Wednesday, December 12, 2018

Վոկալ հաջողություն. հայ սոպրանոն հաղթել է օպերային «Օսկար»-ում

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հայազգի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հաղթել է ոչ պաշտոնապես օպերային «Օսկար» կոչվող Միջազգային օպերային մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում:

«Եվրատեսիլ». Ուկրաինայի կիսով չափ հայ մասնակիցը հաղթել է երգի «քաղաքականացված» մրցույթում

Գերմանիայում բնակվող Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը անցյալ գիշեր 26 մասնակիցների շարքում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեծ եզրափակչում, որտեղ հաղթել է Ուկրաինայի կեսով չափ հայ երգչուհի Ջամալան` իր բավական քաղաքականացված երգով:
video

Իվետա-տեսիլ. բուքմեյքերներն արձագանքում են համաեվրոպական երգի մրցույթում հայ երգչուհու ելույթին

«Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը հաղթահարելուց հետո հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը, բուքմեյքերների գնահատմամբ, հավակնում է մրցույթի 4-րդ հորիզոնականին:

«Եվրատեսիլ-2016». կարմիր գորգի վրա տպավորիչ Մուկուչյանին տված բուքմեյքերների գործակիցը համեստ է

«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը փայլել է մրցույթին նախորդող կարմիր գորգի հանդիսավոր արարողությանը:
video

Թանկյանը` Արցախի համար. SOAD խմբի մեներգչի երգը` ի աջակցություն Ղարաբաղի

Ամերիկահայ ռոք աստղ և ակտիվիստ Սերժ Թանկյանը հայերեն երգ է ներկայացրել` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ի նշան բողոքի Ադրբեջանի ագրեսիայի:
video

«Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պաշտոնական փորձից հետո լրատվամիջոցների կողմից ճանաչվել է լավագույնը

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթը Շվեդիայի «Էրիքսոն գլոբ արենայում» առաջին լավագույնն է ճանաչվել է ներկայացուցիչների կողմից:

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում

Գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է 2016-ի Պուլիտցերյան մրցանակի «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար: Հաղթողները և եզրափակիչ դուրս եկածները հայտնի են դարձել երկուշաբթի Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ուղիղ հեռարձակման ժամանակ: Այս տարի նշվում է Պուլիտցերյան մրցանակի 100-ամյակը:

Սուգ և աղոթք. Հայաստանի եվրատեսիլյան ներկայացուցիչը չեղյալ է համարել իր համերգը Ղարաբաղի պատճառով

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել «Եվրատեսիլյան համերգ» միջոցառման շրջանակում իր առաջիկա համերգը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում` Լեռնային Ղարաբաղում բռնկված մահացու գոտեմարտերի պատճառով, որոնց հետևանքով այս ամսվա սկզբին զոհվեցին զինվորներ և խաղաղ բնակիչներ: