Մուլտիմեդիա Լուսանկար ակնարկ

Լուսանկար ակնարկ

Ազատություն Լևոն Հայրապետյանին

Այսօր Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա ի պաշտպանություն ռուսաստանաբնակ հայ գործարարԼևոն Հայրապետյանի, ով անցյալ շաբաթ Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Հայրապետյանը հայտնի է Լեռնային Ղարաբաղում իր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններով, և Ղարաբաղում ծնված գործարարի դեմ այս վճռի մեջ շատերը Հայաստանում տեսնում են «ադրբեջանական հետք»:

Պատերազմի ականատես

19-րդ դարի Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը 1990-ականների սկզբի Ղարաբաղյան պատերազմի օրերին ադրբեջանցիները վերածել էին զինապահեստի, մասամբ կիսավեր էր և 1992-ի մայիսին հայկական ուժերի կողմից բերդ-ամրոցի ազատագրումից հետո վերագտավ իր նախկին շքեղ տեսքը:

Հաղթանակի օրը «Հաղթանակի» զբոսայգում

Հայաստանում մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարելիցը նշվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում:

Երաժշտական լապտերասյուն

Երևանի կենտրոնում օպերայի թատրոնի շուրջը գտնվող լապտերասյուներն էլ երաժշտությունը վատ «չեն հասկանում»:

Խոտհունձ

Երևանում գարնանային աշխատանքների բուռն շրջան է, իսկ ջերմաստիճանն այսօր +21 C է:

Հանրապետության տոն

Մայիսի 28-ին Հայաստանում տոնում էին Առաջին հանրապետության օրը: Հիմնական տոնակատարությունները տեղի ունեցան Սարդարապատում, որտեղ հայկական զորքերն ու կամավորները հերոսական մարտեր են մղել 1918-ի մայիսին` թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար: Սարդարապատի, ինչպես նաև Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթանակները հանգեցրեցին 98 տարի առաջ առաջին կարճատև ժողովրդավարական պետության ստեղծմանը:

Շիկահերները

Ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում այսօր +29C է:

Ամռանն ընդառաջ

Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ կառուցվում են նոր շատրվաններ: Մայրաքաղաքում այսօր ջերմաստիճանը +25C է:

Հերոսներին վայել դիմավորում

Երկուշաբթի վաղ առավոտյան հայ մարզասերները դիմավորեցին մեր ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկան` նվաճելով 18 մեդալ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում էր` անձամբ դիմավորելու մեդալակիրներին:

Վերաբացում

Երևանում ջերմ եղանակներ հաստատվելուն զուգընթաց մայրաքաղաքի բացօթյա սրճարանները աստիճանաբար վերադառնում են:

MOST POPULAR