատում, որ նման զարգացումներ կլինեն, թեպետ դրանք ավելի քան անհրաժեշտ էին համարում:

Հրադադարի պայմանավորվածությունը կարող է բավարար չլինել` կանխելու նոր բախումները Ղարաբաղում

Հարաբերական խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում ամեն վայրկյան կարող է փոխարինվել լայնամասշտաբ պատերազմով` չնայած հակամարտությունը միայն խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու միջնորդ երկրների ներկայացուցիչների հորդորներին:

Մեկ դար անց. աշխարհն ավելի քիչ է արձագանքում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Ի տարբերություն հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` այս տարի ավելի պակաս միջազգային անդրադարձ ու աշխարհի տարբեր երկրների իշխանությունների գնահատական է հնչում 1915-ին Օսմանյան Թուրքիայի` հայերի բնաջնջման փորձի ու 1,5 միլիոն հայերի ոչնչացնելու վերաբերյալ:

«Ռոսատոմ». Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման տնտեսական հիմք չկա

Ռուսաստանում կարծում են` Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա: Այս մասին օրերս հայտարարել է «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովը` նշելով, որ հայկական նոր ատոմակայանի շինարարությունից կարելի է խոսել միայն համապատասխան հաշվարկների ու հիմնավորումների առկայության պարագայում:

Բոյկոտի կոչ. ակտիվիստները պահանջում են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը

Ոչ միայն Հայաստանում բնակվող, այլև ողջ աշխարհի հայերը պետք է հրաժարվեն թուրքական ապրանքներ գնելուց, քանի որ այդկերպ սատարում են ահաբեկչությունն ու այն զենքերի արտադրությունը, որը նաև հայերի դեմ է կիրառվում` համոզված են «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչները, որոնք այսօր` հինգշաբթի, բողոքի ակցիա են կազմակերպում Հայաստանի կառավարության շենքի դիմաց` կառավարությունից պահանջելով արգելել թուրքական ապրանքների ներմուծումը, իսկ քաղաքացիներին կոչ անելով դադարեցնել դրանց սպառումը:

Տնտեսագետ. ռազմական ծախսերի մեծացումը կարող է ավելացնել տնտեսության բեռը

Չնայած Հայաստանի իշխանությունների լավատեսությանը` երկրի տնտեսությունն ուղղակիորեն ու անուղղակիորեն բացասական հետևանքներ է կրելու ղարաբաղյան քառօրյա պատերազմից, իսկ առաջիկայում ռազմական ծախսերի հնարավոր մեծացումը ավելի մեծ բեռ կարող է դառնալ` համազված են տնտեսագետները:

Հասարակության հաղթանա՞կ. օֆշորային սկանդալի պատճառով գլխավոր հարկադիր կատարողի հրաժարականի լուրը Հայաստանում քննարկումների առիթ է դարձել

Համաշխարհային օֆշորային սկանդալի հետ առնչություն ունեցող Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին երկուշաբթի հայտնի դարձած լուրը հասարակությունը թեպետ որպես հաղթանակ է դիտում, սակայն բավարար չի համարում արդարության վերականգնման ու իրավական տեսանկյունից:

Փող բանակի համար. Հայաստանում աճում են հակակոռուպցիոն տրամադրությունները ղարաբաղյան լարվածության ֆոնին

Վերջին շաբաթներին աշխարհի լրատվամիջոցների առաջին հորիզոնականները զբաղեցրած «Պանամայի փաստաթղթերը», որոնք օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերությունների մասին տեղեկատվություն էին բացահայտում, անմասն չեն թողել նաև Հայաստանը: Այդ փաստաթղթերում շրջանառվում է նաև Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի անունը, որի Պանամյան օֆշորային բիզնեսների վերաբերյալ հետաքննություն է հրապարակել «Հետք» կայքը: