Խելախոս. վաճառքի է հանվել Հայաստանի առաջին սմարթֆոնը
Հայաստանում արտադրված առաջին սմարթֆոնը` ArmPhone-ը, այս շաբաթ հանվել է վաճառքի` երկուշաբթի տեղի ունեցած սմարթֆոնների շնորհանդեսին ներկայացվել են ArmPhone-ի տարբեր մոդելներ` «Ժամանակն է հայկականի» մարքեթինգային արշավի շրջանակներում:
Պայքար ապամենաշնորհացման դեմ. փորձագետը պնդում է` շուկայական «կենտրոնացվածության» դեմ քաղաքական որոշումներ են պետք
Մինչ Հայաստանի Կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկում տնտեսության բարձր կենտրոնացվածությամբ ոլորտները կարգավորելու համար, շատերը շարունակում են թերահավատ մնալ` կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարում քաղաքական կամքի առկայության վերաբերյալ` համոզված, որ առանց դրա քիչ բան կարող է փոխվել:
Ավիացիոն մտահոգություններ. մասնագետները Հայաստանում ազգային ավիափոխադրող չունենալը կապում են օրենսդրության անկատարության հետ
Հայ ավիատորների գնահատմամբ` երկրում ավիացիայի զարգացման համար բացակայում են օրենսդրական լուրջ հիմքերն ու պատասխանատվությունը, իսկ ազգային ավիափոխադրող ունենալու հրամայականը պահանջում է պետական մոտեցում և հովանավորչություն:
Պայքար մենաշնորհների դեմ. Հայաստանի կառավարության կիզակետում կարևորագույն ապրանքային շուկաներում «կենտրոնացվածությունն» է
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել շուկայական կարևորագույն ապրանքների ներմուծման գործընթացների մասին մանրամասն ուղեցույցներ:
Հոնքը շինելու տե՞ղ. նախարարն առաջարկում է շաքարի ներմուծման մենաշնորհ տրամադրել հակամենաշնորհային պայքարի շրջանակներում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը` շաքարի ներմուծման ոլորտում մենաշնորհի հնարավոր տրամադրման վերաբերյալ, կրկին հաստատել է հասարակության թերահավատությունը կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությունների հանդեպ:
Խնայողության ռեժիմ. կառավարությունն ազդարարում է առավել քիչ ծախսատար համակարգի անցնելու մասին
Կառավարության որդեգրած նոր քաղաքականությունը` անցում խնայողության առավել խիստ ռեժիմի, ձևավորելով առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ, կրճատելով գործուղումները, ծառայողական մեքենաները, վերանորոգումները, արդեն իսկ ընթացքի մեջ են, ինչը միտված է «ավելի արդյունավետ պետություն դառնալու» երկրի վարչապետի հայտարարությանը:
Ցասման ողկույզներ. գյուղացիները պահանջում են վճարել նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց
Հայաստանի մի քանի համայնքների խաղողագործները շարունակում են բողոքել և պահանջել դեռևս անցյալ տարի մթերած խաղողի գումարները:
Ռիսկային շրջան. ձկնաբույծներն անհանգստանում են ձկնային տնտեսությունների փակվելուց
Հայաստանում ձկնաբուծական ընկերությունները փակվում են մի քանի պատճառներով՝ բարձր է ձկան արտադրության ինքնարժեքը, նվազել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները, բարձր է ջրի վարձը:
Խորհրդարանում սկսվել են 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումները
Այս շաբաթ խորհրդարանում մեկնարկած 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում երկրի գլխավոր գանձապետը հայտարարել է. 2015-ին կանխատեսված 4,1 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 3 տոկոս աճ` հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին:
Կառավարությունը որոշել է կրճատել ծառայողական ավտոմեքենաները`որպես բյուջետային միջոցների խնայողության աղբյուր
Կառավարության նիստում որոշվել է կառավարության, գերատեսչությունների և պետական մի շարք այլ ընկերություններին ծառայողական ավտոմեքենաները կրճատել 797-ով: