Արվեստ էքսպո-2016

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջազգային 2-րդ ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել է հայրենադարձ նկարիչ Վագո Արմենո Խախամյանը:

Օ Ռիո, Ռիո…

Գարնան ջերմ եղանակին սիրահար զույգի համար գունեղ ֆոն են ծառայում Երևանի կենտրոնի այգում տեղադրված` Ռիո դե Ժանեյրոյում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի խորհրդանշան օլիմպիական օղակները:

Առանց սահմանափակումների…

Քաղաքային իշխանությունները Երևանում կազմակերպել են «Առանց սահմանափակումների` անսահման սիրով» ֆուտբոլի մրցաշարը, որի նպատակը առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու նրանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրումն է:

Եռաբլուր

Մարդկանց հոսքը չի դադարում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են նաև Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ընթացքում նահատակված նորօրյա հերոսները, որոնց քառասունքը կնշվի այս շաբաթ:

Պատերազմի ականատես

19-րդ դարի Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը 1990-ականների սկզբի Ղարաբաղյան պատերազմի օրերին ադրբեջանցիները վերածել էին զինապահեստի, մասամբ կիսավեր էր և 1992-ի մայիսին հայկական ուժերի կողմից բերդ-ամրոցի ազատագրումից հետո վերագտավ իր նախկին շքեղ տեսքը:

Անմահ գունդ

Մի քանի տարի առաջ Ռուսաստանում նախաձեռնած Մեծ Հայրենականի զինվորների հիշատակի երթն այս տարի առաջին անգամ անցկացվեց Հայաստանում մայիսի 9-ին` Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 71-ամյակի օրը:

Հաղթանակի օրը «Հաղթանակի» զբոսայգում

Հայաստանում մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարելիցը նշվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում:

Ստվերային քննարկում

Երևանում այսօր ջերմաստիճանը +25C է:

Վերաբացում

Երևանում ջերմ եղանակներ հաստատվելուն զուգընթաց մայրաքաղաքի բացօթյա սրճարանները աստիճանաբար վերադառնում են:

Ամռանն ընդառաջ

Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ կառուցվում են նոր շատրվաններ: Մայրաքաղաքում այսօր ջերմաստիճանը +25C է:

MOST POPULAR