Հայոց ցեղասպանության ճանաչում. հայ գիտնականի խոսքով` Բունդեսթագի բանաձևը ազդակ կլինի մյուս երկրների համար
Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի անցյալ շաբաթ ընդունած բանաձևը ազդակ կլինի այլ երկրների համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու համար` կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Անկարայի զայրույթը. Թուրքիան դեսպանին հետ է կանչել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո
Զայրացած Թուրքիան հրավիրել է Անկարայում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հետ կանչել իր դեսպանին Բեռլինից «խորհրդակցությունների համար»` Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ջարդերը պաշտոնապես որպես Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձևի պատճառով:
ՀՅԴ ներկայացուցիչ. Բունդեսթագի բանաձևը պարտավորեցնում է Գերմանիային քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ
Գերմանիայի Բունդեսթագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ անդրադարձ կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և Գերմանիան հանձն է առնում այդ ուղղությամբ իր կառավարությանը հանձնարարել քայլեր ձեռնարկել` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Գերմանիայի բանաձև. Բունդեսթագը Օսմանյան դարաշրջանի հայերի ջարդերը ցեղասպանություն է կոչում
Չնայած թուրքական կողմի ճնշումներին` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի ամենամեծ դաշնակից Գերմանիայի Բունդեսթագը, այնուամենայնիվ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունների համատեղ ներկայացրած բանաձևին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Փորձագետ. Բունդեսթագի Հայոց ցեղասպանության օրինագիծը Թուրքիային զսպելու նպատակ ունի
Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է Սիրիայի փախստականների հարցով Թուրքիայի քաղաքական նկրտումները սահմանափակող զսպաշապիկ լինել` լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Զանգ Անկարայից. Էրդողանը զգուշացրել է Գերմանիային ընդդեմ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի նախազգուշացրել է Գերմանիային Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչելուց:
Թուրքիան զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանության օրինագծի առնչությամբ
Անկարան զգուշացրել է Բեռլինին Բունդեսթագի առաջիկա նիստին ընդառաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի քննարկման առնչությամբ:
Բունդեսթագի անդամ. Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կարևոր է Գերմանիայի համար
Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հեղինակները վստահ են՝ այս անգամ բանաձևը կընդունվի, հայ գործչի կարծիքով էլ` նման բանաձևի ընդունումն առաջին հերթին կարևոր է հենց Գերմանիայի համար։
Թուրքիան զգուշացնում է Գերմանիային. չճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի կառավարությունը զգուշացրել է Գերմանիային զերծ մնալ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն ու տեղահանությունները ցեղասպանություն որակելուց:
Հայ դատի հանձնախումբ. Արևմտյան Վիրջինիան դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 44-րդ նահանգը
Արևմտյան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ-ի 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը ընդունել է համապատասխան հռչակագիր` 2016 թվականի ապրիլը հայտարարելով նահանգում «Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս»։ Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան մասնաճյուղը։