Authors Posts by SATENIK TOVMASYAN

SATENIK TOVMASYAN

ՍԱԹԵՆԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ
75 POSTS 0 COMMENTS
«ԱրմենիաՆաուի» ստաժոր

Նախարար. աշխատանքային խումբը կգնահատի զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները

Աշխատանքային խումբ է ձևավորվել` ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների կարիքներն ու սոցիալական խնդիրները գնահատելու նպատակով` կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մտահոգություն են հայտնել Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը քննարկել են վերջին օրերին իրավիճակի լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Ոստիկանությունը հայտնաբերել է տրոտիլի հետք ավտոբուսի պայթյունի վայրում

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի պայթյունի փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մանրամասներ են բացահայտվել` տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Սարգսյանը պաշտոնանկ է արել բանակի երեք գեներալների

ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամատար նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ին ստորագրած երեք հրամանագրով աշխատանքից ազատվել են պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՅԴ առաջնորդ. Էրդողանը ապրիլի 24-ի հայտարարությամբ չի հրաժարվում ժխտման քաղաքականությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևելյան Անատոլիայում սպանված օսմանյան հայերի հիշատակը հարգող ուղերձը Թուրքիայի ժխտողական քաղաքականության ևս մեկ ապացույցն է` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Քլունիի ուղերձը. հոլիվուդյան աստղի այցն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունիի այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրերին միջազգային հանրությանը ևս մեկ հիշեցում էր մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:

Փորձագետ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետական մակարդակով իրավաքաղաքական դաշտ է մտել` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Աշոտ Մելքոնյանը:

Հայ ծանրորդները պետք է «քաշ ավելացնեն» Ռիոյում մեդալների հավակնելու համար

Ռիո-2016 օլիմպիական խաղերին Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը ավելացնելու են Եվրոպայի առաջնության ժամանակ գրանցած կիլոգրամները` ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից օրեր անց լրագրողների հետ հանդիպմանն ասացին մարզուհիները:

Ըստ հանրապետականի` Հրազդանի ընտրությունները մեկ քայլ առաջ են

Հաշվի առնելով զանգվածային ընտրակեղծիքների բացակայությունը, պարտված թեկնածուի`Սասուն Միքայելյանի ստացած մեծաքանակ քվեներ` Հրազդանի քաղաքապետի ընրությունները մեկ քայլ առաջ են` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Եվրոպայի խորհուրդ. հայաստանյան պատվիրակները քննադատում են ԵԽԽՎ նախագահին

Երկուշաբթի մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանի` ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում իրականացրած ռազմական լայնածավալ գործողությունները, ինչպես նաև անդրադարձել են ԵԽԽՎ որոշ պատվիրակների ադրբեջանամետ պահվածքին: